Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՖՈՒԼԲՐԱՅԹ 2017 ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ-ՄՐՑՈՒՅԹ

ՖՈՒԼԲՐԱՅԹ 2017 ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ-ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան կազմակերպում է «Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթի 2017թ. ուսանողական ծրագիր-մրցույթին» թեմայով հանդիպումը:
 
 
Հանդիպման օրը՝ 20 մայիսի, 2016
 
Ժամը՝ 18:30
 
Վայրը՝ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գրասենյակ, հասցեն՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 9, ՀԱՀ բիզնես կենտրոն, 401/2 սենյակ 
 
Տեղեկություն ծրագրի մասին
 
Ֆուլբրայթի 2017թ. ուսանողական ծրագիր-մրցույթը բոլոր նրանց համար է, ովքեր ՀՀ քաղաքացի են և բնակում են Հայաստանում, ունեն բակալավրի աստիճան, գերազանց տիրապետում են անգլերենին և ցանկություն ունեն մագիստրոսի աստիճան ստանալ ԱՄՆ-ում:
 
Դիմելու վերջնաժամկետը հունիսի 3-ն է:

Ֆուլբրայթ ծրագիր-մրցույթի շրջանակում գործում է նաև նոր՝ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագիրը, Միացյալ Նահանգներում 2017-2018թթ. ուսումնական տարվա ընթացքումբնական գիտությունների, հաղորդակցական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի, և գործարարությանն առնչվող ոլորտներում մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար:

 
Ֆուլբրայթ-Հովնանյան կրթաթոշակին դիմելու վերջնաժամկետը է հուլիսի 15-ն է:
 

«Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթի 2017թ. ուսանողական ծրագիր-մրցույթին» թեմայով հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել՝ սեղմելով այս հայտարարության ներքևի Apply Online կոճակի վրա և cover letter դաշտը լրացնելիս անպայման նշել հեռախոսի համարը:

 
«Ինչպե՞ս և ինչու՞ դիմել Ֆուլբրայթի 2017թ. ուսանողական ծրագիր-մրցույթին» թեմայով հանդիպման գրանցման վերջնաժամկետնը մայիսի 18-ն է: 
 
 
Աղբյուրը՝ armacad.info

Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի նիստ

Նիստ

2016թ. մայիսի 11-ին՝ ժամը 1330-ին, տեղի կունենա Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2015-2016 ուստարվա II կիսամյակի II ընթացիկ քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին: 
    /զեկ.՝ Ա.Ցուցուլյան/
  1. Կուրսային և ավարտական աշխատանքների վիճակի քննարկում:
    /զեկ.՝ Ա.Ցուցուլյան/
  1. Ամփոփիչ ատեստավորման քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին:
    /զեկ.՝ Ա.Ցուցուլյան/
  1. 2015-2016 ուստարվա II կիսամյակի II ընթացիկ քննությունների և ստուգարքային շրջանի գրաֆիկների քննարկում:
    /զեկ.՝ Մ.Զաքարյան/

 

Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոն

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

2016թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 71-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային իշխանությունների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:

 

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Համալսարանականներն ու քաղաքացիները զինվորական երաժշտախմբի ուղեկցությամբ շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին հուշարձանին, 1 րոպե լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Հուշահամալիրի մոտ երաժշտախումբը հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը և տոնական երաժշտություն:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Այնուհետև ելույթ ունեցան Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Հաղթանակի և խաղաղության կապակցությամբ շնորհավորելով բոլորին, հատկապես Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, մերօրյա պատերազմի ազատամարտիկներին, ցավով և հպարտությամբ հիշեցին մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց կյանքի գնով կերտել են երկրի վաղվա օրը, այսօրվա այնքա՜ն թանկ խաղաղությունը:

Հաղթանակի և խաղաղության 71-րդ տարեդարձին

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ:

Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով:

Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը` Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը` կրկնակի հերոսի կոչում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել. այդ օրը, ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992թ. մայիսի 8-ին:

Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայության համար Շուշիի ազատագրումը պատմական խոշոր իրադարձություն է, մեր հաղթանակների լուսապսակը:  

1988թ. Արցախյան շարժումը հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորումն էր, երբ 70 երկար տարիներ ադրբեջանական կապանքներում հեծող Արցախը ազատություն էր տենչում: Շուշի բերդաքաղաքի ազատագրումն Արցախյան պայքարում բեկումնային էր. մի իրադարձություն, որի մասին բազմիցս խոսվել ու դեռ շատ երկար կխոսվի՝ որպես հայոց պատմության փառավոր մի էջ՝ կտակված սերունդներին, հավերժությանը: Շուշիի ազատագրումը գերնպատակ էր, հանուն որի միավորվել էր զինված հայությունը:

1992թ. արցախյան քաղաքական հակամարտությունը արդեն վերածվել էր զինված ընդհարումների: ԽԱՀՄ-ի փլուզումից հետո իրավիճակը թեժ էր, իսկ անկախություն հռչակած Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանը հրետանու ուժով փորձում էր ճնշել: Շուշին թշնամու համար վերածվել էր հենակետի, որտեղից նա կրակի տարափի տակ էր առնում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ելքը մեկն էր՝ Շուշին պետք է ազատագրվի, պետք էր դիմել հակահարձակման: Կարագյավ գյուղից մինչև Քիրս՝ մոտ 40 կիլոմետր ձգվող ռազմաճակատի գծով նախատեսվում էր հարձակման 4 ուղղություն:

Առաջինը Հյուսիսային ուղղությունն էր, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, երկրորդը՝ Շուշի՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային ուղղությունն էր, իսկ չորրորդը Ջանհասան-Քյոսալարինը՝ հրամանատար Սեյրան Օհանյան: Ռազմական գործողությունների ղեկավար էր նշանակվել ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը), ով դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, սակայն հարձակումը հետաձգվելէր ինչ-ինչ պատճառներով: Շուշիի ազատագրման ծրագիրը կրում էր «Հարսանիք լեռներում» ծածկանունը, որը սկսվեց մայիսի 8-ին: Հայ զինվորները մայիսի 9-իի լուսաբացին հաղթանակած մտան Շուշի բերդաքաղաք և թշնամու ձեռքերով ավերված սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթին կարոտով ու հպարտությամբ շողաց Հայոց եռագույնը:

Ռազմական գործողությունը բացառիկ էր ու հաջողված, նրա հաղթապսակը բարձրացրեց հայ զինվորի մարտական ոգին ու մղեց նրան նորանոր հաղթանակների՝ վախ ու խուճապ առաջացնելու հակառակորդի շարքերում…

Շուշիի ազատագրումով մենք առաջին քայլը կատարեցինք պատմական արդարության վերականգնման ճանապարհին:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

2016թ. մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման 24-րդ տարեդարձի և Երկրապահի օրվա առթիվ, համալսարանականներն այցելեցին Իջևանի Ազատության հրապարակում գտնվող հուշարձան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկներին, հարգելու նրանց հիշատակը:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում-1

Համալսարանականները ծաղիկներ դրեցին, գլուխ խոնարհեցին քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանի առջև:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Միջոցառումն սկսվեց աղոթքով, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն օրհնեց ներկաներին՝ նշելով. «Հայը հոգեպես և ֆիզիկապես միշտ ամուր է եղել: Մեր հայրերն ու եղբայրները հայրենիքը փրկելու համար ուխտեցին սեփական կյանքի գնով անսասան պահել հայրենիքի սահմանները: Այժմ մեր և մեր որդիների ժամանակն է անսասան պահելու երկի սահմաններն ու հայ ժողովրդի անդորրը: Եվ եթե մենք համախմբվենք և վստահենք Աստծո զորությանը, միշտ անպարտելի կմնանք»:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Այնուհետև ընթերցվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի ուղերձը, որտեղ մասնավորապես նշված էր. « Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահ կամավորականի օրվա և մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում, ինչպես նաև եկեղեցական տոն՝ Քրիստոսի 2-րդ մուտքը Երուսաղեմ: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Իսկ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահ կամավորականի օրով: Սա ամեն մի հայի տոնն է: Սա Վազգեն Սպարապետի և  մեր նահատակ ընկերների տոնն է, սա Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության տոնն է: Սա Գրետա մայրիկի, հերոսներ ծնած մեր հերոս մայրերի տոնն է, սա երիտասարդ, պատանի սերունդների, անգամ` նորածինների տոնն է: Սա սահմանին կանգնած հայ զինվորի տոնն է, Հայոց բանակի տոնն է` շարքայինի և սպայի, նախարարի և գերագույն գլխավոր հրամանատարի: Տոնդ շնորհավո´ր, հայ ժողովուրդ»:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Միջոցառմանը ներկա էին Արցախյան հերոսամարտին մասնակցած բազմաթիվ երկրապահներ, որոնց շնորհավորեցին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ Ս.Առաքելյանը:

Պարոն Առաքելյանը, շնորհավորելով քառատոնի կապակցությամբ, մասնավորապես նշեց. «Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն, ժամանակի հրամայական և մեկնակետ էր, որից սկսվեց հայ ժողովրդի հերթական հաղթական հերոսամարտը, որը շարունակվում է մինչ օրս և մեր եղբայրներն ու որդիներն այսօր ևս փաստում են, որ հայը միշտ անպարտելի է»:

Մայիսյան հաղթանակների տոնը Իջևանում

Այնուհետև միջոցառման մասնակիցները ուղևորվեցին ներկա գտնվելու Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մատուցվող սուրբ պատարագին:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

2016թ. մայիսի 4-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ դասախոս Լ.Բեգինյանի ղեկա­վա­րությամբ, «Թանգարանագիտություն և արխիվագիտություն» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացրին Իջևանի պատմաերկրագիտական թան­գա­րանում:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Իջևանի կարևոր մշակութային օջախներից է թանգարանը, որը զբաղվում է տարա­ծա­շրջանի պատմության համար արժեքավոր նմուշների ձեռքբերման, պահպանման և ցուցադրման աշխատանքներով:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Ուսանողների առջև խնդիր էր դրված նախապես  ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել տավուշցի անվանի մարդկանց կյանքի ու գործունեության վերաբերյալ, ապա հանդես գալով թանգարանի աշխատակիցների դերում՝ ներկայացնել նրանց:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Գործնական դասի ընթացքում ուսանողները տեսական գիտելիքների հետ դրսևորեցին իրենց գործնական հմտություններն ու կարողությունները:

Գործնական դաս Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Ողջունելով և բարձր գնահատելով կատարված աշխատանքը՝ թանգարանի փոխտնօրեն Ն.Թանանյանը մեր ազգային արժեքները պահպանելու և սերունդներին փոխանցելու մեջ կարևորեց նման նախաձեռնությունների իրականացումը, նաև ընդգծեց երիտասարդ սերնդի ներկայացուցիչների դերն այդ գործում: