2017թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» խորագրով գրական միջոցառումը (անգլերեն)` նվիրված գրականության Նոբելյան մրցանակակիր, ամերիկացի գրող Ուիլյամ Ֆոլքների (սեպտեմբերի 25, 1897−հուլիսի 6, 1962) ծննդյան 120-ամյակին: Այն կազմակերպել էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը:
![Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» խորագրով գրական միջոցառումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/09/25-09-2017-5-520x390.jpg)
Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:
![Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» խորագրով գրական միջոցառումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/09/25-09-2017-1-520x390.jpg)
Նախ ցուցադրվեց Ֆոլքների և նրա գրական գործունեության մասին վավերագրական ֆիլմ:
![Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» խորագրով գրական միջոցառումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/09/25-09-2017-2-520x390.jpg)
Այնուհետև դասախոսություններով հանդես եկան Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Ջեմմա Միլիտոնյանը, Աստղիկ Սիմոնյանը և Շուշանիկ Գրիգորյանը:
Ֆոլքների կենսագրության որոշ հարցերի վերաբերյալ մեկնաբանությամբ (“On Faulkner’s Biography”) հանդես եկավ Ջ.Միլիտոնյանը:
![Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» խորագրով գրական միջոցառումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/09/25-09-2017-3-520x390.jpg)
«Շառաչ և ցասում» վեպի առանցքային թեմաները (“The Themes in W. Faulkner’s “The Sound and the Fury” in a Nutshell”) ներկայացրեց Ա.Սիմոնյանը:
![Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» խորագրով գրական միջոցառումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/09/25-09-2017-4-520x390.jpg)
Նշվեց, որ «Շառաչ և ցասում»-ը (1929), որի վերնագիրը վերցված է շեքսպիրյան «Մակբեթից», Ֆոլքների չորրորդ վեպն է: Սկզբում այն հաջողություն չէր ունենում, հայտնի է դարձել միայն լույս տեսնելուց երկու տարի անց՝ Ֆոլքների մյուս վեպի տպագրումից հետո, բայց առաջին 16 տարիների ընթացքում տպագրվեց միայն 3000 տպաքանակով։ Այն ժամանակ, երբ Ֆոլքներն արժանացավ Նոբելյան մրցանակի (1949-ին), «Շառաչ և ցասում»-ն արդեն ուներ ժամանակակից գրականության դասական վեպի վարկանիշ։
«Բանականության հոսքի տեխնիկան Ֆոլքների «Շառաչ և ցասում» վեպում» թեմայով դասախոսություն (“The Stream of Consciousness Technique in Faulkner’s “The Sound and the Fury”) կարդաց Շ.Գրիգորյանը:
![Կայացավ «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» խորագրով գրական միջոցառումը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2017/09/25-09-2017-6-520x390.jpg)
Նախաձեռնությունը բավականին հետաքրքիր էր, ուսանելի և գոհունակությամբ ընդունվեց ներկաների կողմից: