Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վիլյամ Ֆոլքների ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառման հրավեր

 Folkner

Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտություննների ֆակուլտետի №28 լսարանում, տեղի կունենա «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» թեմայով միջոցառում (դասախոսությունների շարք)՝ նվիրված Վիլյամ (Ուիլյամ) Ֆոլքների ծննդյան 120-ամյակին:

Սիրով հրավիրում ենք:

Գնումների մատակարարման և պահեստավորման բաժինը տեղեկացնում է

Կայացավ վառելիքի գնման մրցույթը

2017թ. սեպտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Վառելիք»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Վառելիք» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/67 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Վառելիք»-ի 2 մատակարարներին:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց «Մաքս օիլ» ՍՊԸ-ն:

Գնումների մատակարարման և պահեստավորման

բաժնի վարիչ    Ս. Սարգսյան

Գնումների մատակարարման և պահեստավորման բաժինը տեղեկացնում է

Տեսասարք

2017թ. սեպտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Տեսասարք»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Տեսասարք» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/69 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Տեսասարք»-ի 6 մատակարարներին:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 6 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց «Ինո-Թեքնոլոջի» ՍՊԸ-ն:

Գնումների մատակարարման և պահեստավորման

բաժնի վարիչ    Ս. Սարգսյան

Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հայտարարում է ստեղծագործական աշխատանքների համահամալսարանական մրցույթ

էսսեների մրցույթ

Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ  ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնը հայտարարում է ստեղծագործական աշխատանքների համահամալսարանական մրցույթ` հետևյալ թեմաներով`

  1. «Աշխարհն իմ աչքերով»,
  2. «Տու՛ն դարձեք, հայե՛ր»,
  3. «Սիրո գույները»:

Անհրաժեշտ է աշխատանքները ներկայացնել մինչև 2017թ. նոյեմբերի 30-ը:

Լավագույն աշխատանքների հեղինակները կխրախուսվեն տնօրենության կողմից:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

2017թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության  26-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական անձնակազմի ներկայացուցիչները և ուսանողները՝ տնօրեն Սամվել Առաքելյանի գլխավորությամբ, այցելեցին Իջևանի Ազատամարտիկների հրապարակ:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

Իջևանում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկեց Տավուշի մարզպետարանին հարակից Սահմանադրության հրապարակից, որտեղ մարզի ղեկավարության կողմից նախ իրականցվեց Աշոտ Երկաթ թագավորի արձանի հանդիսավոր բացումը:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

Այնուհետև Սահմանադրության հրապարակից Տավուշի մարզի տարբեր ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչների, զինվորական նվագախմբի, բազում քաղաքացիների ուղեկցությամբ համալսարանականները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, հարգանքի տուրք մատուցեցին, ծաղկեպսակներ դրեցին Իջևանում գտնվող` Զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

Այդտեղ շնորհավորանքի ու օրհնանքի խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ հնչեցնելով Տերունական ու Խաղաղության աղոթք:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Իջևանի մշակույթի տանը կազմակերպված տոնական համերգով:

Շնորհավո՛ր ՀՀ անկախության 26-րդ տարեդարձը

 

_________________________________

1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»:  

Հայ ժողովուրդը միասնաբար (99% ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, այնուհետև ընդունվեց զինանշանը:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին ճանաչել էր Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ արդեն հռչակագրի ընդունումից հետո՝ 1991 թվականի ընթացքում, ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Ենթադրվում էր, որ անկախությունը նոր հնարավորություններ է բացելու Հայաստանի համար: Որպես Հանրապետություն՝ Հայաստանն արդեն ունակ էր լինելու ստեղծել սեփական դիվանագիտական կապերը տարբեր երկրներում և վարել ակտիվ քաղաքականություն:

Անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանը փորձում է զարգացանել կապերը տարածաշրջանում: Հայաստանն այսօր վարում է սեփական ինտեգրացիոն քաղաքականություն: 2014 թվականին Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Այժմ Հայաստանը փորձում է համագործակցության կապերը խորացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ու նաև կամուրջ է Իրանի և ԵՏՄ անդամ երկների երկխոսության համար:

Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ միջազգային ատյաններում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը հասնելը: Մինչև Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել ու դատապարտել է 26 պետություն:

Անկախ Հայաստանի համար օրակարգային խնդիր է նաև հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածության հարցը, որը պարբերաբար քննարկվում է ՀԱՊԿ-ում, գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում:

Այս տարիների մեծագույն նվաճումն արյան գնով Արցախյան պատերազմում տարած հաղթանակն էր, նորօրյա ապրիլյան հերոսացման ուղին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անկախ Հայաստանը ցույց տվեց, որ ունի հզոր բանակ և անհրաժեշտ զինտեխնիկա՝ ամեն պահի թշնամուն հետ մղելու համար:

Անկախության պատմության մեջ ոչ պակաս կարևոր էր Սահմանադրական բարեփոխումների նախագիծը և կառավարման նախագահական համակարգից անցումը խորհրդրանականի: 

________________________________

Այսօր ողջ հայությամբ տոնում ենք մեր ազատ ու անկախ հանրապետության տոնը:

Շնորհավո՛ր տոնդ, մեր 26-ամյա Հայաստան: Թո՛ղ մեր անկախությունը երբևէ չխաթարվի, թո՛ղ բոլորիս եռանդուն մասնակցությամբ ավելի ամրապնդվի հայոց պետականությունը, բարգավաճի մեր պետությունը…