Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հուլիսի 3-ի տնօրենության նիստում

2018թ. հուլիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին մասնաճյուղի ուսանողների՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի վարձավճարների մուծման ընթացքին, նույն կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, առաջիկա Գիտական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

03-07-18

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի վարձավճարների մուծման ընթացքի մասին գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանի զեկուցումը ընդունվեց ի գիտություն:

Ընթացիկ կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ամփոփեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ ընդգծելով, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ ժամանակացույցների և առանց խախտումների: Տնօրենության նիստում 2017-18 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար:

Հաջորդ հարցի կապակցությամբ որոշվեց ս.թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, մասնաճյուղում անցկացնել Գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի՝ 2017-2018 ուստարվա գործունեության մասին
    (Զեկուցող՝ՄՃաղարյան)
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների ամփոփում (Զեկուցող՝ԱԴավթյան)
  3. ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածությանգնահատման 2018թ. հարցման արդյունքների մասին(Զեկուցող՝ ՄՃաղարյան)
  4. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների ցանկի քննարկում (Զեկուցող՝ Ա. Ցուցուլյան)
  5. Ընթացիկ հարցեր.

5.1. ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական աշխատանքային նորմերի մասին (Զեկուցող՝ ԱԴավթյան)
5.2. ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին (Զեկուցող՝ ԱՑուցուլյան)
5.3. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին (Զեկուցող ԱՑուցուլյան):

Տնօրենության նիստի ընթացիկ հարցերից էր Բնական գիտությունների ֆալուլտետի «ՔԿԳ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Գրիշայի Ավետիքյանի՝ պրակտիկայից առողջական խնդիրների պատճառով մասնակիորեն բացակայելու մասին հարցը, որի կապակցությամբ որոշվեց ընդառաջել Մ.Ավետիքյանի դիմումին՝ համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացնելու դեպքում:         

 

 

 

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը համալրվեց ևս 400 միավոր գրականությամբ

2017-2018 ուստարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը դարձյալ համալրվեց մասնագիտական գրքերով (400 միավոր):

07-07-18-3

Ստորև ներկայացնում ենք ձեռք բերված գրականության ցանկը՝ ըստ մասնագիտությունների (կամ որոշակի թեմատիկայի). 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ,  ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

  1. Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918-1921 թթ., Վանիկ Վիրաբյան, Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2016. – 830 էջ + 12 էջ ներդիր (2 օրինակ)։
  2. Նամականի, Արամ Մանուկյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2018, 672 էջ + 1 ներդիր(3 օրինակ)։
  3. Հայաստանի բաժանումը 1920 թվականին, Լենդրուշ Խուրշուդյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 352 էջ + 1 էջ ներդիր(4 օրինակ)։
  4. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների 2014թ. նստաշրջանի նյութերի ժողովածու, Ժողովածու, խմբ.՝ Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 560 էջ(8 օրինակ)։
  5. Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչությունը և բնակավայրերը, Ակսել Պոտոսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 466 էջ(2 օրինակ)։
  6. «Նրանց քշում են անապատները…». Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիները Հայոց ցեղասպանության ականատեսներ (1915-1918), Դորա Սաքայան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 424 էջ (1 օրինակ)։
  7. Աշոտ Երկաթ. թագավոր Հայոց, Արման Եղիազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 120 էջ  (1 օրինակ)։
  8. Աբաս Բագրատունի. Թագավոր Հայոց, Արման Եղիազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 122 էջ(2 օրինակ)։
  9. Սարգիս Կուկունյանի արշավանքը, Կարինե Եղիազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 180 էջ(1 օրինակ)։
  10. Հունական և հռոմեական անտիկ սկզբնաղբյուրների ազգագրական տեղեկությունները Հայաստանի և հայերի մասին, Ռաֆիկ Նահապետյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2018 թ., 240 էջ(1 օրինակ)։
  11. Աշխարհաքաղաքականություն, Մարութ Վարդազարյան, Դասընթացի ծրագիր, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 40 էջ(4 օրինակ)։
  12. Հայ-վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները և Լոռու չեզոք գոտին 1920 – 1921 թթ., Վանիկ Վիրաբյան, Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 92 էջ(4 օրինակ)։
  13. Հայոց ցեղասպանության թեման վրացական պարբերականներում 1914-1918 թթ., Հրաչիկ Բայրամյան, Երևան: ԵՊՀ հրատ., 2017, 226 էջ(3 օրինակ)։
  14. Հայ փիլիսոփայությունը ազգային ինքնության հարացույցների կառուցարկման ու արդիականացման համատեքստում, Սեյրան Զաքարյան,Հրաչիկ Միրզոյան, Սիլվա Պետրոսյան, Արմեն Սարգսյան, Նանե Մովսիսյան, Հայոց ինքնության հարցեր, պրակ 4, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 190 էջ (3 օրինակ)։
  15. Միջկուսակցական հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ., Վանիկ Բաբաջանյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 228 էջ(1 օրինակ)։
  16. Տեղեկատվական պատերազմներ և դիվանագիտություն, Հայկ Նազարյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 146 էջ(3 օրինակ)։
  17. ՀՀ աշխատաշուկան. իրավիճակը և միտումները, Անահիտ Համբարձումյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 176 էջ(4 օրինակ)։
  18. Ֆրիդրիխ Նիցշեն մշակույթի համատեքստում, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 454 էջ(1 օրինակ)։
  19. Մովսես Բաղրամյան. «Հայ քաղաքական հրապարակախոսության սկզբնավորումը», Մելանյա Դավթյան, Հենզել Մանուչարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 136 էջ(4 օրինակ)։
  20. Միջկուսակցական հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում 1918-1920 թթ., Վանիկ Բաբաջանյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 228 էջ(1 օրինակ)։
  21. Զանգեզուրի գոյամարտը 1917 -1921 թթ., Սիմոնյան Ա. Հ., Երևան, 2017 թ., 1096 էջ (1 օրինակ)։
  22. Ցեղասպանագիտական եզրույթների բառարան անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն, Սիլվա Խասապետյան, Բառարան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 408 էջ (1 օրինակ)։
  23. Հայոց արևելից կողմերի և Աղվանքի պատմության ու պատմական աշխարհագրության հարցեր, Բաբկեն Հարությունյան, Հոդվածների ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 348 էջ(4 օրինակ)։
  24. Գարեգին Նժդեհի ստեղծագործություններին բնորոշ լեզուաոճական միջոցները, Երջանիկ Գեւորգեան, Սուսաննա Գեւորգեան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 194 էջ + 1 էջ ներդիր(2 օրինակ)։
  25. Հայոց եկեղեցին Կիլիկիայի շրջանում, Հովհաննիսյան Ա., Երևան, 2018, 218 էջ(4 օրինակ)։
  26. Էջեր Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության, Վարուժան Պողոսյան, Ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 380 էջ (2 օրինակ)։
  27. Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատմության սկզբնաղբյուրներ (IX-XIV դդ.), Աշոտ Մանուչարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015.- 240 էջ(3 օրինակ)։
  28. Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը. հնագիտական հետազոտություններ, Հայկ Ավետիսյան,Արտակ Գնունի, Արսեն Բոբոխյան, Գագիկ Սարգսյան, Հնագիտական հետազոտություններ, Երևան, ԵՊՀ հրատ, 2015, 230 էջ (1 օրինակ)։
  29. Աշխարհը թվերով ու փաստերով, տեղեկատու, Մարատ Գրիգորյան,Սերոբ Սուջյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 234 էջ   (2 օրինակ)։
  30. Թուրք-ադրբեջանական վտանգը և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները, Դավիթ Ջամալյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 70 էջ (2 օրինակ)։
  31. Իսլամական արմատականությունը Կովկասում (ծայրահեղ արմատական դրսևորումներն ու ներկա միտումները), Սարգիս Գրիգորյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017.- 126 էջ (3 օրինակ)։
  32. Զաքարիա Ագուլեցին և իր ժամանակը, Աշոտ Հովհաննիսյան, Հրատարակության պատրաստեց Վարուժան Պողոսյանը, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 190 էջ + 1 էջ ներդիր(2 օրինակ)։
  33. Հայկական վաղմիջնադարյան քանդակը (4-7-րդ դարեր), Զարուհի Հակոբյան, Դասախոսություններ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 170 էջ(1 օրինակ)։
  34. Հեռուստատեսային հաղորդակցության արդյունավետությունը, Վանիկ Հակոբյան, Լրամշակված հրատարակություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 132 էջ(1 օրինակ)։

 07-07-18-1

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

  1. Տնտեսագիտության տեսություն, Հայկ Սարգսյան,Հասմիկ Մարգարյան, Ուսումնական ձեռնարկ, գիտ. խմբ.` Հ. Աղաջանյան,Գ. Գալստյան (երկրորդ հրատարակություն, լրամշակված և վերախմբագրված), Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 320 էջ (4 օրինակ)։
  2. Մարդկային ռեսուրսներ և աշխատանքային էկոնոմիկա, Անահիտ Համբարձումյան, Ուսումնական ձեռնարկ, Երկրորդ, լրամշակված հրատարակություն: Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 276 էջ(2 օրինակ)։
  3. Բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում, Վարդան Բոստանջյան, ԱՅԼԸՆՏՐԱՆՔ հետազոտական կենտրոն: Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 364 էջ(4 օրինակ)։
  4. Վիճակագրության խնդիրների ժողովածու, Կարեն Գասպարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 208 էջ(2 օրինակ)։
  5. Սերվիս մասնագիտության ուսումնական պրակտիկաների կազմակերպման ուսումնամեթոդական ուղեցույց, Մարատ Գրիգորյան,Սեյրան Սուվարյան, Գոռ Ալեքսանյան, Սարգիս Քելյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 66 էջ (4 օրինակ)։
  6. Քաղաքական սոցիալականացում, Հասմիկ Շափաղաթյան, Դասախոսությունների ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 130 էջ(5 օրինակ)։
  7. Ծառայությունների ոլորտի համառոտ բացատրական բառարան, Տիգրան Սարգսյան,Իրինա Սահակյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 162 էջ (4 օրինակ)։
  8. Ֆինանսական ռիսկերի կառավարման մեթոդներ, Էդմոնդ Վարդումյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ մագիստրանտների համար, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 40 էջ(4 օրինակ)։
  9. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումները և մարդկային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրները անկախության տարիներին, Գրիշա Ղարիբյան,Ալվարդ Խառատյան, Ռազմիկ Իսահակյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 340 էջ (2 օրինակ)։

07-07-18-5

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

  1. Լոկալ ինքնությունները Երևանում. քաղաքային տարածության կառուցվածքները, Հարություն Վերմիշյան,Բալասանյան Ս.Ա., Գրիգորյան Օ.Գ., Քերոբյան Ս.Ն., Կոլեկտիվ մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 158 էջ + 1 էջ ներդիր  (4 օրինակ)։
  2. Սուպերվիզիան սոցիալական աշխատանքում, Միրա Անտոնյան,Անահիտ Սահակյան, Արտակ Խաչատրյան, Ռուբեն Մարկոսյան, Նունե Գեղամյան, Աննա Ոսկանյան, Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 176 էջ (2 օրինակ)։
  3. Հաղթահարել և փոխակերպել. կոնֆլիկտաբանական աշխատանքի ներածություն, Յոհան Գալթունգ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 314 էջ (3 օրինակ)։
  4. Սոցիալական մանկավարժություն, Նազիկ Հարությունյան,Արևիկ Ղազարյան, Լուսիկ Ղուկասյան, Բուհական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 336 էջ (1 օրինակ)։
  5. Սոցիալական դիրքորոշումների ձևավորումը զանգվածային լրատվամիջոցներով, Վահրամ Միրաքյան, Երևան, ԵՊՀ հրատ, 2015, 216 էջ(2 օրինակ)։
  6. Մարդկային կեցության այլակերպումները, Էդուարդ Հարությունյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2018, 188 էջ(2 օրինակ)։
  7. Հասկացման անխուսափելիությունը, Աշոտ Ոսկանյան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015, 398 էջ(2 օրինակ)։
  8. Արտասահմանյան երկրների հակակոռուպցիոն քաղաքականության համեմատական վերլուծություն, Արամ Մանուկյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 116 էջ(1 օրինակ)։
  9. Ուիթմենյան ավանդույթները և XX դարի առաջին կեսի ամերիկյան պոեզիան, Վահե Արսենյան, Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 144 էջ (3 օրինակ)։
  10. Գենդերային անհավասարությունները աշխատաշուկայում. Հիմնախնդիրները և լուծումները լոկալ և գլոբալ համատեքստում, Գիտաժողովի ելույթների ժողովածու, գլխ. խմբագիր՝ Գոհար Շահնազարյան, Երևան, ԵՊՀ հրատ, 2015, 210 էջ(2 օրինակ)։
  11. Զինվորի հոգեկան հատկությունների գնահատման և զարգացման մեթոդներ, Հրանտ Ավանեսյան,Նարինե Հարությունյան, Սահակ Հովհաննիսյան, Լուսինե Ստեփանյան, Էլինա Ասրիյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 186 էջ (2 օրինակ)։
  12. Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնահատկությունների համակարգումը, Հրանտ Ավանեսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 258 էջ(2 օրինակ)։
  13. Ապաքինում և հոգեսոցիալական վերականգնողական աշխատանք հոգեկան առողջության ոլորտում, Ուսումնաօժանդակ ձեռնարկ, Մասնագիտական խմբագիր և կազմող` հ.գ.թ. Նարինե Խաչատրյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 298 էջ (3 օրինակ)։
  14. Սովորողի ինքնուրույնության և մասնագիտական ինքնորոշման հոգեբանական գնահատում, Վարդուհի Պապոյան,Ալինա Գալստյան, Դիանա Սարգսյան, Ելենա Մուրադյան, Մեթոդական ուղեցույց, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 78 էջ   (2 օրինակ)։
  15. Մասնագիտական ինքնորոշման և կայացման հոգեբանական ուղղորդումը կրթական համակարգում, Վարդուհի Պապոյան,Ալինա Գալստյան, Ելենա Մուրադյան, Դիանա Սարգսյան, Նյութերի ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 76 էջ  (2 օրինակ)։
  16. Անձի հոգեբանության տեսական և կիրառական հարցեր /հոդվածների ժողովածու/, Երևան, 2016, 280 էջ  (4 օրինակ)։
  17. Հոգեբանության կարգավիճակը. հումանիտար, բնագիտական, թե՝ սոցիալական, Գիտաժողովի նյութեր: ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, սոցիալական հոգեբանության ամբիոն, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 170 էջ (3 օրինակ)։
  18. «Պալիատիվ հոգեբանություն» բազմագիտակարգային ուսումնական դասընթաց, Դավիթ Գեւորգյան,Եվա Ասրիբաբայան, Ալիսա Քամալյան, Նարինե Մովսիսյան, Զորի Միքայելյան, Ուսումնամեթոդական ուղեցույց, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 100 էջ  (4 օրինակ)։
  19. Երիտասարդների սպառողական վարքի բնութագրիչները, Լիանա Սարգսյան, Սվետլանա Հարությունյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 84 էջ  (4 օրինակ)։
  20. Անձի կենսագործունեության հոգեբանական անվտանագություն, Ռուբեն Աղուզումցյան,Վարդուհի Պապոյան, Ալինա Գալստյան, Ելենա Մուրադյան, Դիանա Սարգսյան, Ծովինար Ամիրյան, Կոլեկտիվ մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ, 2015, 142 էջ (2 օրինակ)։
  21. Հոգեֆիզիոլոգիայի հիմունքներ, Հասմիկ Աղաբաբյան,Անահիտ Առաքելյան, Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 124 էջ  (4 օրինակ)։

07-07-18-2

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Հայերեն-պարսկերեն քաղաքագիտական բառարան, Լուսինե Պետրոսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 518 էջ (3 օրինակ)։
  2. Գրական հայերենի զարգացման երկու շրջափուլերը՝ գրաբար եւ աշխարհաբար, Յուրի Ավետիսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 122 էջ(2 օրինակ)։
  3. Աբեղյանական ընթերցումներ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 288 էջ  (2 օրինակ)։
  4. Ստուգաբանություններ, Ալեքսանդր Մարգարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 210 էջ (4 օրինակ)։
  5. Անցյալի ապագան, Միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածու, խմբ. Ա. Առաքելյան Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 114 էջ(2 օրինակ)։
  6. Գերմաներեն լեզվի տիպաբանություն, Յուրի Գաբրիելյան, Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 98 էջ(2 օրինակ)։
  7. Վտարանդիության և արտագաղթի թեման արդի իրանական սփյուռքի գրականության մեջ (1979-2015 թթ.), Լիլիթ Սաֆրաստյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 282 էջ(1 օրինակ)։
  8. Գրականության տեսության արդի խնդիրներ, Խմբ.՝ Աշխ. Ջրբաշյան, ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 330 էջ  (2 օրինակ)։
  9. Հայկական թեմատիկան ժամանակակից թուրք գրականության մեջ (XX դ. երկրորդ կեսին–XXI դ. սկզբին), Ռուբեն Մելքոնյան,Նաիրա Պողոսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 148 էջ   (1 օրինակ)։
  10. Հայերեն առաջին պարբերականը և նրա խմբագիրը, Մարգո Մխիթարյան, Հոդվածների ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 112 էջ  (2 օրինակ)։
  11. Հոդվածների ժողովածու, Աղաբեկյան Կ., Երևան, 2016, 256 էջ (4 օրինակ)։
  12. Արհեստ – արհեստավորանիշ անվանումները հայերենում, Լևոն Ավետիսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 134 էջ(4 օրինակ)։
  13. Արտասահմանյան գրականագիտության տեսությունը և մեթոդաբանությունը, Օլգա Տուրիշևա, Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 266 էջ  (2 օրինակ)։
  14. Սպիտակ լեռը, Գոնսալո Գուարչ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 596 էջ(1 օրինակ)։
  15. Սոցիոմշակութային փոխակերպումներ և մարդաբանական ճգնաժամ, Գագիկ Սողոմոնյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2018, 240 էջ (2 օրինակ)։
  16. Արխիվագիտություն, Սերհակ Ամիրյան, Դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ. 2018, 440 էջ(2 օրինակ)։
  17. Օսմաներենի դասագիրք, Անի Սարգսյան,Ալեքսանդր Սաֆարյան, Լուսինե Սահակյան, Բուհական դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 324 էջ  (1 օրինակ)։
  18. Եզդիների կրոնական աշխարհայացքը, Թերեզա Ամրյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 312 էջ (3 օրինակ)։
  19. Վրացերենի դասընթաց (հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն), Հրաչիկ Բայրամյան, Երևան: ԵՊՀ հրատ., 2017, 306 էջ (2 օրինակ)։
  20. Տեքստ, փոխաբերականություն, մեկնաբանություն, Սեդա Գասպարյան,Արմինե Մաթևոսյան, Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2018, 230 էջ (2 օրինակ)։
  21. Երկեր Գ, Մանուկ Աբեղյան,  Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 700 էջ (3 օրինակ)։
  22. Երկեր Դ, Մանուկ Աբեղյան, Երևան, ,  ԵՊՀ հրատ., 2015, 640 էջ (3 օրինակ)։
  23. Երկեր Ե, Մանուկ Աբեղյան, Երևան, ԵՊՀ հրատ, 2015, 518 էջ (3 օրինակ)։
  24. Երկեր Զ, Մանուկ Աբեղյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 852 էջ(3 օրինակ)։
  25. Երկեր Է, Մանուկ Աբեղյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 608 էջ(3 օրինակ)։
  26. Երկեր Ը, Մանուկ Աբեղյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 676 էջ (3 օրինակ)։
  27. Երկեր Ա, Աբեղյան Մ., Երևան, ԵՊՀ հրատ., 2013 թ., 594 էջ (3 օրինակ)։
  28. Երկեր Բ, Աբեղյան Մ., Երևան, ԵՊՀ հրատ., 2013 թ., 412 էջ (3 օրինակ)։
  29. Լեզվաբանության պատմություն (հատոր 1), Գևորգ Ջահուկյան, Վերահրատարակություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 634 էջ (3 օրինակ)։
  30. Լեզվաբանության պատմություն (հատոր 2), Գևորգ Ջահուկյան, Վերահրատարակություն, Երևան ԵՊՀ հրատ., 2015, 604 էջ (3 օրինակ)։
  31. Մաթևոսյանական ընթերցումներ, Հոդվածների ժողովածու, հրատ. պատրաստեց և խմբ. Վ. Գաբրիելյանը, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 212 էջ(2 օրինակ)։
  32. Հայ գրքի և գրատպության պատմության փիլիսոփայական անդրադարձներ, Հրաչիկ Միրզոյան, Հոդվածների ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 396 էջ(2 օրինակ)։
  33. Հայոց լեզվի պատմություն, Աննա Աբաջյան,Նարինե Դիլբարյան, Անահիտ Յուզբաշյան, Բուհական դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 444 էջ (2 օրինակ)։
  34. Դիտարկումներ գրականության ճանապարհին, Վազգեն Գաբրիելյան, Գրականագիտական հոդվածներ, ուսումնասիրություններ, Երևան, ԵՊՀ հրատ., 2018, 346 էջ(4 օրինակ)։
  35. Հայերենագիտության հիմնահարցեր և զարգացման հեռանկարներ, Միջազգային գիտաժողովի զեկուցումներ, խմբ. խորհուրդ՝ Աննա Աբաջյան, Ռուբեն Սաքապետոյան, Նորայր Պողոսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 230 էջ(1 օրինակ)։
  36. Քննադատությունն իբրև գործնական գրականագիտություն, Ժենյա Քալանթարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 290 էջ(2 օրինակ)։
  37. Ջեյմս Ջոյսի ստեղծագործության վաղ շրջանը, Սարգսյան Լ., Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2014 թ., 168 էջ(2 օրինակ)։
  38. Օտար լեզվով բանավոր խոսքի ընկալման հմտությունների ուսուցման մեթոդական ուղեցույց, Բաբայան Ա.,Իսրայելյան Ա., Մեթոդական ուղեցույց, Երևան, ԵՊՀ հրատ., 2014 թ., 24 էջ (2 օրինակ)։

07-07-18-4

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Տեսական մեխանիկա: Կուրսային աշխատանքների կատարման մեթոդական ցուցումներ, Սմբատ Շահինյան,Արամ Մաթևոսյան, Թամարա Սիմոնյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 100 էջ (3 օրինակ)։
  2. Կոնդենսացված միջավայրերի հետ իոնացնող ճառագայթման փոխազդեցության ֆիզիկական հիմունքները, Վաչագան Հարությունյան, Տեսություն և կիրառություններ, ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 104 էջ(4 օրինակ)։
  3. Ալգորիթմական հանրահաշիվ, Վահագն Միքայելյան, Կոմուտատիվ օղակներ և դաշտեր, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 374 էջ(2 օրինակ)։
  4. Գրաֆների տեսություն, Պետրոս Պետրոսյան,Վահան Մկրտչյան, Ռաֆիկ Քամալյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 214 էջ  (2 օրինակ)։
  5. Պինդ մարմնի ֆիզիկայի ներածություն. Մաս I, Ալբերտ Կիրակոսյան, Երևան, ԵՊՀ հրատ., Մաս I, 2015, 288 էջ(3 օրինակ)։
  6. Պինդ մարմնի ֆիզիկայի ներածություն. Մաս II, Ալբերտ Կիրակոսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 364 էջ(4 օրինակ)։
  7. Հավանականությունների տեսության խնդրագիրք, Նարինե Ահարոնյան,Եպրաքսյա Իսրայելյան, Երևան, ԵՊՀ հրատ. 2016, 154 էջ  (4 օրինակ)։
  8. Գծային, երկրագծային, քառակուսային ձևեր և նրանց որոշ կիրառություններ (տեսական նյութ, խնդիրներով և վարժություններով), Սամվել Դալալյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 70 էջ(4 օրինակ)։
  9. Էլեկտրոնային կլանման սպեկտրոսկոպիա. կիրառումը քիմիական և կենսաբանական համակարգերում, Հասմիկ Սարգսյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 28 էջ(4 օրինակ)։
  10. Բարձրագույն մաթեմատիկա. Մաս II. մեկ փոփոխականի դիֆերենցիալ հաշիվ, Լևոն Գալստյան, Բուհական դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 118 էջ(2 օրինակ)։
  11. Վերլուծական երկրաչափություն և գծային հանրահաշիվ – խնդիրների լուծման ուղեցույց և տիպային խնդիրների ընտրանի, Գայանե Ղազարյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 202 էջ(2 օրինակ)։
  12. Հետազոտությունների ճառագայթային մեթոդներ, Գոհար Հովհաննիսյան, մԵրևան, ԵՊՀ հրատ., 2017, 152 էջ (3 օրինակ)։
  13. Բարձրագույն հանրահաշիվ և թվերի տեսություն, Յուրի Մովսիսյան, Բուհական դասագիրք, 3-րդ հրատարակություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 944 էջ  (1 օրինակ)։
  14. Կիսահաղորդիչների օպտիկայի հիմունքներ, Սլավիկ Մելքոնյան, Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 156 էջ(4 օրինակ)։
  15. Իրական անալիզի ընտրովի բաժիններ, Մարտին Գրիգորյան,Լևոն Գալոյան, Արթուր Կոբելյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 216 էջ  (4 օրինակ)։
  16. Ոչ գծային ֆիզիկայի ներածություն, Լևոն Ասլանյան,Վալերի Պախալով, Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 78 էջ  (4 օրինակ)։
  17. Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ, Վահրամ Դումանյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 132 էջ(2 օրինակ)։
  18. Աստղային դինամիկա, Մարտին Աբրահամյան, Ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 160 էջ(2 օրինակ)։
  19. Խնդիրների լուծում Prolog լեզվով, Արմեն Կոստանյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 114 էջ (4 օրինակ)։
  20. Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա, Էդվարդ Այվազյան, Դասագիրք մանկավարժական բուհերի մաթեմատիկայի ֆակուլտետների և ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանողների համար, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 202 էջ(2 օրինակ)։
  21. ԻՆԹԵԼ x86 ԱՍԵՄԲԼԵՐ (իրական ռեժիմ), Արա Առաքելյան,Շուշանիկ Բաղդասարյան, Կարինե Գալստյան, Վարդան Զաքարյան, Գևորգ Մարտիրոսյան, Զավեն Նազարյան, Գագիկ Սարդարյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ: Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 268 էջ  (4 օրինակ)։
  22. Չհագեցած միացությունների քիմիա, Գայանե Թոքմաջյան,Լուսինե Կարապետյան, Դասախոսությունների շարք, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 228 էջ   (4 օրինակ)։
  23. Ամինաթթուների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա, Աշոտ Սաղյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 476 էջ(4 օրինակ)։
  24. Ընդհանուր կենսաքիմիայի լաբորատոր աշխատանքներ, Արմեն Թռչունյան,Նարինե Հայրապետյան, Հասմիկ Կարապետյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 244 էջ   (3 օրինակ)։
  25. Գենետիկական թունաբանության հիմունքներ, Գալինա Հովհաննիսյան, Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016 72 էջ(4 օրինակ)։
  26. Էնզիմոլոգիայի ուսումնամեթոդական ձեռնարկ, Հասմիկ Կարապետյան,Էռնեստինա Բարսեղյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 142 էջ  (3 օրինակ)։
  27. «Սիլիկատների և ցեոլիտների քիմիա» դասընթացի լաբորատոր աշխատանքներ, Գոհար Պետրոսյան,Հայկ Բեգլարյան, Ռոմիկ Հարությունյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 60 էջ  (4 օրինակ)։
  28. Հողերի աշխարհագրություն, Վահագն Մուրադյան, Դաշտային պրակտիկայի կազմակերպման ուսումնամեթոդական ուղեցույց, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 52 էջ(3 օրինակ)։
  29. Տարբեր սնկային կուլտուրաների միցելիումի կառուցվածքային առանձնահատկությունները, Սուսաննա Բադալյան,Նարինե Ղարիբյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017 թ., 176 էջ   (2 օրինակ)։
  30. Հողի էկոլոգիա, Կարեն Ղազարյան,Հրանտ Խաչատրյան, Կառլեն Գրիգորյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016 թ., 114 էջ (4 օրինակ)։
  31. Հայաստանի ողնաշարավոր կենդանիների անվանումների լատիներեն – հայերեն – ռուսերեն – անգլերեն բառարան, Տիգրան Հայրապետյան, Աշոտ Ասլանյան,Գեորգի Պապով, Աստղիկ Ղազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2018, 136 էջ  (2 օրինակ)։
  32. Քանակական մեթոդները ֆինանսներում, Վահագն Մելիք-Փարսադանյան, Էդմոնդ Վարդումյան, Դասախոսության նյութերի ժողովածու, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 184 էջ (3 օրինակ)։
  33. Գենետիկական ճարտարագիտության գործնական աշխատանքներ, Նորա Ազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 60 էջ(4 օրինակ)։
  34. Լոկալ և պայմանական էքստրեմումներ, Կարեն Ավետիսյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2018, 132 էջ (3 օրինակ)։
  35. Բուլյան ֆունկցիաներ: Խնդիրների ժողովածու,Համլետ Հակոբյան,Հռիփսիմե Մովսեսյան, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 80 էջ   (4 օրինակ)։
  36. Թռչուններ. համառոտ դաշտային ուղեցույց, Էդուարդ Եղիազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 142 էջ (2 օրինակ)։
  37. Գիտական հետազոտության մեթոդաբանական առանձնահատկությունները, Ալբերտ Ղազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, էջ 112 (2 օրինակ)։
  38. Հեղուկ դեղաձևեր, Անահիտ Հովհաննիսյան, Դեղատնային պատրաստման տեխնոլոգիան, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 154 էջ(4 օրինակ)։
  39. Որոշ դեղանյութերի քիմիա-թունաբանական բնութագիր, Կիմա Պետրոսյան, Ուսումնական ձեռնարկ «Թունաբանական քիմիա» առարկայից, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 62 էջ(4 օրինակ)։

 

Կայացավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը

 2018թ. հուլիսի 3-ին տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը, որը նախագահում էր ֆակուլտետի դեկանի ԺՊ   Վ.Ավագյանը:

5

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2018թ. ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների ամփոփում:
  2. 2017-2018 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների  քննարկում և ամփոփում:
  3. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Վ.Ավագյանի հաշվետվությունը:
  4. Ընթացիկ հարցեր:

2018թ. ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքներն ամփոփվեցին ըստ մասնագիտությունների՝ առկա և հեռակա ուսուցման համակարգերում:

Մասնավորապես նշվեց, որ «Պատմություն» մասնագիտությամբ առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանք պաշտպանել է 19 ուսանող, որոնցից 13-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ» գնահատական: «Անբավարար» գնահատական չի գրանցվել: Հեռակա ուսուցման համակարգում 12 ուսանող պաշտպանել է ավարտական աշխատանք: 3 ուսանող ստացել է «գերազանց», 4-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»: «Անբավարար» գնահատական չի գրանցվել: Շեշտվեց, որ ամփոփիչ ատեստավորման հաձ­նաժողովի նախագահ պ.գ.թ., դոցենտ Ավետիս Հարությունյանը հիմնականում գոհ է մնացել ավարտական աշխատանքների մակարդակից, ուսանողների պատրաստվածությունից ու ցուցաբերած գիտելիքներից, միաժամանակ առաջարկել, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի հեռակա ուսուցման համակարգի ուսանողների գիտակրթական մակարդակի բարձրացման վրա:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցել է 6 շրջանավարտ, որոնցից  4-ը ստացել է «գերազանց», 2-ը՝  «լավ»: «Բավարար»  և  «անբավարար»  գնահատականներ չեն գրանցվել: Հեռակա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցած 16 շրջանավարտներից  2-ը ստացել է «գերազանց», 10-ը՝  «լավ», 4-ը՝ «բավարար»: «Անբավարար» գնահատական չի գրանցվել: Ամփոփիչ ատեստավորման հաձ­նա­ժողովի նախագահ բ.գ.դ. Վ.Դևրիկյանն արդյունքների վերաբերյալ հայտնել է իր գոհունակությունը՝ մասնավորապես ընդգծելով այն հանգամանքը, որ շրջանավարտների գիտելիքները խորն էին, որակական մակարդակը՝ բարձր: Լավ տպավորություն է թողել ուսանողների բանավոր խոսքը, որ սահուն էր և տպավորիչ: Իհարկե, ավարտական որոշ աշխատանքներում նկատելի էին գրքայնություն, ինքնուրույնության պակաս և այլ որակի առանձնակի թերություններ: Հանձնաժողովի նախագահը խորհուրդ է տվել հետագայում խուսափել ծավալուն ու տարողունակ թեմաներից և ավելի մեծ ուշադրություն դարձնել արդիական թեմաներին:

6

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությանը մասնակցած 17 ուսանողից 6-ը ստացել է «գերազանց» գնահատական, 11-ը՝ «լավ»: «Բավարար» և «անբավարար» գնահատականներ չեն գրանցվել: Հեռակա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցած 7 շրջանավարտներից  1-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ»: «Բավարար» և «անբավարար» գնահատականներ չեն գրանցվել: Ավարտական աշխատանքների պաշտպանություններն անցել են բարձր մակարդակով, որը ընդգծել է նաև ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բադալյանը: Նա իր գոհունակությունն է հայտնել ավարտական աշխատանքների թեմաների վերաբերյալ, նշել է, որ աշխատանքների մեծ մասում ներկայացված էին լեզվաբանական ուսումնասիրությունների արդի խնդիրներ, և փորձ էր արված նորովի ու տարբեր տեսանկյուններից ներկայացնել դրանք:

 «Մանկավարժություն և հոգեբանություն»  մասնագիտությամբ առկա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքների պաշտպանությանը մասնակցած առկա ուսուցման համակարգի 10 շրջանավարտներից 5-ը ստացել է «գերազանց», 5-ը՝ «լավ» գնահատական:

4

«Բավարար» և «անբավարար» գնահատականներ չեն գրանցվել: Հեռակա ուսուցման համակարգում ավարտական աշխատանքի պաշտպանությանը մասնակցած 26 շրջանավարտներից  12-ը ստացել է «լավ», 14-ը՝ «բավարար» գնահատական: «Գերազանց» և «անբավարար» գնահատականներ չեն գրանցվել: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, մ.գ.դ., պրոֆեսոր Հ.Պետրոսյանը, ներկայացնելով իր առաջարկությունները մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ, նշել է, որ հետագայում ավելի մեծ ուշադրություն դարձվի ավարտական աշխատանքի հետազոտության մեթոդների ընտրության և հետազոտվող առարկային դրանց համապատասխանության վրա:

 

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ ավարտական աշխատանքների պաշտպանությանը մասնակցել է 14 ուսանող, որոնցից 4-ը ստացել է «գերազանց», 10-ը՝ «լավ»: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ բ.գ.թ. Մ.Ղազարյանը իր գոհունակությունն է հայտնել ավարտական աշխատանքների մակարդակի և թեմաների վերաբերյալ:

Որպես հարցի ամփոփում՝ ֆակուլտետի դեկանի ԺՊ Վ.Ավագյանն արձանագրեց, որ ավարտական աշխատանքների պաշտպանությունը բոլոր մասնագիտություններից ունեցել է պատշաճ ակադեմիական մակարդակ և բավարար կազմակերպվածություն:

Ուսանողները ավարտական աշխատանքների պաշտպանությանը ներկայացել են պատրաստ: Մեծամասնությունը անհրաժեշտ չափով ուսումնասիրել էր պահանջվող գրականությունը և օժանդակ նյութերը: Կային նաև թերի պատրաստված ուսանողներ: Վերջիններս հիմնականում եղել են ուսումնառության ընթացքում ակադեմիական ցածր առաջադիմություն գրանցած ուսանողները:

Շեշտվեց, որ առաջընթացը պայմանավորված է մի շարք կարևոր աշխատանքներով, որոնք տարիների ընթացքում կանոնավոր կերպով իրականացվում են ամբիոններում: Առաջին հերթին դրական դեր են ունեցել նախորդ ամիսներին կազմակերպված նախապաշտպանությունները:

Ամբիոնների վարիչները գործող ժամանակացույցով իրականացրել են նախապաշտպանություններ, որոնց ընթացքում շտկվել են նկատված սխալներն ու թերությունները: Որակի բարձրացմանը անշուշտ նպաստել են նաև ավարտական և կուրսային աշխատանքներ կատարելու վերաբերյալ մեթոդական ձեռնարկների առկայությունը ամբիոններում, ինչպես նաև գնահատման հստակ չափանիշերով առաջնորդվելը:

 Հումանիտար գիտությունների ֆակուլտետի՝ 2018թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքները գնահատվեցին բավարար:

2017-2018 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքների վերաբերյալ զեկուցեց Վ. Աղաբաբյանը: Մասնավորապես նշվեց, որ գարնանային քննաշրջանի ընթացքը եղել է պատշաճ կազմակերպված և գտնվել է դեկանատի մշտական ուշադրության կենտրոնում:

2

Ընդգծվեց, որ տարեցտարի բարձրանում է ուսանողների պատրաստվածության մակարդակը ստուգարքներին և քննություններին: Նշված ժամանակահատվածում ֆակուլտետի առաջադիմությունը կազմել է 91.37%: Դա բացատրվում է նրանով, որ տվյալ առարկայի նյութը մաս-մաս յուրացնելով, կիսամյակի ընթացքում պարբերաբար միջանկյալ քննություններ հանձնելով՝ ուսանողը եզրափակիչ քննությանը ներկայանում է պատշաճ գիտելիքներով:  2017-2018 ուստարվա ձմեռային քննաշրջանին մասնակցել է 313 ուսանող:  Միայն գերազանց գնահատականներ են ստացել 31 ուսանող, գերազանց և լավ` 82, խառը գնահատականներ` 170, իսկ միայն բավարար` 3 ուսանող:  27 ուսանողներ չեն կարողացել հանձնել քննությունները և իրենց ուժերը կփորձեն լուծարքային շրջանում: Զեկուցողը նշեց, որ մեկ անբավարար է ստացել 17 ուսանող, երկու անբավարար՝ 8, իսկ երեք և ավելի՝ 2 ուսանող: Դրանց մի զգալի մասը անբավարար պատրաստվածության պատճառով չի ներկայացել ստուգարքներին և քննություններին: Մի մասը անբավարար է  ստացել ընթացիկ քննությունների արդյունքներով: Զեկուցողը ընդհանուր գծերով ներկայացրեց ակադեմիական պարտքերի պատկերը, որը, ըստ մասնագիտությունների, հետևյալն է. 

  • «Պատմություն»` 10,
  • «Անգլերեն լեզու և գրականություն»` 2,
  • «Օտար լեզու և գրականություն»՝ 2,
  • «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»` 13:

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի՝ 2017-2018 ուստարվա  երկրորդ  կիսամյակի  քննաշրջանի  արդյունքները համարվեցին բավարար:

3

Ֆակուլտետի դեկանի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:

Ընթացիկ հարցերից հատկանշական է ֆակուլտետի մասնագիտական ամբիոններում  2017-2018թթ. անհատական ծանրաբեռնվածությունների  քննարկման հարցը: Ֆակուլտետի դեկանի ԺՊ Վ.Ավագյանը մասնավորապես նշեց, որ ֆակուլտետի հինգ ամբիոններում գրեթե ավարտվել է դասախոսների՝ 2018-2019թթ. ուսումնական տարվա անհատական բեռնվածությունների կազմումը: Մինչ առարկաների բաշխումը բոլոր ամբիոններում տեղի են ունեցել քննարկումներ: Անհատական  բեռնվածության  հիմքում  դրվել  են գիտական  աշխատանքների ուղղվածությունը և գիտական նախասիրությունը:  Խնդիր դրվեց մինչև ուսումնական տարվա սկիզբն ունենալ դասավանդելիք առարկայի ամբողջական փաթեթը՝ պորտֆոլիոն: Շեշտվեց նաև այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է դասավանդման նոր մեթոդների ներմուծումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման գործընթացում: Դասախոսները հայտնեցին, որ անհատական բեռնվածությունը կազմվել է մանրամասն ու հանգամանալից քննարկումներից հետո:

1

 

Մասնագիտական ամբիոնների՝ 2018-2019թթ. անհատական ծանրաբեռնվածությունների  հարցը ընդունվեց ի գիտություն: Դասախոսներին հանձնարարվեց  նոր ուսումնական տարվա համար կազմել անհատական զարգացման և աշխատանքային պլանները, մինչև օգոստոսի վերջը նախապատրաստել և ամբիոն ներկայացնել դասընթացների փաթեթները:

 

 

Ի գիտություն մասնաճյուղի աշխատակիցների

Ի գիտություն մասնաճյուղի աշխատակիցների

 

ԵՊՀ ԻՄ-ի հարգելի՛ աշխատակիցներ, այսուհետ ձեր աշխատավարձերը կարող եք ստանալ միայն  բանկի միջոցով, ուստի խնդրում ենք մինչև 2018թ. հուլիսի 15-ը ձեր բանկային (քարտային) հաշվեհամարների վերաբերյալ տեղեկանքները ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահություն:

 

«ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հաշվապահություն

Մասնաճյուղի ներկայացուցիչները հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովում

2018թ. հունիսի 29-ին տեղի ունեցավ հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողովը, որը կրում էր «Հայաստանի և Ռուսաստանի թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում» խորագիրը:

1

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունների կողմից, «Ռոսկոնգրես» հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառումը նվիրված էր գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ 

2

Համաժողովին մասնակցում էին ՀՀ և ՌԴ նախարարներ, փոխնախարարներ, մարզերի ներկայացուցիչներ, երիտասարդներ: Տավուշի մարզի պատվիրակությունը ղեկավարում էր մարզպետ Վահե Ղալումյանը, կազմում ընդգկված էին փոխմարզպետները, բաժնի վարիչներ, մարզի խոշոր կազմակերպությունների ներկայացիցչներ, ինչպես նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակից Սլավիկ Ալավերդյանը, ուսանող Սյուզաննա Միրզոյանը, շրջանավարտներ Ալբերտ Զուրաբյանը, Զարուհի Վարտանյանը, Նարեկ Սարդարյանը:

4

Պլենար նիստի ժամանակ ընթերցվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքերը, ելույթ ունեցան ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արխանգելսկի մարզպետի տեղակալ Վիկտոր Իկոննիկովը, «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, “РТ-Инвест Транспортные Системы” կազմակերպության տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բոնդարենկոն:

5

Նրանք իրենց խոսքում ներկայացրին հայ-ռուսական համագործակցության հաջողված փորձը, հիմնական ուղղությունները, ՀՀ և ՌԴ վարչական միավորների ընդհանրությունները, խոսեցին համագործակցության նոր ուղղությունների, նախկինում չօգտագործված հնարավորությունների, նախատեսվող ծրագրերի մասին:

6

Ստորագրվեցին ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի 2018-2021թթ. միջոցառումների պլանը և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ու Group-IB-ի միջև ՏՏ անվտանգության ոլորտում համագործակցության հուշագիրը:

7

Այնուհետև համաժողովի աշխատանքները շարունակվեցին թեմատիկ 5 կլոր սեղաններով:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն ընդգրկված էին 5-րդ խմբում, որը կրում էր «Սոցիալական ցանցերի և թվային տարածության հանրահայտությունը որպես երիտասարդության որոշող գործոն» խորագիրը:

11

Այստեղ ելույթ ունեցան ՌԴ Դումայի պատգամավոր Եգոր Լիտվինենկոն, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության «Երիտասարդ գվարդիայի» միջազգային ուղղվածության ղեկավար Դարյա Շարովան, Հայ-ռուսական երիտասարդական միության նախագահի խորհրդական Գոռ Մարտիրոսյանը, Տավուշի փոխմարզպետ Տիգրան Թամրազյանը, «Հանրային դիվանագիտության դպրոցի» ղեկավար Տիգրան Շադունցը:

10

Տիգրան Թամրազյանը իր ելույթում ներկայացրեց «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակը և 2018թ. երիտասարդական մայրաքաղաք Իջևանի հնարավորությունները՝ հույս հայտնելով, որ հայ-ռուսական համագործակցության շրջանակներում Տավուշում կյանքի կկոչվեն համատեղ ծրագրեր:

8

Ընդմիջումների ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեին քննարկելու իրենց հուզող հարցերը:

12

Վերջում ամփոփվեցին համաժողովի աշխատանքները, և տրվեց տոնական ընթրիք:

13