ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունը և ամբողջ անձնակազմը սիրով շնորհավորում են Հեռակա ուսուցման բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Հովիկի Զուրաբյանին՝ ծննդյան 50-ամյակի առթիվ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, անձնական ու մասնագիտական նորանոր հաջողություններ, ամենալավն ու բարին:
Monthly Archives: September 2018
Սիրով շնորհավորում ենք…
Հարգելի՛ պարոն Ռ.Նահապետյան, սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, բարօրություն, գիտական և մանկավարժական երկարամյա բեղուն գործունեություն:
Դուք մեծ ավանդ ունեք հայ ազգագրության ուսումնասիրման և լուսաբանման ասպարեզում: Ձեր բազմամյա գիտամանկավարժական և հասարակական արդյունավետ գործունեության ընթացքում անժխտելի ներդրում եք ունեցել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի կայացման և զարգացման գործում՝ արժանանալով բուհի աշխատակազմի և ուսանողության հարգանքին ու գնահատանքին:
Խորին հարգանքով՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենություն և աշխատակազմ
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
Հարգելի՛ համալսարանականներ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (ՇՊՀ) սիրով հրավիրում է մասնակցելու «Կրթության արդի հիմնախնդիրները»խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին, որը տեղի կունենա ՇՊՀ-ում 2018թ. հոկտեմբերի 26-27-ին:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.
- Մանկավարժական գիտություններ,
- Մասնավոր մեթոդիկաներ:
Գիտաժողովի նպատակն է հանրակրթության մեջ և բուհում կրթության արդի հիմնախնդիրների, նորագույն մեթոդների, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների ազդեցության ներկայացումը, քննարկումը, կարծիքների փոխանակումը, լուծումների առաջադրումը:
Ստորև ներկայացվում է գիտաժողովի հայտարարությունը:
Բասկետբոլի և վոլեյբոլի մարզումների հրավեր
Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. հոկտեմբերի 1-ից Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը կազմակերպում է բասկետբոլի և վոլեյբոլի մարզումներ, որոնք կանցկացնի ամբիոնի վարիչի ԺՊ Արթուր Վանեսյանը:
Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը կարող են դիմել Ա.Վանեսյանին (հեռ.՝ 093 70 98 00):
Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ում սովորող ՀՀ սահմանամերձ համայնքների և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ուսանողների
ԵՊՀ ԻՄ-ում սովորող ՀՀ սահմանամերձ համայնքների և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (30 և ավելի միավոր ունեցող) ուսանողներին հայտնում ենք, որ 2018-19 ուստարվա ուսման վարձերի մասնակի զեղչման նպատակով անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը փաստաթղթերը ներկայացնել համապատասխան ֆակուլտետի (կամ Հեռակա ուսուցման բաժնի) դեկանատ:
ՀՀ սահմանամերձ համայնքների ուսանողները մասնավորապես պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, տեղեկանք` վերջին 5 տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու վերաբերյալ:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (30 և ավելի միավոր ունեցող) ուսանողները պետք է ներկայացնեն ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք ՍԱՏԳ-ի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ, տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ: