2018թ. հոկտեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախաձեռնությամբ մասնաճյուղում տեղի կունենա «Հինավուրց և երիտասարդ մայրաքաղաք» խորագրով երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Գիտաժողովին կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները և երիտասարդ դասախոսները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ՝ ՈՒԳԸ կողմից հրավիրյալ գիտնականների):
Գիտաժողովի ոլորտներն են հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն, սերվիս, հոգեբանություն, լրագրություն և այլն) և արվեստ:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2018թ. հոկտեմբերի 5-ը լրացնել մասնակցության հայտը:
Հայտի մեջ պետք է նշել.
- զեկուցման վերնագիրը,
- անուն-ազգանունը (եթե առկա է գիտական ղեկավար, նշել նաև նրա անուն-ազգանունը, կոչումը և գիտական աստիճանը),
- ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը և ամբիոնը (եթե դասախոս է),
- կոնտակտային տվյալներ (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:
Զեկուցումը կարող է չհամապատասխանել գիտաժողովի խորագրին:
Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.
- Տեքստի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագիր:
- Ծավալը՝4-10 էջ:
- Էջի ֆորմատը՝ A4, լուսանցքները. ձախից՝ 30 մմ, աջից՝ 15 մմ, վերևից և ներքևից 20 մմ:
- Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
- Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Հիմնական տեքստի տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1.5: Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
- Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աղբյուրի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:
Հարցերի դեպքում կարող եք գրել հաղորդագրություն ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջին, նամակ էլեկտրոնային փոստին՝ sssysuib@gmail.com, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 094 16 13 93: