Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սիրով շնորհավորում ենք…

Happy-birthday-1-520x351

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությունը և ամբողջ անձնակազմը սիրով շնորհավորում են Հեռակա ուսուցման բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարատ Հովիկի Զուրաբյանին՝ ծննդյան 50-ամյակի առթիվ,  մաղթում քաջառողջություն, երջանկություն, անձնական ու մասնագիտական նորանոր հաջողություններ, ամենալավն ու բարին: 

Սիրով շնորհավորում ենք…

Vardan-Aleksanyan-birthday                                                                                                                                     Հարգելի՛ պարոն Ռ.Նահապետյան, սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, բարօրություն, գիտական և մանկավարժական երկարամյա բեղուն գործունեություն:

Դուք մեծ ավանդ ունեք հայ ազգագրության ուսումնասիրման և լուսաբանման ասպարեզում: Ձեր բազմամյա գիտամանկավարժական և հասարակական արդյունավետ գործունեության ընթացքում անժխտելի ներդրում եք ունեցել նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի կայացման և զարգացման գործում՝ արժանանալով բուհի աշխատակազմի և ուսանողության հարգանքին ու գնահատանքին:

                                  Խորին հարգանքով՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենություն և աշխատակազմ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

41456636_1913251785638214_1996359764786806784_n-780x400

Հարգելի՛ համալսարանականներ, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը (ՇՊՀ) սիրով հրավիրում է  մասնակցելու «Կրթության արդի հիմնախնդիրները»խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքներին, որը տեղի կունենա ՇՊՀ-ում 2018թ. հոկտեմբերի 26-27-ին:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են.

  • Մանկավարժական գիտություններ,
  • Մասնավոր մեթոդիկաներ:

Գիտաժողովի նպատակն է հանրակրթության մեջ և բուհում կրթության արդի հիմնախնդիրների, նորագույն մեթոդների, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների ազդեցության ներկայացումը, քննարկումը, կարծիքների փոխանակումը, լուծումների առաջադրումը:

Ստորև ներկայացվում է գիտաժողովի հայտարարությունը:

Հայտարարություն-միջազգային 

Բասկետբոլի և վոլեյբոլի մարզումների հրավեր

basketball (1)Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. հոկտեմբերի 1-ից Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը կազմակերպում է բասկետբոլի և վոլեյբոլի մարզումներ, որոնք կանցկացնի ամբիոնի վարիչի ԺՊ Արթուր Վանեսյանը:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը կարող են դիմել Ա.Վանեսյանին (հեռ.՝ 093 70 98 00):

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ում սովորող ՀՀ սահմանամերձ համայնքների և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ուսանողների

Ysuib (1)ԵՊՀ ԻՄ-ում սովորող ՀՀ սահմանամերձ համայնքների և  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (30 և ավելի միավոր ունեցող) ուսանողներին հայտնում ենք, որ 2018-19 ուստարվա ուսման վարձերի մասնակի զեղչման նպատակով անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը փաստաթղթերը ներկայացնել  համապատասխան ֆակուլտետի (կամ Հեռակա ուսուցման բաժնի) դեկանատ:

ՀՀ սահմանամերձ համայնքների ուսանողները մասնավորապես պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, տեղեկանք` վերջին 5 տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու վերաբերյալ:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (30 և ավելի միավոր ունեցող) ուսանողները պետք է ներկայացնեն ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք ՍԱՏԳ-ի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ, տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ: