Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է

1. գլխավոր Փետրվարի 19-ը` Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

Այդ օրը հատկապես մարզային ու դպրոցական գրադարաններին նոր հրատարակված գրքեր են նվիրում Գրողների միությունը, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները, տարբեր այլ կազմակերպություններ:

Իրար գրքեր նվիրելու գեղեցիկ ավանդույթը տարեցտարի ավելի է ամրապնդվում և ընդլայնվում:

Գիրք նվիրելու տոնը նշելուց բնականաբար անմասն չմնաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  գրադարանը:

Այս տարի ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանի նախաձեռնությամբ իրականացվեց «Իմ գրադարանից մեր գրադարանին» կարգախոսով համացանցային ֆլեշմոբը, որի շրջանակներում գրքասեր հասարակության անդամները հանդես եկան իրենց կողմից նվիրաբերության համար նախատեսված գրքերի հրապարակումներով:

Վ.Պողոսյանի խոսքով՝ գիրք նվիրելու օրը բացառիկ նշանակություն ունի ընթերցող-գրադարան կապի ամրապնդման առումով. այն ավելի է ընդգծում գրքի և գրադարանի նշանակությունը: Լավագույն նվերը գիրքն է, իսկ գիրք նվիրելը՝ առաքելություն, գիրքը մեր հոգևոր զարթոնքի գրավականն է, ի վերջո, հիրավի, մենք այն ենք, ինչ կարդում ենք:

 

Երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության մրցույթին մասնակցելու հրավեր

Նկարը՝ համեմատաբար մեծ ֆորմատով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող  գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտի դիմումը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտե, մինչև 2020 թ. մարտի 13-ը ներառյալ, աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, Օրբելի 22, 7-րդ հարկ, 708 սենյակ կամ ուղարկվում է փոստով (Երևան 0028, Օրբելի 22):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական քաղաքականության վարչությունում՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 13:00 և 14:00 – 17:00, հեռ.` 21-01-40 (122):

Մրցույթի հրավերի փաթեթը

Աղբյուրը՝ scs.am:

«ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀՌՀ – 2020» մրցույթին մասնակցելու հրավեր

Մրցույթի հայտ. նկար

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀՌՀ – 2020» մրցույթ:

Մրցույթին գիտական նախագծերի հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գիտնականներից կազմված խմբերի կողմից: Հայաստանյան խմբում կարող է ընդգրկվել 2-ից 4 մասնակից՝ ներառյալ խմբի ղեկավարը: Հայտը լրացնում և ներկայացնում է խմբի ղեկավարը՝ Գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ 2020  թ. փետրվարի 19-ից մինչև ապրիլի 15ը, ժամը 18:00 ներառյալ:

Հայտին կից պահանջվող փաստաթղթերը Գիտության կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2020 թ. ապրիլի 27-ը  ներառյալ:

Մրցույթին մասնակցության համար ռուսաստանյան կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ  https://www.rfbr.ru/rffi/ru/classifieds/o_2103628 կայքէջում:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ 210 140 (119), 210 140 (115) կամ, տեխնիկական հարցերով, 210 140 (108) հեռախոսահամարներով:

Մրցույթի հրավերի փաթեթը:

Աղբյուրը` scs.am:

ԵՊՀ ԻՄ-ի գույքի վաճառքի հայտարարություն

vacharq

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը վաճառում է սեփականության իրավունքով իրեն պատկանող ներքոնշյալ գույքը.

  • Հեռուստացույց OKIA (6 հատ, յուրաքանչյուրի վերագնահատված արժեքը՝ 3000 ՀՀ դրամ):
  • Հեռուստացույց ARAY (1 հատ, վերագնահատված արժեքը՝ 2000 ՀՀ դրամ):
  • GAZEL 322131 մակնիշի ավտոմեքենա (1 հատ, վերագնահատված արժեքը՝ 630 000 ՀՀ դրամ):

Մանրամասները տե՛ս այստեղ:

Գնել ցանկացողները մինչև ս.թ. մայիսի 1-ը կարող են դիմել Գնումների, մատակարարման և պահեստավորման  բաժին (հասցե՝  ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, հեռ.՝ (0263) 4-04-50 (*1-10), 094 77 94 07):

 

Աքսելերատոր #5 ծրագրին մասնակցելու հրավեր

5e43bcf9b4c441.81504513

Արդեն երկրորդ անգամ անցկացվող Աքսելերատոր #5 ծրագիրը, որի նպատակն է աջակցել Հայաստանում բնակվող կանանց եւ երեխաներին մուտք գործել ՏՏ ոլորտ, ընդունում է մասնակցության հայտեր:

Ծրագրի շրջանակում կկայանան տեխնոլոգիական եւ բիզնես ուղղվածության դասընթացներ, մասնակիցները նաեւ աջակցություն կստանան ստեղծել սեփական ստարտափ նախագծեր իրականացնելու հարցում:

Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:

20 շաբաթ տեւողությամբ ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը տրվել է փետրվարի 11-ին՝ Գիտության մեջ կանանց եւ աղջիկների միջազգային օրը։ Հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 3-ը:

Դասընթացներն ու սեմինարները տեղի կունենան շաբաթական 2-3 անգամ։ Մասնակցությունն անվճար է։

Աքսելերատոր #5-ը նախատեսված է 2 տարիքային խմբերի համար:

ԱՔՍ#5 for Kidz (8-15տ.) – այս ուղղության հիմնական նպատակն է օգնել 8-15 տարեկան աղջիկներին եւ տղաներին կատարել իրենց առաջին քայլերը ծրագրավորման ոլորտում: Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան ձեռք բերել կոդավորման հմտություններ, սովորել վեբ ծրագրավորում, ստեղծել խաղեր եւ թիմային աշխատանքներով մասնակցել հաքաթոնի եւ այլ նախագծերի։

Աքսելերատոր #5 Kidz-ը տեղի կունենա Երեւանում (Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում) եւ Սիսիանում (Sisian Education Center)։

ԱՔՍ#5 for Women and Girlz (15+տ.) – ծրագրի շրջանակում 15 տարեկանից բարձր աղջիկները եւ կանայք հնարավորություն կունենան մասնակցելու տեխնոլոգիական եւ բիզնես ուղղվածության գործնական դասընթացների, հանդիպելու ոլորտի փորձագետների հետ, ձեռնարկատիրական դասընթացների ընթացքում զարգացնել իրենց սեփական գաղափարները՝ դրանք ներկայացնելով հաքաթոնի եւ այլ միջոցառումների ժամանակ: Ծրագիրը կանցկացվի Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում:

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կստեղծեն ստարտափներ սեփական գաղափարների շուրջ եւ կընդլայնեն ՏՏ ոլորտում իրենց ծանոթությունների շրջանակը։
Լավագույն ստարտափները հնարավորություն կստանան մասնակից դառնալու ImpactAim աքսելերացիոն ծրագրին, որտեղ հատուկ նախագծված ուսումնական պլանի եւ աշխատարանների միջոցով կկարողանան բարելավել ստարտափի դիրքերը շուկայում։

Լավագույն ուսանողները կստանան վերապատրաստվելու հնարավորություն եւ հետագայում կկարողանան ինքնուրույն դասավանդել իրենց իսկ ուսումնասիրած առարկաները՝ օգնելով ծրագրի հաջորդ փուլին։ Ուսանողներից որոշները նաեւ կկարողանան դասավանդել այն մարզերում, որտեղ բնակվում են։

Աղբյուրը` itel.am: