Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա ընդունելության արդյունքները

ԵՊՀ-ԻՄ-նկ.

Մեր համալսարանականներին և արտաքին շահակիցներին սիրով տեղեկացնում ենք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից արդեն հրապարակվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2020-2021 ուստարվա ընդունելության արդյունքները:

ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մասնաճյուղ ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց մաղթելով ուսման մեջ մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ, նպատակասլացություն, ԵՊՀ ԻՄ-ի ուսանող լինելու կոչումը պատվով կրելու պատասխանատվություն, ամենայն բարիք:

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ:

Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները տե՛ս այստեղ:

Ներբուհական քննությամբ ընդունելության արդյունքները տե՛ս այստեղ:

Ընտրվեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նոր նախագահ

logo-ux

  2020թ. հուլիսի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն:

Ընտրությունից առաջ մասնակիցներին և թեկնածուին ողջունեց ու հաջողություն մաղթեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Արեն Ավետիսյանը:

Ձայնի իրավունքով ընտրությանը մասնակցում էին Ուսանողական խորհրդի նախագահության 11 անդամները:

11 հոգուց բաղկացած ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկված էին տնօրենության 2 անդամ՝ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ ԱԱզատյանը, մասնաճյուղի գրադարանի վարիչ ՎՊողոսյանը, ԵՊՀ ԻՄ-ի արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանը, Ուսանողական խորհրդի 6 անդամներ (առկա և հեռակա ուսուցման համակարգերի) և Ուսանողական գիտական ընկերության 2 ներկայացուցիչ: Հանձնաժողովի նախագահն էր ՎՊողոսյանը:

Առաջադրվել էր 1 թեկնածու՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Լուիզա Մադաթյանը։

Նա ընտրության մասնակիցներին ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը:

Ձայների պարզ մեծամասնությամբ Լուիզա Մադաթյանն ընտրվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ:

ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք ՈՒԽ-ի նորընտիր նախագահին՝ մաղթելով նրան հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով լի, բուռն և արդյունավետ գործունեություն:

 

Սիրով շնորհավորում ենք ԵՊՀ-ի ասպիրանտուրա և մագիստրատուրա անվճար ընդունված մեր շրջանավարտներին

1

  ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանի հրամանով առկա ուսուցմամբ և ուսման վարձավճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար համակարգ) ԵՊՀ-ի մագիստրատուրա է ընդունվել ԵՊՀ ԻՄ-ի 2020թ. 11 շրջանավարտ, նույն համակարգով (անվճար) ԵՊՀ-ի ասպիրանտուրա է ընդունվել մասնաճյուղի 2018թ. 4 շրջանավարտ:

2020-2021 ուստարում ԵՊՀ-ի ասպիրանտուրա են ընդունվել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ՝

  1. Ալբերտ Մարատի Զուրաբյանը /ԺԹ.00.01 – Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն/,
  2. Ռաֆայել Գառնիկի Հարությունյանը /Ժ.02.07 – Ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն)/,
  3. Հայկ Արթուրի Դանիելյանը /Ժ.02.07 – Ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն)/,
  4. Էդգար Գևորգի Վարշամյանը /Է. 00.01 – Պատմություն, հայոց պատմություն/:

ԵՊՀ-ի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրա են ընդունվել ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ՝

  1. Մանե Գագիկի Գաբրիելյանը,
  2. Մարիամ Արմենի Բաբուռյանը:

Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրա են ընդունվել՝

  1. Գերասիմ Սամվելի Ալավերդյանը,
  2. Արգիշտի Ալեքսանի Մարգարյանը:

Հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրա է ընդունվել Աստղիկ Արթուրի Ղազարյանը:

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրա են ընդունվել՝

  1. Աշխեն Ալբերտի Վիրաբյանը,
  2. Մարինե Մարտունի Մարտիրոսյանը,
  3. Վանուհի Սուրենի Հարությունյանը:

Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրա են ընդունվել՝

  1. Աննա Անդրանիկի Չիբուխչյանը,
  2. Տիգրանուհի Վարուժանի Թիրաբյանը,
  3. Հրանտ Սանդրիկի Ղարագյոզյանը:

ԵՊՀ ԻՄ-ի ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի շրջանավարտներին՝ անվճար հիմունքով ԵՊՀ-ի մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվելու կապակցությամբ, մաղթում ենք նրանց շարունակական հաջողություններ, ամենայն բարին, մեծ կամք և նպատակասլացություն՝ իրենց ողջ ներուժը, գիտելիքներն ու կարողությունները կրթության և գիտության ոլորտում նպատակային և արդյունավետ ծառայեցնելու գործում: 

Խորապես ցավակցում ենք…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ունի նոր տնօրեն

  Խոր վշտով հայտնում ենք, որ 45 տարեկան հասակում կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանը:

Ա.Ցուցուլյանը ծնվել է 1975թ. դեկտեմբերի 4-ին Տավուշի մարզում՝ Ազատամուտում: Ավարտել է Ազատամուտի միջնակարգ դպրոցը Ոսկե մեդալով:

1992-1997 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետում:

1998 թվականից Ա.Ցուցուլյանն աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ զբաղեցնելով դասախոսական, ուսումնագիտական և վարչական տարբեր պաշտոններ:

1998-2001 թվականներին աշխատել է Բարձրագույն մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնում որպես դասախոս2001-2003-ին՝ որպես ասիստենտ:

2002թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003  թվականից  նույն ամբիոնում զբաղեցրել է դոցենտի պաշտոն:

2004-2014 թվականներին աշխատել է որպես Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան:

2014 թվականից մինչև 2018թ. մայիսի 23-ը ղեկավարել է ԵՊՀ ԻՄի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնը:

2015թ. հունվարից մինչև օգոստոս ղեկավարել է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը:

2017թ. հունիսի 9-ին ՀՀ ԲՈՀի կողմից Ա.Ցուցուլյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

2018թ. մայիսի 24-ից նշանակվել է ԵՊՀ ԻՄի փոխտնօրեն:

2018թ. հունիսի 12-ից մինչև 2019թ. օգոստոսի 28-ը Ա. Վ. Ցուցուլյանը եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում Ա. Վ. Ցուցուլյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

Սիրված դասախոսի, հմուտ մանկավարժի, վստահելի գործընկերոջ, լուսավոր մարդու հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսները մասնակցում են հերթական վերապատրաստման դասընթացին

1

 2020թ. հուլիսի 2-15-ը ԵՊՀ ԻՄ-ի շուրջ երկու տասնյակ դասախոսներ մասնակցում են «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում` մոբայլ  ուսումնառություն  և խաղայնացում» թեմայով վերապատրաստման առցանց դասընթացին, որը վարում է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, փ.գ.թ., ԵՊՀ դասավանդման գերազանցության մրցանակակիր Սիլվա Պետրոսյանը:

Erasmus + PRINTeL նախագծի շրջանակներում 2018-2019 թթ. եվրոպական հինգ բուհերում իրականացվել են դասախոսների վերապատրաստումներ՝ նպատակ ունենալով արդի տեխնոլոգիաները ծառայեցնելու համալսարանական կրթական գործընթացին: Ծրագրում մրցութային կարգով ընդգրկվել է 16 դասախոս ԵՊՀ-ից, ովքեր եվրոպական համալսարաններից վերադառնալուց հետո արդեն իրականացրել են վերապատրաստումներ ԵՊՀ 500-ից ավելի դասախոսների համար: Այդ վերապատրաստումները շարունակվում են, և դրանց մի բաղադրիչը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների այս վերապատրաստումն է:

Դասընթացը (12 ժամ լսարանային աշխատանք և 18 ժամ անհատական աշխատանք /1 ECTS Credit/) անցնում է հետաքրքիր, գործընկերային մթնոլորտում՝ մասնակիցներին և դասընթացավարին տալով մտորելու և ստեղծագործելու նոր լիցքեր:

Սիլվա Պետրոսյանը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին փոխանցում է նորագույն, ինչպես նաև ՏՀՏ-ներով հագեցած ուսումնառության մեթոդների վերաբերյալ իր փորձառությունն ու գիտելիքը՝ կիրառելով նաև Բարսելոնայի և Լյուվենի համալսարաններում վերապատրաստվելու ընթացքում ձեռք բերված նոր մոտեցումները։ Դասընթացի ժամանակ քննարկվում են և՛ առցանց ուսուցման հնարավորությունները, և՛ լսարանում կիրառվող ակտիվ ուսումնառության տեխնոլոգիաներ: Մասնավորապես դասընթացի մասնակիցներին ներկայացվել են ակտիվ ուսումնառության ու ՏՀՏ-ների կիրառման նորագույն կրթական ռազմավարությունները, հնարավորությունները, մեթոդաբանությունը և մոտեցումները։

Առցանց հանդիպումների ընթացքում սովորական են դարձել համաժամանակյա քվեարկությունները՝ տարբեր ինտերնետային հարթակների օգտագործմամբ (polleverywhere, slido, mentimeter)։ Ուսումնասիրվել են ինֆոգրաֆիկաներ պատրաստելու  կայքեր (Canva.com, ThingLink.com),  և  մասնակից դասախոսները ստեղծել ու ցուցադրել են սեփական ինֆոգրաֆիկաները՝ ելնելով իրենց դասավանդած  առարկաների առանձնահատկություններից: Ներկայացվել են ակտիվ ուսումնառության մի շարք մեթոդներ (խճանկար, ֆորում-թատրոն), անցկացվել ու վերլուծվել են դերային խաղեր։

Դասընթացի մասնակիցները ծանոթացել են ուսումնական նպատակներով խաղայնացման տարրերին, մեխանիկային ու դինամիկային, որոնց իմացությունը կարևոր է սեփական խաղայնացված միավորներ մշակելու հմտության զարգացման տեսանկյունից: Դասախոսները կվերլուծեն, թե իրենց դասընթացների, բնագավառների և պայմանների առանձնահատկություններից ելնելով՝ առաջարկվող մեթոդներից որը լավագույնս կաշխատի իրենց լսարանում: Այնուհետև վերապատրաստողի կողմից առաջարկված սխեմայով կփորձեն որևէ դասընթացի կամ դրա մի հատվածի համար մշակել խաղայնացված ուսումնական միավոր, որը պետք է ծառայի ուսանողների կողմից կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը:

Դասախոսներն ակտիվորեն ներգրավվել են վերապատրաստման գործընթացում՝ մասնակցելով հետաքրքիր խմբային աշխատանքների և մրցույթների՝ տարբեր ՏՀՏ միջոցների կիրառմամբ:

Դասընթացի վերջում՝ հուլիսի 15-ին, յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր մշակած խաղայնացված ուսուցողական միավորը՝ «պեչակուչա» ձևաչափով։

Վերապատրաստման դասընթացի մանրամասն ծրագիրը տե՛ս այստեղ:

Դասընթացի մյուս լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: