Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրապարակվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը

PDCA brings continual improvement

Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի «Կրթության որակի կառավարում» բաժնի  «ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծություններ»  էջում կարող եք ծանոթանալ 2020թ. իրականացված ինքնավերլուծությանը:  

 

Ինստիտուցիոնալ կարողությունների այս վերլուծությունն իրականացվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կազմում Իջևանի մասնաճյուղի ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով:

 

Սույն ինքնավերլուծությամբ գնահատվել են բուհի մատուցած կրթական ծառայությունները և կրթական ծրագրերը (ՄԿԾ-ները) և հիմնավորվել է, թե դրանք որքանով են ծառայում մասնաճյուղի առաքելությանը, նախանշված կրթական նպատակներին և ուսումնառության վերջնարդյունքներին:

 

Ինքնավերլուծությունը նպատակ ունի բարելավելու մասնաճյուղի        ՄԿԾ-ների որակը և համապատասխանությունը ՀՀ ՈԱՇ-ի նկարագրիչներին, ընդլայնելու մասնաճյուղի և կրթական ծրագրերի ներուժը, որոշումներ կայացնելու համար ապահովելու տեղեկատվական համապատասխան հիմքեր, նպաստելու ուսանողների ուսումնառության որակի բարելավմանը: Ինքնավերլուծության խնդիրն է եղել հիմնավորել, որ ԵՊՀ ԻՄ-ն այնպիսի  ուսումնական հաս­տա­տու­թյուն է, որն ուսանողներին առաջարկում է համակողմանի գի­տե­լիքներ, կա­րո­ղու­թյուններ և հմտություններ ապա­հովող կրթական ծրագրեր, նրանց դաստիարակում է բարոյական, ազգային և համամարդ­կային արժեքներով, հա­սարակության ամենատարբեր շեր­տե­րին ընձեռում է մատչելի կրթություն և մասնագիտությունների ընտրության լայն հնարավորություն­ներ,  տրամադրում է հետազոտություններ իրականացնելու հա­մար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու բարենպաստ միջավայր:

 

ԵՊՀ ԻՄ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը հասցեագրվում է մասնաճյուղի ներքին և արտաքին շահակիցներին:

 

Ինքնավերլուծության վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները խնդրում ենք ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի էլեկտրոնային հասցեին՝ mkoa.ysuib@gmail.com:

«Համագործակցային ակտիվ ուսուցում լսարանում» վերապատրաստման դասընթացին մասնակցելու հրավեր

unnamed (1)

Հարգելի՛ դասախոսներ, 2021թ. հունվարի 21-31-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է Կրեդիտային համակարգով ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի «Ուսուցման նորարարական մեթոդներ» մոդուլի  «Համագործակցային  ակտիվ ուսուցում  լսարանում»  12 ակադեմիական ժամ տևողությամբ  վերապատրաստման  դասընթացը (1 ECTS կրեդիտ):

Դասընթացը կվարի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Կարեն Արմենի Թռչունյանը: 

Վերապատրաստման դասընթացի նպատակն է մասնակիցներին համակողմանի և ամ­փոփ գիտելիքներ ու գործնական հմտություններ հաղորդել բարձրագույն կրթության հա­մակարգում ակտիվ ուսուցման արդի  բովանդակության, ինչպես նաև կազմա­կերպ­չա­կան ձևերի և ուղիների վերաբերյալ:

Դասընթացի  ավարտին մասնակիցներն ունակ կլինեն՝

  • տարանջատելու ուսուցման ակտիվ և ոչ ակտիվ՝ «պասիվ» ձևե­րը,
  • ուրվագծելու ակտիվ ուսուցման բովանդակային և կազմակերպչական շրջանակը (framework),
  • վերանայելու և լրամշակելու եղած առարկայական ծրագրերը՝ ակտիվ ուսուցման դրույթ­ներին դրանց համապատասխանության ապահովման նպատա­կով,
  • լսարանային և արտալսարանային պայմաններում կիրա­ռե­լու ակտիվ ուսուցման տարբեր եղանակները, մոտե­ցում­ներն ու հնարները, ըստ այդմ՝ ապա­հովելու դասավանդման գործընթացի ակտիվ բնույթը,
  • խթանելու սովորողների ակտիվ և ստեղծագործ ներգրավվածությունն ուսումնա­ռության գոր­ծընթացին:

Մասնակցելու համար կարող եք մինչև հունվարի 20-ը ներառյալ գրանցվել հետևյալ  հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 094 40 60 32:

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է մրցույթ

Հայտ. նկ.

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն  կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթ:

 

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է առցանց (on-line) ռեժիմով` Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգով, մինչև 2021 թ. փետրվարի 12-ը ներառյալ:

 

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ զանգահարելով 010-210-140 (*113) / 043-496-364 կամ 010-210-140 (*108) / 094-542-472:

 

Մրցույթի հրավերի փաթեթը

 

Ուշադրություն. խնդրում ենք ուշադիր ծանոթանալ հրավերի պայմաններին և հայտերը լրացնելիս հաշվի առնել, որ նախորդ տարիների համեմատ կատարվել են որոշակի փոփոխություններ:

 

Աղբյուրը՝  http://scs.am/am/28-12-2020-1:

Bitschool-ի «React.js»-ի դասընթացների համար դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ. հունվարի 15-ը

2. հայտ.-նկար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «BITSCHOOL» ծրագրավորման և բիզնեսի դպրոցը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «React.js» ծրագրավորման դասընթացներ:

 

Դասընթացը հնարավորություն է տալիս սկսնակ և միջին մակարդակի դիմորդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքների պաշար, որոնք հնարավորություններ և նոր հորիզոններ կբացեն մասնակիցների համար՝ տեղեկատվական տեխնոլոգիաների / ծրագրավորման աշխատաշուկայում աշխատանքի իրական հնարավորությամբ:

 

Դասընթացին մարզերից կարող են մասնակցել 16 տարեկան և բարձր անձինք, ովքեր հաջող կհանձնեն ընդունելության թեստը՝ համապատասխանելով ծրագրի պահանջներին:

 

Ծրագրին մարզերից դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ հունվարի 15-ը։

 

Դասընթացի ընդունելության կարգը, մասնակցության պայմանները և այլ մանրամասներ տե՛ս հետևյալ հղումով:

IPNA 2021 խորհրդարանական պրակտիկայի ծրագրին մասնակցելու հրավեր

Խորհրդ. պրակտիկայի հայտ. նկար

Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարության ինստիտուտը և ՀՀ Ազգային ժողովը 2021թ. փետրվար ամսին մեկնարկում են տաս ամիս տևողությամբ և ամբողջական դրույքով IPNA 2021 խորհրդարանական պրակտիկայի ծրագիրը:

 

Ծրագիրը լավ հնարավորություն է մասնագիտական պրակտիկայի միջոցով խորհրդարանական ժողովրդավարությանը ծանոթանալու, պատգամավորների գրասենյակներում, խմբակցություններում, հանձնաժողովների և ԱԺ աշխատակազմում մասնագիտական ու անհատական նոր հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև ամուր կապեր ձևավորելու և տարբեր սեմինարների, դասընթացների մասնակցելու համար:

 

Ծրագրին կարող են մասնակցել շրջանավարտներ, երիտասարդներ, ինչպես նաև ծրագրով հետաքրքրված կազմակերպություններ և անհատներ:

 

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունվարի 17-ը դիմել՝ այցելելով ծրագրի ֆեյսբուքյան էջ և գրանցվելով:

 

Ծրագրի մասին ամբողջական տեղեկատվությանը (անգլերեն) կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ծրագրի համակարգող՝ Վահե Իգիթյան

Ազգային ժողովրդավարության ինստիտուտ

Էլ. փոստ՝ vigityan@ndi.org