Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

2017թ. նոյեմբերի 21-22-ին «Գիտենալու իրավունք» ծրագրի շրջանակներում ԵՊՀ-ում կայացավ ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին և սպասվող հեռանկարներին նվիրված կոնֆերանսը, որը կազմակերպվել էր «Ուրբան» և “Friedrich Ebert Stiftung” հիմնադրամների կողմից:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ մարզային բուհերի ուսանողներ և երիտասարդ դասախոսներ՝ Շիրակի պետական մանկավարժական համալսարանից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գորիսի պետական համալսարանից:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

ԵՊՀ ԻՄ-ից համաժողովին մասնակցեց Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Արփինե Եգանյանը՝ ներկայացնելով «ԵԱՏՄ ինտեգրման ազդեցությունը ՀՀ սոցիալ-տնտեսական բնութագրիչների վրա» թեմայով զեկուցում:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

«Գիտենալու իրավունք» ծրագիրը բաղկացած էր երեք փուլից:

Առաջին փուլում  ծրագրի ներկայացուցիչներն այցելել էին մարզեր, ներկայացրել ծրագիրը բուհերում (այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում) և հետաքրքրված անձանց հրավիրել մասնակցելու ծրագրի երկրորդ փուլին՝ ամառային դպրոցին:

Երրորդ փուլում  նախատեսված էր ԵՊՀ-ում անցկացնել  կոնֆերանս, որի ընթացքում մասնակիցները, ամառային դպրոցի դասախոսներից ստանալով  խորհրդատվական աջակցություն,  ներկայացրին դպրոցում քննարկված և  իրենց հետաքրքրող թեմաներով գիտական զեկուցումներ:

Կոնֆերանսի կազմակերպիչները մասնակիցներին ներկայացրին ծրագրի նպատակներն ու խնդիրները, ընդհանուր գծերով անդրադարձան ՀՀ քաղաքական ու տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին, հարցին առնչվող հիմնական դիտարկումներին, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին:

Այնուհետև կոնֆերանսի մասնակիցները  ներկայացրին ՀՀ հարևան երկրների, Եվրամիության և ԵԱՏՄ հետ համագործացության պատմությունը, նախատեսվող և կորսված տնտեսական և քաղաքական հնարավորությունները, Արևելքի և Արևմուտքի  քաղաքատնտեսական և մշակութային արժեքները, օտարերկյա ԶԼՄ-ների քարոզչության դեմ պայքարի ուղղությունները, ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին

Երկօրյա կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցան ակտիվ քննարկումներ,  բանավեճեր, որոնց ընթացքում հնչած հետաքրքիր կարծիքները հիմք տվեցին նոր տեսակետների ձևավորման համար:

Վերջում ծրագրի կազմակերպիչները մասնակիցներին հանձնեցին հավաստագրեր՝ ակնկալելով իրենց կողմից կազմակերպվելիք մարզային ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը:

Մեր դասախոսը մասնակցեց «Գիտենալու իրավունք» կոնֆերանսին