Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կկայանա «Պետության հզորացման միտումները և երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով ուսանողական միջբուհական գիտաժողով

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2017թ. փետրվարի 17-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի  մասնաճյուղը  կազմակերպում է «Պետության հզորացման միտումները  և երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Գիտաժողովի ուղղություններն են.

  1. Հայագիտություն
    • Հայ բանասիրություն
    • Պետություն և իրավունք
  2. Տնտեսագիտություն
  3. Մանկավարժություն, հոգեբանություն, սոցիոլոգիա
  4. Ինֆորմատիկա / Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  5. Փիլիսոփայություն
  6. Լեզվաբանություն / գրականագիտություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ. հունվարի 15-ը լրացնել մասնակցության հայտը ( https://goo.gl/forms/CvuooRS2DUpxkn0z1), հետևյալ էլ.փոստին (university.ysu.ib@gmail.com) ուղարկել հոդվածը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագիրը:

Նամակում որպես վերնագիր նշել՝ անուն, ազգանուն, հայրանուն , իսկ որպես տեքստ՝ հոդվածի վերնագիրը:

Լավագույն աշխատանքները կտպագրվեն ԵՊՀ ԻՄ-ի «Ակունք»  գիտական հոդվածների ժողովածուի հերթական համարում:

 

Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի ծավալը պետք է լինի 3-7 էջ և պետք է ներկայացվի 5-ից 7 րոպեում:

Մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ.

FB – https://web.facebook.com/sssysuib/

Phone. 093206213 (Զուրաբյան Ալբերտ, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ),

077748252 (Շաղբաթյան Իսկուհի, ԵՊՀ ԻՄ ՈՒԽ նախագահ):

 

 

 

Տեղի  կունենա Տնտեսագիտության  ֆակուլտետի  գիտական  խորհրդի  նիստ

նիստ

2017թ.  փետրվարի  4-ին`  ժամը  1200-ին,  տեղի  կունենա Տնտեսագիտության  ֆակուլտետի  գիտական  խորհրդի  նիստ՝  հետևյալ  օրակարգով.

  1. 2016-17 ուսումնական  տարվա  առաջին  կիսամյակի  քննաշրջանի  ամփոփման  մասին:

Զեկուցող՝  Ն. Խուդավերդյան

  1. 2016-17 ուսումնական  տարվա  երկրորդ  կիսամյակի    նախապատրաստական  աշխատանքների (դեկանատի  և  ամբիոնների) մասին:

Զեկուցող՝  Ն. Խուդավերդյան

 

Տնտեսագիտության  ֆակուլտետի  գիտական  խորհուրդ

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

• սահմանամերձ համայնքների ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն),

• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող,

• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։

Յուրաքանչյուր հայտատուի փաստաթղթերում պետք է ներառվեն.
 
ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճեն,
 
բ/ տեղեկանք հայտատուի տարածաշրջանի սոցիալական ապահովության մարմինների կողմից, 
 
գ/ ստուգման գրքույկի պատճենը, հաստատված դեկանի կողմից,
 
դ/ ուսխորհրդի կամ ուսումնական խորհրդարանի կողմից տրված բնութագիր ուսանողի հասարակական ակտիվության մասին / ուսխորհրդի նախագահի ստորագրությամբ/
 
ե/ դեկանատի կողմից տրված առաջադիմության թերթիկի պատճենը,
 
զ/ սահմանամերձ համայնքի ուսանող հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ նաև ատեստատի և/կամ վկայականի պատճենը, 
 
է/ լրացված հայտը և դիմումը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։

 
Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):
Կրթաթոշակի մրցույթին մասնակցելու դիմում-հայտը կարող եք ներբեռնել այստեղ։ 
 
Աղբյուրը՝ http://heh.am

Հրավիրում ենք «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկման

Տեղի կունենա «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկում

2017թ. հունվարի 26-ին՝ ժամը 11:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Հայոց լեզվի և գրականության  ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա. Ա. Սարհատյանը:

Սիրով հրավիրում ենք: