Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի կունենա անգլերեն լեզվով կինոդիտում և քննարկում

Տեղի կունենա անգլերեն լեզվով կինոդիտում և քննարկում

2016թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, №50 լսարանում տեղի կունենա անգլերեն լեզվով կինոդիտում և քննարկում, որը կազմակերպել է Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը:

Կներկայացվի Չ.Դիկկենսի «Սուրբ ծննդյան տաղ» վիպակի՝ Դիսնեյի “A Christmas Carol”  (2009) անիմացիոն ադապտացիան:

Մուտքն ազատ է:

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է հերթական դասախոսության

 

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է հերթական դասախոսության

2016թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Մոդուլի վերջնարդյունքների մշակում» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:

Սիրով հրավիրում ենք:

«Լույս» հիմնադրամի մենթորության ծրագիր 2017

«Լույս» հիմնադրամի մենթորության ծրագիր 2017

Սիրելի երիտասարդներ, եթե ցանկանում եք.

  •  կապ հաստատել աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ,
  • մասնագիտական ու անհատական զարգացում ունենալ,
  • ընդլայնել գործնական ցանցը,

Հրավիրում ենք մասնակցելու «Լույս» հիմնադրամի մենթորության ծրագրին:

– Մասնակիցների տարիքը՝ 15-25 տարեկան
– Դիմելու վերջնաժամկետը՝ 2016 թ. դեկտեմբերի 25
– Առցանց հայտաձևը՝ այստեղ:

Մենթորությունը գործընկերություն է «Լույսի» ուսանողի՝ մենթորի և 15-25 տարեկան հայաստանցի երիտասարդի՝ մենթիի միջև։ Մենթորությունն օգտակար է երկու կողմերի համար․ մենթիները խորհուրդ և ուղղորդում են ստանում, իսկ մենթորները փոխանցում են իրենց գիտելիքն ու հմտությունները և դրական օրինակ ծառայում։

Աղբյուրը՝ http://armscoop.com

2017թ. UCL ամառային դպրոց ուսանողների համար

 Միջազգային ամառային դպրոց շրջանավարտների համար

Հարգելի՛ ուսանողներ, Լոնդոնի համալսարանական քոլեջը հրավիրում է մասնակցելու UCL միջազգային ամառային դպրոցի 2017թ. ծրագրին:

UCL ամառային դպրոցն աշխարհի տարբեր ծայրերից հյուրընկալում է ուսանողներ՝ նրանց  համար երաշխավորելով յուրատեսակ փորձառություն:

Դիմումներն ընդունվում են  2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2017թ. մարտ 1-ը ներառյալ՝ անվճար:

Մանրամասներին, ամառային դպրոցի գովազդային նյութերին (գրքույկների շարք, ծրագրային միավորների վերաբերյալ թռուցիկներ և պաստառներ) կարող եք ծանոթանալ Լոնդոնի համալսարանական քոլեջի կայքէջում՝ http://www.ucl.ac.uk:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Կապի և հավաքագրման պատասխանատու Ռոբի Հերոնին՝ r.herron@ucl.uk էլեկտրոնային հասցեով:

Արվեստի նախագծերի դրամաշնորհներ «Արվեստ Հայաստան» հիմնադրամի կողմից

 Արվեստի նախագծերի դրամաշնորհներ «Արվեստ Հայաստան» հիմնադրամի կողմից

ԱՐՎԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ հիմնադրամի
ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ դրամաշնորհներ

2016 ՆՈՅԵՄԲԵՐ – 2017 ԴԵԿՏԵՄԲԵՐ

«Արվեստ Հայաստան» հիմնադրամը (ԱՀ հիմնադրամ) ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի ոլորտում աշխատող արվեստագետներին՝ ի նպաստ Հայաստանում ժամանակակից արվեստի ոլորտի զարգացման:

Արվեստի նախագծերի դրամաշնորհները հասցեագրված են արվեստագետներին եւ արվեստային խմբերին, ովքեր ժամանակակից արվեստի ոլորտում աշխատում են տարբեր միջոցներով՝ թվային և մեդիա արվեստ, լուսանկարչություն, աուդիո-վիզուալ արվեստ, պերֆորմանս եւ հանրային վայրերի արվեստներ: Ծրագրի հրավերը բաց է ինչպես արվեստի բուհերի շրջանավարտների, այնպես էլ պրոֆեսիոնալ արվեստագետների համար:

Հավելյալ տեղեկությունների համար կարդացե՛ք ծրագրի ուղեցուցը։

ԱՐՎԵՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ դրամաշնորհներ.Կանոնակարգ-Պայմաններ

Դիմելու համար info@foundationaa.com փոստային հասցեին պետք է ուղարկել դիմումի լրացված, ստորագրված, սկանավորված պատճենը։

Հայտի ձև

Դրամաշնորհների վերաբերյալ խորհրդատվության համար կարող եք դիմել ԱՀՀ թիմին:

Էլ. փոստ` info@foundationaa.com

Հեռ.` +374 41 181809

«ԱՐՎԵՍՏ ՀԱՅԱՍՏԱՆ» հիմնադրամը

«Արվեստ Հայաստան» հիմնադրամը անկախ հասարակական կազմակերպություն է, որը նպատակ ունի նպաստելու Հայաստանում ժամանակակից արվեստի զարգացմանը: Հիմնադրամը գործում է Երեւանում, այն 2016 թվականին հիմնել են Դավիթ եւ Ռաֆայել Նազարյանները: Հիմնադրամի առաքելությունն է՝ օժանդակել Հայաստանի ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող անհատներին, եւ բացահայտել նրանց ստեղծագործական ներուժը երկրի ներսում և դրա սահմաններից դուրս:

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամները փորձագիտական գնահատականներ են տալիս Հիմնադրամի ռազմավարական ծրագրի զարգացման եւ իրականացման վերաբերյալ: Խորհրդի անդամները աջակցում են Հիմնադրամի առաքելությանը, ներդնում իրենց գաղափարները, ուսումնասիրություններն ու հմտությունները՝ առավել արդյունավետ դարձնելու Հիմնադրամի գործունեությունը:

Հիմնադրամի Խորհրդի անդամները՝

Ռուբեն Արեւշատյան, արվեստագետ, արվեստի քննադատ եւ անկախ համադրող, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի (AICA – Armenia) նախագահ

Ադելինա Ջուբերյան Ֆոն Ֆյուրստենբերգ, համադրող, Art of the Worldկազմակերպության հիմնադիր տնօրեն, Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի դափնեկիր (բիենալեի հայաստանյան տաղավարի համադրման համար, 2015)

Վիկտոր Միզիանո, անկախ համադրող, արվեստի տեսաբան, Moscow Art Magazine-ի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր

Ջեք Փերսեքյան, համադրող, Anadiel պատկերասրահի եւ Երուսաղեմի Al-Ma’malհիմնադրամի հիմնադիր տնօրեն

Կրիստինա Շտեյնբրեխեր-Պֆանդտ, համադրող, Viennacontemporary արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավար

Աղբյուրը՝ http://armscoop.com