Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գավառի պետական համալսարանի 25-րդ գիտաժողովին մասնակցելու հրավեր

Գիտաժ.-ի հայտ. նկարՀարգելի՛ համալսարանականներ, Գավառի պետական համալսարանը հրավիրում է բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց մասնակցելու Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 25-րդ գիտաժողովին, որը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 2-ին (մեկնարկը՝ ժամը 11.00-ին), առցանց ձևաչափով:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թվականի հունիսի 20-ը լրացնել էլեկտրոնային հայտ հետևյալ հղումով՝ http://gsu.am/hy/electroniapplication/ և զեկուցումներն ուղարկել ԳՊՀ info@gsu.aminfogsu@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեներին:

Ընդունված զեկուցումները կներկայացվեն գիտաժողովի ընթացքում և որպես հոդված կտպագրվեն ԳՊՀ գիտական պարբերականում:

Գիտաժողովի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

«Իրազեկվածություն կրթության միջոցով» երիտասարդական սիմպոզիում Հունաստանում

Սիմպոզիումի հայտ. նկար Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանու­թյան երկխոսության և զարգացման համաշխարհային օրվա կապակցությամբ 2022 թ. ապրիլի 6-10-ը Հունաստանում կանցկացվի Համաշխարհային մշակութային ժառանգության ամենամյա երիտասարդական սիմպոզիում՝ «Իրա­զեկվածու­թյուն կրթության միջոցով» խորագրի ներքո:

Միջոցառմանը կարող են մասնակցել դպրոցների, համալ­սարանների և կրթական կամ մշա­կութային հաստատությունների ու ասո­ցիացիաների ներկայացուցիչներ, ուսու­ցիչներ, ինչպես նաև 12 տարեկանից բարձր աշա­կերտներ: Անչափահաս­ների մասնակցությունը հնարավոր է միայն մեծահասակի ուղեկցությամբ:

Միջոցառման ավարտին մասնա­կիցներին կտրվի վկայական:

Մասնակցության մասին մանրամասները հասանելի են միջոցառման կայքում:

Աղբյուրը՝ https://escs.am/:

 

 

Ուսման հրավեր՝ «Invest Your Talent in Italy» ծրագրի շրջանակում

timthumb Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։

Ծրագիրը բակալավրիատի կրթությամբ միջազգային ուսանողներին մագիստրոսական աստիճանի համար տրամադրում է կրթաթոշակներ և այլ ֆինանսական աջակցություն հետևյալ բնագավառներում՝ ճարտարագիտություն, բարձր տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, դիզայն, տնտեսագիտություն և կառավարում:

Ծրագրի շրջանակում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսման կողմնորոշման հարցում (հղումը՝ https://bit.ly/3Ix30gS

2022-2023 ուսումնական տարվա ծրագրի համար դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թվականի փետրվարի 15-ն է։

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3H0j3Uc:

Նյութի աղբյուրը՝ https://escs.am/:

Երիտասարդներին՝ ավիատոմսի ծախսի փոխհատուցում

Հայտ. նկ.-ըՄիջազգային գիտաժողովների, գիտատեխնիկական մրցույթների և այլ միջոցառումների մասնակցելու համար 16-30 տարեկան երիտասարդները կարող են դիմել  ԿԳՄՍՆ՝ ավիատոմսի  ծախսի փոխհատուցում ստանալու նպատակով: Փոխհատուցումը տրամադրվում է ՀՀ պետական բյուջեի «Երիտասարդության ծրագրի» «Երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ» միջոցառման շրջանակներում:

Ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար.

  1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
  2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
  3. միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
  4. միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
  5. միջազգային ինտելեկտուալ մրցույթներ,
  6. միջազգային ստարտափ ծրագրեր:

Դիմելու կարգը՝ ԿԳՄՍՆ կայքից:

Աղբյուրը՝ http://scs.am/:

 

2021-2022 ուստարվա II կիսամյակի ուսումնական գործընթացների ժամանակացույցը

Դասերի մեկնարկի հայտ. նկ.

 Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման դասերը կսկսվեն 2022թ.  փետրվարի 8-ից:

Հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերով ուսումնական պարապմունքները կմեկնարկեն մարտի 1-ից, իսկ մագիստրատուրայի ծրագրով՝ մարտի 15-ից:

Առկա ուսուցման համակարգում 2021-22 ուստարվա I կիսամյակի քննաշրջանը կտևի հունվարի 11-29-ը, հեռակա ուսուցման համակարգում (բակալավրատ և մագիստրատուրա)՝ հունվարի 30-ից մինչև փետրվարի 26-ը:

Առկա ուսուցման համակարգում նույն կիսամյակի քննաշրջանի լուծարքային շրջանը կանցկացվի երկու փուլով և կտևի փետրվարի 4-26-ը, հեռակա ուսուցման համակարգում (բակալավրատ և մագիստրատուրա)՝ մարտի 1-26-ը:

Բոլորիս մաղթում ենք հաջող և արդյունավետ ուսումնական գործընթաց: