Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

Վերջնական-1

Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը։ 

«ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)»

մասնա­գի­տության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»

բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Մարիամ Արմանի Ղազումյան

Մարիամ Ղազումյան

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության «Դեկորատիվ-կիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Սարինե Սարմենի Ամիրյան

Սարինե Ամիրյան

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

 Իննա Արծրունի Ենգիբարյան
Ենգիբարյան Իննա

 

«ԻՋԵՎԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Մանե Վահանի Փիրումյան

Փիրումյան Մանե

«ԱՐՏԱԿ ՑՈՒՑՈՒԼՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագի­տության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Հասմիկ Լևոնի Ստեփանյան

Ստեփանյան Հասմիկ

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության

«Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար  ուսուցման  համակարգի  չորրորդ  կուրսի  ուսանողուհի

Նունե  Օնիկի Քոչարյան

Քոչարյան Նունե Օնիկի Մխիթար Գոշ (1)

 

«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Մերի Կամոյի Եգանյան
Եգանյան Մերի Կամոյի Դավիթ Անհաղթ (1)

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Էդիտա Վերվիկի Գրիգորյան

Գրիգորյան Էդիտա Վերվիկի Շառլ Ազնավուր (1)

«ՇԻՐԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Սյուզաննա Խաժակի Սարդարյան

Սարդարյան Սյուզաննա Խաժակի ՇԻՐԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Անուշ Եսայիի Խաչատրյան

Խաչատրյան Անուշ Եսայիի Գրիգոր Նարեկացի

«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի

չորրորդ կուրսի ուսանողուհի

 Արաքսյա Հրանտի Բաղդասարյան
Բաղդասրայան Արաքսյա

«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի

 չորրորդ կուրսի ուսանողուհի

Լաուրա Խաժակի Ուլիխանյան
Լաուար Ուլիխանյան

«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ

Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության

«Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի

երրորդ կուրսի ուսանողուհի

Մանե Արտակի Սարհատյան

Մանե Սարհատյան

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2022-2023 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ

Empty room with a gray wall mockup

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2022-2023 թթ. նոր ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀի կողմից նախընտրած մասնագիտություններով` https://aef.am/university/:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ և լիբանանահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3.2 կամ 75 միավոր է:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ.ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել առցանց հայտը՝ https://apply.aef.am/:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով:

 

ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 8-րդ երիտասարդական գիտաժողով

Pde7MlVMctCUWEnxljKZyBanEb Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2022 թ. հոկտեմբերի 3-7-ը կազմակերպում է միջազգային 8-րդ երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ ՈՒԳԸ 75-ամյակին:

Գիտաժողովն ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին հնարավորություն է ընձեռում ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտություններն, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Գիտական նստաշրջանին կարող են մասնակցել ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ բոլոր երկրների բուհերից ու այլ գիտա­հետազո­տական հաստատություններից: 35 տարեկանից բարձր մասնագետները կարող են նստաշրջա­նին մասնակցել որպես հրավիրյալ զեկուցողներ՝ ներկայացնելով իրենց գիտա­կան հետազոտության արդյունքները կամ խոսել իրենց մասնագիտության արդի հիմ­նախնդիր­ների շուրջ: Զեկուցումների առավելագույն տևողությունը 15 րոպե է:

ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ

Գիտական նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ. օգոստոսի 14-ը լրացնել առցանց հայտադիմումը, իսկ հոդվածն [1] ուղարկել ՈՒԳԸ էլ. փոստի հաս­ցեին՝ ysusss.conference@gmail.com:

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրա­կան արդ­­յունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը գիտական նստաշրջա­­նին: Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կծանուցվեն մինչև 2022 թ. սեպտեմբերի 4-ը

ԹԵՄԱՏԻԿ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝

1. Աշխարհագրություն և երկրաբանություն

2. Աստվածաբանություն

3. Արևելագիտություն

4. Գրականագիտություն

5. Ժուռնալիստիկա

6. Իրավագիտություն

7. Լեզվաբանություն

8. Կենսաբանություն

9. Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություններ

10. Մաթեմատիկա և մեխանիկա

11. Մանկավարժություն

12. Պատմություն

13. Ռադիոֆիզիկա և ֆիզիկա

14. Սոցիոլոգիա

15. Տնտեսագիտություն և կառավարում

16. Փիլիսոփայություն և հոգեբանություն

17. Ցեղասպանագիտություն

18. Քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ

19. Քիմիա և ֆարմացիա,

ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄ

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսության փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պա­րա­­գա­յում տպագրվելու են «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պար­բե­րականում: Պարբերականի էլեկտրո­նա­յին հա­մար­ները տեղադրված են ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայքէջում՝ http://www.ysu.am/ssspub/hy:

[1] Մեկ մասնակիցը կարող է ներկա­յաց­նել միայն մեկ զեկուցում: Մեկից ավե­լի հայտ ներկայացնելու պարագայում զեկուցման կթույլատրվի ներկայացված վերջին հայտը, եթե հայտատուն չի տեղե­կաց­նում այլ նախընտ­րու­թյան մասին:

Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար տե´ս

https://www.ysu.sss.files.com,

*Արտասահմանցի մասնակիցների համար գիտաժողովն անցկացվելու է հիբրիդային եղանակով: Նրանք կարող են զեկուցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևով:
*Մասնակցության հայտերի և հոդվածների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 14-ն է,

Աղբյուրը՝ ysu.am:

Հրապարակվել է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովի հոդվածների ժողովածուն

Beige Olive Green Modern Minimalist Nature Photo Collage (1)

 Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պաշտոնական կայքի «Գիտություն» բաժնի «Գիտաժողովի նյութեր»  էջում կարող եք ծանոթանալ «Սոցիալմանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական համաժողովի (“Социальнопедагогические инновации в образовании” международная научнопрактическая конференция) հոդվածների ժողովածուին

 

«Մաշտոց» հիմնադրամի կրթաթոշակի դիմումների ընդունելություն

Տավուշի թեմ Մաշտոց հիմնադրամ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը հայտարարում է Մոնրէալի Եգիպտահայերու Ընկերակցութեան «Մաշտոց» կրթական հիմնադրամի աջակցությամբ  իրականացվող ուսման վարձի փոխհատուցման ծրագրի դիմումների ընդունելություն:

Կրթաթոշակները տրամադրվում են 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` խրախուսելու բարձր առաջադիմությամբ և ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:

Դիմումներ կարող են ներկայացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակալավրի առկա և հեռակա վճարովի ուսուցման համակարգում սովորող 1-5-րդ կուրսերի ուսանողները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Անձնագիր՝ երկկողմանի պատճենահանված,
  2. գրավոր դիմում՝ ուսման վարձի փոխհատուցման կարիքի հիմնավորմամբ,
  3. ընտանիքի կարիքի գնահատման թերթիկ,
  4. տեղեկանք ՄՍԾ-ից՝ ընտանիքի սոցիալական վիճակի մասին,
  5. տեղեկանք բնակության վայրի, ընտանիքի կազմի և սոցիալական վիճակի մասին,
  6. տեղեկանք՝ կրթաթոշակներից օգտվելու վերաբերյալ,
  7. ուսանողի ակադեմիական տեղեկագիր,
  8. հասարակական ակտիվությունը հաստատող փաստաթղթեր:

 

Դիմումները կարող եք ներկայացնել  2022թ. մարտի 15-31-ը «Մաշտոց» հիմնադրամի ծրագրի համակարգող Էրինե Ղարայանին:

Դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից: