Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՎՊՀ-ն հրավիրում է մասնակցելու հանրապետական 11-րդ երիտասարդական գիտաժողովին

ՎՊՀ գիտաժ. հայտ. նկար 2022թ. ապրիլի 8-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է հանրապետական 11-րդ երիտասարդական գիտաժողով՝ «Նոր հեռանկարներ ուսանողների գիտահետազոտական ներուժի բացահայտման համար» խորագրով: Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, հայցորդներ և երիտասարդ գիտնականներ։ Գիտաժողովը նախատեսում է առկա/առցանց մասնակցության ձևեր:

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.

  1. Պատմություն
  2. Իրավագիտություն և քաղաքագիտություն
  3. Հայ բանասիրություն
  4. Օտար լեզուներ և գրականություն
  5. Տնտեսագիտություն
  6. Մանկավարժություն
  7. Հոգեբանություն և սոցիոլոգիա
  8. Փիլիսոփայություն
  9. Արվեստագիտություն
  10. Բնագիտություն և աշխարհագրություն
  11. Կենսաբանություն և քիմիա
  12. Ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ. փետրվարի 15-ը Ուսանողական գիտական ընկերության էլ. փոստի հասցեին (sss.vsu.am@mail.ru) ուղարկել մասնակցության հայտը:

Ստացված հայտերը կանցնեն մասնագիտական դիտարկման փուլ, և միայն դրական արդյունքի պարագայում կհաստատվի հայտատուի մասնակցությունը: Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը գրախոսման փուլը հաղթահարելու և տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության «Գիտաժողովի նյութեր» ժողովածուի հերթական համարում։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Մասնակցության հայտին, տպագրության ներկայացվող հոդվածի պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

«Նորարարության մրցույթ 2021» ԱՐՓԱ հիմնարկության կողմից

Հայտ. նկ. (1) ԱՐՓԱ (Analysis Research & Planning for Armenia) հիմնարկությունը հայտարարում է ամենամյա նորարարության մրցույթ ՀՀ մինչև 35 տարեկան գիտնականների, ասպիրանտների, գիտահետազոտողների (օրինակ՝ ճարտարագիտություն, անօդաչու սարքեր, ռոբոտաշինություն, էլեկտրոնիկա և/կամ մեխանիկական տեխնոլոգիաներ, բժշկագիտություն և այլ բնագավառներ) համար՝ առաջարկելով մրցութային հետևյալ պարգևները՝ առաջին մրցանակ՝ 5000 դոլար, երկրորդ մրցանակ՝ 1000 դոլար:

Մրցույթը կկայանա երկու փուլով:

Առաջին փուլի համար անհրաժեշտ է ուղարկել մեկ էջ նորարարության ամփոփումները PDF տարբերակով մինչև 2022թ. մայիսի 30-ը ներառյալ: Նկարներ/graphs կամ վիդեո ուղարկելով՝ ավելի արդյունավետ կդառնա քննարկումը:

Երկրորդ փուլում առաջին փուլի համար ներկայացված ամփոփումների հաղթողները, հետևելով մասնագետների տված բարելավման առաջարկություններին, կվերբեռնեն իրենց լրիվ և ամբողջական հայտերը` ըստ ԱՐՓԱ հիմնարկության կայքէջում (https://www.arpainstitute.org/) նշված պայմանների մինչև 2022թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով.

Աղբյուրը՝ ysu.am:

 

«Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» առցանց վերապատրաստմանը մասնակցելու հրավեր

Վերապ. հայտ.-նկարըՀարգելի՛ դասախոսներ, 2022թ. հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով առցանց վերապատրաստումը, որը կվարի ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշավան Մակարյանը:

Դասընթացի ժամանակ կքննարկվեն ուսանողակենտրոն և դասախոսակենտրոն մոտեցումների տարբերությունները, որակի ներքին ապահովման գործընթացներում դասախոսների ներգրավվածության կարևորությունը, դասավանդման և գնահատման կապը, կրթական ծրագրերի մշակման, արդյունքների գնահատման և բարելավման գործում պրոֆեսորադասախոսական անձնակազմի պատասխանատվության հարցերը:

Առցանց վերապատրաստմանը մասնակցելու համար կարող եք լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/NDuPqYUVuULZKH2E6:

Դասընթացին միանալու հղումը կուղարկվի գրանցված մասնակիցների էլեկտրոնային փոստի հասցեներին:

NDI Խորհրդարանական պրակտիկայի ծրագիր 2022

Խորհրդ.-պրակտիկայի-հայտ.-նկ. Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) Հայաստանի գրասենյակը՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, մեկնարկում է 10 ամիս տևողությամբ և ամբողջական դրույքով պրակտիկայի ծրագիր Ազգային ժողովում: Սույն ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցության շնորհիվ՝ №7201118LA00002 որոշման ներքո, որն իրականացվում է «Ընտրությունների և քաղաքական գործընթացի ամրապնդման կոնսորցիում (CEPPS)» ծրագրի կողմից:

Ծրագրի միջոցով 21 երիտասարդներ ամբողջ Հայաստանից հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը, կաշխատեն խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, հանձնաժողովներում և ԱԺ աշխատակազմում:

Հիմնական պարտականությունները լինելու են, սակայն չեն սահմանափակվելու՝

  • քաղաքացիների դիմումների ուսումնասիրություններ,
  • զեկույցների և օժանդակ նյութերի մշակում և վերլուծություն,
  • լրատվության ուսումնասիրություն և վերլուծություն,
  • հանդիպումների կազմակերպմանն աջակցություն և նշումների իրականացում,
  • սոցիալական ցանցերի վարում և հաղորդակցության բարելավում,
  • համայնքային և առցանց հանդիպումների կազմակերպում,
  • տարբեր հետազոտական աշխատանքների իրականացում:

Ծրագրին կարող են մասնակցել շրջանավարտներ, երիտասարդներ, ինչպես նաև ծրագրով հետաքրքրված կազմակերպություններ և անհատներ:

Պրակտիկայի ծրագրին դիմելու և մանրամասների համար՝ https://forms.gle/umhNzTyHcSTygYPH9:

Դիմելու վերջնաժամկետը 2022թ. հունվարի 17-ն է:

Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ծրագրի ֆեյսբուքյան էջում:

Մայր բուհն ունի նորընտիր ռեկտոր

ԵՊՀ ռեկտորի նկարը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2021թ. դեկտեմբերի 17-ի նիստին Երևանի պետական համալսարանի կառավարիչ-ռեկտոր է ընտրվել Հովհաննես Հովհաննիսյանը  5 տարի ժամկետով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք պարոն Հովհաննիսյանին՝ մաղթելով բեղուն և արդյունավետ գործունեություն: