Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հրավիրում է մասնակցելու դասընթացների

Կոպերնիկուսի հայտ. նկ. Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցելու հետևյալ երկու միջոցառումներին, որոնց վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով.

  • «Կանաչ ձեռներեցություն» դասընթաց. տևողությունը՝ 04 – 14.04.2022, գրանցում՝ մինչև ս.թ. մարտի 13-ը (https://www.copernicusberlin.de/tc-green-entrepreneurship):
  • «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթաց. տևողությունը՝ 04 -28.04.2022, գրանցում՝ մինչև ս.թ. մարտի 17-ը (https://www.copernicusberlin.de/tc-blockchains-kills-for-youth):

Մասնակցի կեցության և սննդի ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցը:

Կազմակերպչի կողմից մասնակցության հայտն ընդունվելու դեպքում երիտասարդները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ «Երիտասարդներին ավիատոմսի ծախսի փոխհատուցում տրամադրելու մասին» ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված կարգի (https://escs.am/am/news/4961) պահանջներին բավարարելու դեպքում ավիատոմսի ծախսի փոխհատուցում ստանալու նպատակով:

 

 

ԵՊՀ ԻՄ-ը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտապրակտիկ համաժողովը

Հայտ. նկար (1) 2022թ. մարտի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է «Սոցիալմանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտապրակտիկ համաժողովը, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ:

Համաժողովի նպատակն է՝ ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Համաժողովի խնդիրներն են՝ քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները, լուսաբանել սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները, վերլուծել մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:

Համաժողովի ուղղություններն են.

  1. Մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը:
  2. Ապագա մանկավարժների մասնագիտական կոմպետենցիաները:
  3. Մանկավարժական գործունեության կազմակերպման նորարարական սկզբունքներն ու մոտեցումները:
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ:
  5. Դպրոցում / բուհում կրթական միջավայրի նախագծումն ու ձևավորումը:
  6. Դաստիարակչական աշխատանքը կրթության համակարգում:
  7. Մշակույթի դերը դաստիարակության և կրթության մեջ:
  8. Սիներգետիկա. նոր ուղղություն հոգևոր-բարոյական դաստիարակության համար:
  9. Մանկավարժությունը, հոգեբանությունը, տեղեկատվական-հաղորդակցական միջավայրը որպես նոր հնարավորությունների աղբյուր:
  10. Առողջության սահմանափակ հնարավորություններով սովորողների ուսուցումը և դաստիարակությունը:
  11. Կրթության էկոլոգիական ասպեկտները ժամանակակից պայմաններում:
  12. Գրականության, oտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության դասավանդման մեթոդիկան:

Համաժողովի լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Համաժողովն իրականացվելու է առկա և առցանց ձևաչափով:

Մասնակցել ցանկացողները (գիտական աշխատանքի էլեկտրոնային տարբերակով) իրենց հայտերը և հոդվածները պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստով (stud.conference2022@gmail.com) մինչև 2022 թվականի փետրվարի 10ը (ներառյալ):

Հոդվածները կարող են ներկայացվել որպես անհատական աշխատանք և որպես ղեկավարի հետ համատեղ աշխատանք:

Հոդվածներին վերագրվող պահանջները տե՛ս այստեղ:

Մասնակցության հայտը տե՛ս այստեղ:

Ուսանողական համաժողովի արդյունքներով կհրապարակվի էլեկտրոնային ժողովածու՝ ISBN, УВК, ББК կոդերի վերագրումով: Ուսանողները կստանան հավաստագրեր:

Համաժողովին մասնակցությունն անվճար է:

Համաժողովի ծրագիրը՝ այստեղ։ 

Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ համաժողովի կազմակերպիչներին (մ.գ.թ., դոցենտ Մինասյան Սվետլանա Միխայելի (Whatsapp: Viber: + 374 91477050, էլ. հասցե՝ stud.conference2022@gmail.com), ֆ.մ.գ.թ., դոցենտ Աթոյան Մհեր Սերգեյի (հեռ.՝ 093 317 847, էլ. հասցե՝ matoyan@ysu.am):

 

Միջազգային գիտապրակտիկ համաժողովի կազմակերպչական խումբ 

 

Կոնտակտային տվյալներ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հեռ.՝ (+374) 263 40050, 263 40035

Էլ. հասցե՝ ysu_ib@ysu.am, ijevan@ysu.am

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան 4001, Ուսանողական 3

Կայքի հասցե՝ http://ijevan.ysu.am/

 

 

ԵՊՀ օլիմպիադա 2022

Օլիմպ.-ի հայտ.-նկ.

2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում անցկացնելու է դպրոցական օլիմպիադայի I փուլը:

Օլիմպիադան կանցկացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • հայոց պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,                                             
  • ֆրանսերեն,
  • ինֆորմատիկա

և լրացուցիչ կրթական առարկաներից՝

  • հայոց եկեղեցու պատմություն,
  • տրամաբանություն,
  • սոցիոլոգիա,
  • պետություն և իրավունքի հիմունքներ,
  • էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ,
  • տնտեսագիտություն:

«Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան կանցկացվի մեկ փուլով՝ ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ին:

Օլիմպիադան նախատեսված է միայն 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ (ամեն աշակերտ օլիմպիադային կարող է մասնակցել միայն 1 առարկայից):

Օլիմպիադայի մասնակիցները ապրիլի 2-ին՝ ժամը 10:30-ին, պետք է ներկայանան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

Դպրոցների տնօրեններին խնդրում ենք, որ մինչև ս.թ. մարտի 15-ը հաստատեն իրենց աշակերտների մասնակցությունը ըստ առարկաների՝ նշելով աշակերտի անուն, հայրանուն, ազգանունը, դասարանը և ուղարկելով հետևյալ հասցեով՝ ՀՀ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հեռ.՝ 096987654, 096557556):

Մասնակիցների հայտերը կարելի է ուղարկել նաև էլ.փոստով՝ vahanagha@yandex.ru:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ս.թ. ապրիլի 16-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

Ի գիտություն

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Վահան Աղաբաբյանին (096987654 – Vivacell, 096557556 – Beeline):

«Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողով

Գիտ. հայտ. նկարը

 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու կենտրոնում կայանալիք «Հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ. Արդիական խնդիրներ և ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով զեկուցումներով։ Գիտաժողովը կմեկնարկի ս.թ. մայիսի 27-ին՝ ժամը 10։00-ին։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների և մագիստրանտների հիմնարար և կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։

Խմբագրական խորհրդի գրախոսած և երաշխավորած գիտական հոդվածները ընդգրկվելու են ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի կողմից երաշխավորված գիտական հոդվածների ժողովածուում, որը լույս է տեսնելու մինչև գիտաժողովի մեկնարկը։

Հոդվածները ներկայացնելու տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. մարտի 15-ն է։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ Վիկտորյա Սարջանյանին՝ (+374 10) 56 8183 (358) հեռախոսահամարով։

Աղբյուրը՝ https://escs.am/:

 

«ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիայի ծրագրերին մասնակցելու հրավեր

Հայտարարութ. նկ.

 Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան այս տարի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցել հետևյալ երեք միջոցառումներին, որոնց վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով.

  • Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Սոցիալական ինտեգրումը և միգրանտների մասնակցությունը հասարակության ներսում». տևողությունը՝ 09.03-16.03.2022, գրանցում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը (https://www.copernicusberlin.de/ye-social-inclusion-and-migrant-participation-in-society):
  • Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Երիտասարդների առաջարկները կլիմայի փոփոխությունը կանխարգելելու և լուծելու առնչությամբ». տևողությունը՝ 03-19.03.2022, գրանցում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը: (https://www.copernicusberlin.de/ye-young-minds-solving-climate-change):
  • Դասընթաց «Կիսվե՛ք ճշմարտությամբ». տևողությունը՝ 03-21.03.2022, գրանցում՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը (https://www.copernicusberlin.de/tc-post-truth):