Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանատի նիստ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանատի նիստ

2015թ. մայիսի 18-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանատի նիստ` հետևյալ օրակարգով.

1. Կուրսղեկների աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին
Զեկուցող` Վ. Ա. Ալեքսանյան

2. 2014-15 ուստարվա 2-րդ քննաշրջանին ընդառաջ ուսանողների հաճախումների արդյունքների ամփոփում
Զեկուցող` Վ. Ա. Ալեքսանյան

3. Ուսման վճարների հավաքագրման վիճակի մասին
Զեկուցող` Վ. Ա. Ալեքսանյան

4. Ընթացիկ հարցեր:

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

2015թ. մայիսի 19-ին `ժամը12:00-ին, տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

1. 2015-16 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանների քննարկում
Զեկուցող`  Ա.Մարգարյան

2. 2015-16 ուստարվա ամբիոնային և անհատական բեռնվածությունների քննարկում
Զեկուցող`  Ա.Միրզոյան

3. 2014-15 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների քննարկում
Զեկուցող`  Ա.Մարգարյան

4. Ընթացիկ հարցեր:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

 

 

2015թ. մայիսի 15-ին` ժամը 13:40-ինԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին:

 

Միջոցառման ընթացքում կբանախոսի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Խաչատուր Վարդանյանը, կլինեն ասմունքի ընմիջարկումներ` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ԻՄ ԴԵՐԸ, ՈՐՊԵՍ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՔԱՂԱՔԱՑԻ» ԵՎ «ԿԱՌՈՒՑԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ և ՄՏՔԵՐՈՒՄ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ «ԻՄ ԴԵՐԸ, ՈՐՊԵՍ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՔԱՂԱՔԱՑԻ» ԵՎ «ԿԱՌՈՒՑԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ և ՄՏՔԵՐՈՒՄ»

Տոկիոյի «The Goi Peace Foundation» հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի  70-ամյակի կապակցությամբ, երիտասարդության համար կազմակերպում է ակնարկի /էսսե/ միջազգային մրցույթ՝ «Իմ դերը, որպես երկրագնդի քաղաքացի» և«Կառուցենք խաղաղություն մեր սրտերում և մտքերում» թեմաներով:

Սահմանված է տարիքային երկու խումբ՝ ս.թ. հունիսի 15-ի դրությամբ մինչև 14 տարեկան և 15-ից 25 տարեկան մասնակիցներ:

Ակնարկը,  որ պետք է ներառի առավելագույնը 700 բառ,  կարելի է ներկայացնել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ գերմաներեն լեզուներով, մինչև ս.թ. հունիսի 15-ը ներառյալ:

Այն պետք է չհրապարակված լինի և գրված մեկ անձի կողմից /համահեղինակությունը չի ընդունվում/:

Էսսեն կարելի է ուղարկել փոստով կամ էլեկտրոնային ճանապարհով՝  www.goipeace.or.jp կայքի միջոցով, որտեղ հնարավոր Է նաև մանրամասն տեղեկատվություն ստանալ մրցույթի պայմանների և մրցանակների մասին:

Աղբյուրը` www.edu.am