Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վոլեյբոլի բաց առաջնություն

Ս.թ. հոկտեմբերի 25-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա վոլեյբոլի բաց առաջնություն: Այն բոլոր ուսումնական հաստատություններն ու հիմնարկ-ձեռնարկությունները, որոնք ցանկանում են մասնակցել առաջնությանը, մինչև հոկտեմբերի 24-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ. Պողոսյանին:

Մեկնարկում է «Կենսափորձ» ծրագիրը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկում է ուսանողական գիտական ընկերության  նախաձեռնած «Կենսափորձ» ծրագիրը:

Ս.թ. հոկտեմբերի 8-ին` ժամը 14:20-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 28 լսարանում տեղի կունենա առաջին հանդիպումը ԵՊՀ ԻՄ տնօրեն Ս.Առաքելյանի հետ:

Հանդիպումը կվարի Օրհուս կենտրոնի համակարգող Գ.Աղբալյանը:

Դիպլոմների հավելվածների հանձնում

Հարգելի՛ շրջանավարտներ, ձեր դիպլոմների հավելվածները  կարող եք ստանալ ս.թ. հոկտեմբերի 3-ից, ժամը 10-17-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից):

«Բնապահպանություն և բնօգտագործում» ու «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտություների դիպլոմների հավելվածները կտրվեն հոկտեմբերի 13-ից:

Բասկետբոլի և վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Հարգելի՛ ուսանողներ, ս.թ. հոկտեմբերի 10-17-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա բասկետբոլի և վոլեյբոլի (տղա-աղջիկ) մասնաճյուղային առաջնություն:

Ցանկացողները կարող են մինչև ս/թ հոկտեմբերի 9-ը դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ. Պողոսյանին:

Գեղխորհրդի նիստ

ԿԱՄՈ ԲԵՆԻԿԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Կիրառական արվեստի ֆակուլտետի   4-րդ կուրսի ուսանողներին հայտնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 12:15 –ին, տեղի կունենա ֆակուլտետի գեղխորհրդի նիստ, որտեղ կքննարկվեն ուսանողների ավարտական աշխատանքների համար  ներկայացված էսքիզները: