Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շնորհավոր նոր ուսումնական տարին

Սեպտեմբերի 2-ին` ժամը 9:30-ին , ԵՊՀ ԻՄ-ի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի կունենա Գիտելիքի օրվան և նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառում:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Ի գիտություն դիմորդների

2013թ. առկա ուսուցման ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Հայտնվում է մրցույթով անցած դիմորդներին, որ միասնական քննությունների վկայագրերը ներկայացնեն ուսումնամեթոդական վարչություն ս/թ սեպտեմբերի 1-ից մինչև 5-ը:
  • Հայտնվում է մրցույթի արդյունքներով վճարովի համակարգ ընդունված դիմորդներին, որ 2013-14 ուս. տարվա առաջին կիսամյակի ուսման վճարը անհրաժեշտ է մուծել ս/թ սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը:
  • Արական սեռի այն դիմորդներին, ովքեր մրցույթի արդյունքներով ընդունվել են վճարովի համակարգ և ընդունվելուց հետո զորակոչվելու են ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովի 12.07.2013թ. նիստիորոշմամբ առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու տարբերակ` մինչև զորակոչվելը վճարել 2013-2014 թվականների ընթացիկ տարվա համար արդեն սահմանված վարձավճարը, որը հնարավորություն կտա նրանց ծառայությունն ավարտելուց հետո սովորել տվյալ վարձավճարով կամ բանակից զորացրվելուց հետո վճարել 2015-2016 թվականների ուսումնական տարվա համար սահմանված վարձավճարով /աղբյուրը` edu.am/:

ԵՊՀ Mass media գիտակրթական կենտրոնը և Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում են ընդունելություն մագիստրոսական նոր ծրագերով

Երևանի Պետական Համալսարանի Mass media գիտակրթական կենտրոնը և Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում են ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրերով.

  1. Հաղորդավարական գործ
  2. Օպերատորական գործ
  3. Ռեժիսուրա
  4. Կառավարում /պրոդյուսինգ, գովազդային մենեջմենթ/

Հատուկ ծրագրերով ուսուցումը կիրականացնեն ոլորտի փորձառու մասնագետները տեխնիկապես վերազինված հատուկ լսարաններում: Ուսանողները հնարավորություն կունենան անմիջականորեն մասնակցելու հեռուստաարտադրության գործընթացին: Պարբերաբար վարպետության դասեր կանցկացնեն ոլորտի առաջատար մասնագետներ արտերկրից:

Լավագույն շրջանավարտները աշխատանքի կանցնեն Հանրային հեռուստաընկերությունում:

Հայտերն ընդունվում են մինչ օգոստոսի 31-ը:

Տեղեկությունների համար զանգահարել 091-81-01-97 հեռախոսահամարով, հասցե՝ Ալեք Մանուկյան 5, ռադիոտուն:

Աղբյուրը`  ysu.am

Թափուր տեղերի մրցույթ

Համաձայն «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» 111 կետի` ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20 ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմումհայտ:

Ստորև ներկայացնում ենք Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի թափուր տեղերն` ըստ մասնագիտությունների.

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (093) 20-65-05, (096) 20-65-05 հեռախոսահամարներով:

Ի գիտություն դիմորդների

2013թ. առկա ուսուցման ընդունելության երկրորդ փուլին բացի ընդունելության երկրորդ փուլի հայտարարության մեջ նշված անձանցից  մասնակցելու իրավունք ունեն նաև տվյալ տարվա այն շրջանավարտները, ովքեր չեն մասնակցել առաջին փուլի ընդունելությանը (այսինքն ընդունելության առաջին փուլի ընթացքում որևէ բուհում ընդունելության դիմում-հայտ չեն լրացրել):