Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտաժողով – Հայկական հանգույց․ գորգարվեստի ավանդույթները

ՀՀ մշակույթի նախարարությունը և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ը 2013թ. նոյեմբերի 20-22-ին Երևանում կազմակերպում են հայկական գորգագործականմշակույթի ուսումնասիրման հիմնահար­ցերին նվիրված «Հայկական հանգույց․ գորգարվեստի ավանդույթները» խորագրով գիտաժողով:|

Գիտաժողովի հիմնական թեմաներն են.
1. Հայկական գորգի ուսումնասիրման ու տիպաբանման հիմնախնդիրները. դրա տեղը առաջավորասիական գորգարվեստում
2. Հայկական գորգերը արտերկրի թանգարաններում: Հայկական գոր­գերի մասնավոր հավաքածուներիմասին
3. Հայկական գորգի և դեկորատիվ կիրառական արվեստի մյուս ոլորտների գեղազարդման սկզբունքների փոխկապակցվածության մասին
4. Ավանդական և ժամանակակից գորգը
5. Գորգի վերանորոգման ժամանակակից տեխնոլոգիաների մասին
6. Գործվածքի թանգարանային հավաքածուների պահպանության, ցուցադրման և ուսումնասիրմանհիմնախնդիրները

Գիտաժողովին մասնակցության համար խնդրում ենք հայերեն (միայն Unicode տառատեսակով), ռուսերեն(միայն Unicode տառատեսակով) կամ անգլերեն լեզուներով 1-1,5էջ ծավալով զեկուցումների թեզերն ուղարկել մինչև 2013թ․ հուլիսի 10-ը:

Թեզերը կհրատարակվեն նախապես, իսկ զեկուցումները` գիտաժողովից հետո:
Զեկույցի առավել չափը` յոթ էջ /առանց լուսանկարների/:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են` հայերեն, ռուսերեն, անգլերեն
Գիտաժողովի կազմկոմիտե.

Էլ. հասցե-armeniangorg@gmail.com /+374 10569380/
Կարինե Բազեյան էլ.հասցե- bazeyan60@mail.ru /+374 55668845/
Աշխունջ Պողոսյան – ashxung@rambler.ru /+374 77602012/

Ծրագրավորման երկարաժամկետ դասընթաց

 Հարգելի՛ ուսանողներ, Իջևանում կստեղծվի Մոբայլ Ծրագրավորման Կենտրոն:

            Նախագիծը նպատակ ունի Իջևանում զարգացնել մոբայլ ծրագրավորումը և Իջևանի երիտասարդության համար տեղում լավ աշխատանք գտնելու հնարավորություն ստեղծել:

Նախագիծը բաղկացած է 3 փուլից.

1. 4 ամիս (հուլիս-հոկտեմբեր 2013) ծրագրավորման, դիզայնի և անգլերենի դասախոսները սովորեցնելու են ծրագրավորում և հարակից պրակտիկ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատանքի ընթացքում: Դասընթացներն անվճար են:

2. 8 ամիս (նոյեմբեր 2013 – հունիս 2014) ուսանողները կիրառելու են իրենց հմտությունները Google Play և App Store (iOS)-ի համար հավելվածներ պատրաստելով:

3. Այնուհետև (Հուլիս 2014) հիմնադրվելու է մոբայլ ծրագրավորման կազմակերպություն, որտեղ աշխատանքով ապահովվելու են նախորդ ամիսներին իրենց լավ դրսևորած ուսանողները:

Նախագծի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ http://mpcijevan.wordpress.com/կայքում:

Մասնակցել ցանկացողները մինչև 2013թ. հունիսի 21-ը կարող են գրանցվել այստեղ՝http://mpcijevan.wordpress.com/register/:

ՀԿՀ-ն հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2013-2014թթ. ուստարվա համար

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ 2013-2014թթ. ուսումնական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ ֆինանսական անբարենպաստ պայմաններում գտնվող ուսանողներին:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող 2-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Բացառություն են կազմում այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ըստ ՀՀ Կառավարության ՀՀ ԲՈՒՀ-երի առկա ուսուցման 2013/2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների հաստատած ցանկի համապատասխան կոդավորման դուրս է մնացել ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի մասագիտությունների ցանկից։
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը / որը կարող եք ներբեռնել http://www.aefweb.org/scholarships/ կայքից, և 2013թ. հունիսի 17-ից մինչև հուլիսի 15-ը ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ, ք․ Երևան, Մաշտոցի պողոտա 13։
Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին հետևյալ հեռախոսահամարով՝ յուրաքանչյուր օրվա առավոտյան 09:00-ից մինչև 12:00-ը (374 10) 53-14-85 կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

Մաթևոսյան կրթավճար ՀՀ բուհերի ուսանողների համար

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ Օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված սոցիալապես անապահով, բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք՝

ա) ընդունվել են
ԵՊՀ- Մաթեմատիկայի և մեխանիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, միջազգային հարաբերությունների քաղաքագիտություն, հանրային կառավարում, /սոցիոլոգիայի, փիլիսոփայության և հոգեբանության/ հայ բանասիրության, ժուռնալիստիկայի ֆակուլտետները:
ՀՊՏՀ– Կառավարում, ֆինանսներ, կառավարման տեղեկատվական համակարգեր, ապահովական գործ, հաշվապահական հաշվառում ֆակուլտետները:
ՀՊՃՀ– Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի, մաթեմատիկայի, ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետները:
ՀՊԱՀ- Ագրոբիզնես և շուկայաբանություն, տնտեսագիտական, անասնաբուժական և անասնաբուժական բժշկագիտության, ագրոնոմիկայի ֆակուլտետներ:
բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով և ընդունվել վճարովի ուսուցման համակարգ,
գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են,
դ) պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը
Վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները պետք է քննությունների ավարտից հետո 2013 հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
  • Անձնագրի պատճենը,
  • Միջնակարգ կրթության վկայականի պատճենը,
  • Միասնական քննությունների գնահատականները,
  • ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ,
  • Ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),
  • Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ,եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից, աշխատանքային գրքույկի պատճենի հետ միասին:
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:

Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով:
  1. Ներկայացված փաստաթղթերի քննում,
  2. Ուսանողների տուն կատարած այցերի արդյունքների ամփոփում,
  3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին 060526660 հեռախոսահամարով:

Ցեղասպանագիտություն. սփյուռքահայ ուսանողների համար` անվճար

«Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ընդունելության քննությունը հաջողությամբ հանձնած սփյուռքահայ դիմորդները կսովորեն պետպատվերի շրջանակում:
2013 թ-ի մայիսի 20-ից մեկնարկած ծրագրի ընդունելության շրջանակում ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է նաև սփյուռքահայ դիմորդների ընդունելություն:
ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ մագիստրոսական ծրագիրը գործելու է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի շրջանակներում: Մագիստրոսական ուսումնառության ուղղությունները կկազմեն Հայոց ցեղասպանության պատմագիտական, սոցիոհոգեբանական, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների, մշակութաբանության, լեզվագիտական ոլորտների համատեքստում առկա հիմնախնդիրները:

Ծրագրի շրջանակներում կդասավանդեն ոլորտի առաջատար մասնագետները, հնարավորություն կընձեռվի նաև արտերկրից հրավիրված դասախոսների ներգրավումը ուսումնական գործընթացի մեջ:

Մագիստրոսական ծրագրին կարող են դիմել ոչ միայն ԵՊՀ-ի, այլև ՀՀ և ԼՂՀ այլ բուհերի հումանիտար հոսքի շրջանավարտները:

Մանրամասների համար գրել masters@armin.am էլ. հաս

ցեին:

Աղբյուրը` www.ysu.am