Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄՐՑՈՒՅԹ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայտարարվում է մրցույթ՝ 2013-2014 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի շրջանավարտները կամ ավարտական դասարանում կամ կուրսում սովորող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսերեն լեզվին:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն՝
• դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
• դիմում-հարցաթերթիկ,
• ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ /տպատառ լրացրած/,
• միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ դիպլոմի և միջուկի պատճենները` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված, իսկ ավարտական դասարանում/կուրսում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
• բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և  ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ  /ռուսերեն լեզվով/,
• 3×4 չափի 6 գունավոր լուսանկար,
• արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Հետբուհական /ասպիրանտական/ կրթության համար դիմորդները ներկայացնում են նաև.
•ռեֆերատ՝ ռուսերեն լեզվով,
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ
•օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ՀՀ ԿԳ նախարարի 30.11.2012 N 1093-Ա/Ք հրամանով հաստատված անցումային շեմերին համապատասխան:
Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով /փաթեթ + 2 պատճեն/
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է` 17.06.2013թ. /ներառյալ/:
Մրցույթը տեղի կունենա ս/թ հունիսի 20-ից 30-ը ընկած ժամանակահատվածում: 
Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար
կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 616; 619 սենյակներ, հեռ. 52-52-07)

Դիմումի ձևն ու հարցաթերթիկը՝ կից նյութերում:

 

Աղբյուրը` www.edu.am

ԵՊՀ հավատարմագրման գործընթացը միջազգային փորձագետների ուշադրության կենտրոնում է

ԵՊՀ հավատարմագրման գործընթացը միջազգային փորձագետների ուշադրության կենտրոնում է:
2013 թ-ի հունիսի 17-ին և 18-ին միջազգային փորձագիտական խումբը հավատարմագրման նպատակով կայցելի ԵՊՀ` համալսարանում կրթության որակի ապահովումը և որակի մշակույթն ուսումնասիրելու համար: Այցի ընթացքում խումբը հարցազրույցներ կունենա ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների խմբերի հետ:

ԵՊՀ բոլոր ուսանողներին և աշխատակիցներին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու «դյուրացված» բաց քննարկումներին: Նրանք կարող են ներկայացնել ցանկացած խնդիր: Տեղեկատվության գաղտնիությունն ապահովված է, սակայն փորձագիտական խումբը տեղեկատվությունը կօգտագործի միայն գնահատման նպատակներով և չի կարող լուծումներ առաջադրել կամ որոշումներ ընդունել առանձին անձանց խնդիրների վերաբերյալ:

Փորձագիտական խմբի ղեկավարն է պրոֆեսոր Վան Քեմպը (NVAO փորձագետ, Նիդեռլանդներ), իսկ անդամներն են` պրոֆեսորներ Յան Կիյնը (NVAO փորձագետ, Նիդեռլանդներ), Յուրի Սուվարյանը (Գիտությունների ազգային ակադեմիա), Արա Ամիրյանը (Հայկական պետական ագրարային համալսարան) և ուսանողուհի Զարուհի Սարգսյանը (Գլաձոր համալսարան): Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգողներն են Սուսաննա Կարախանյանը և Անի Մկրտչյանը:

Վերոնշյալ օրերին փորձագիտական խմբի հետ հանդիպելու համար պետք է նախապես գրանցվել: Այդ նպատակով կարող եք կապ հաստատել ՈԱԱԿ-ի համակարգողներ Սուսաննա Կարախանյանի (s.karakhanyan@anqa.am) և Անի Մկրտչյանի հետ (ani.mkrtchian@gmail.com):

Անուն-ազգանունը, ֆակուլտետն ու կրթական ծրագիրը նշելուց բացի` պետք է նաև հակիրճ ներկայացնել այն թեման, որի մասին խոսվելու է: Գրանցման վերջնաժամկետն է 2013 թվականի հունիսի 14-ը: Փորձագիտական խմբի հետ հանդիպումը կտևի առավելագույնը 10 րոպե:

ԵՊՀ-ն կտրամադրի փորձագիտական այցի մանրամասները, իսկ ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով կազմված ԵՊՀ ինստիտուցիոնալ ինքնագնահատման զեկույցի նախագծի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ այստեղ:

ՀԵՌԱՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Երևանի պետական համալսարանի հեռաուսուցման լաբորատորիան հայտարարում է ներքոնշյալ մասնագիտությունների գծով հեռաուսուցման մեկամյա դասընթացների ընդունելություն.

  • Սոցիալական աշխատանք
  • Սոցիալական մանկավարժություն
  • Հասարակայնության հետ կապեր (PR) և մարքեթինգային հաղորդակցություններ
  • Մարդկային ռեսուրսների կառավարում» (HR):

 Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնագրի պատճեն
  • Սոցիալական քարտի պատճեն
  • Դիպլոմի պատճեն (եթե առկա է)
  • Կենսագրություն (CV)
  • Մեկ լուսանկար (3×4):

Մեկ տարվա (12 ամիս) ուսման վճարը կազմում է 240 000 դրամ: Վճարումը կարելի է կատարել մեկ ամսվա, մեկ կիսամյակի համար կամ միանվագ:

Մասնակցելով հեռաուսուցման ծրագրին Ձեր նախընտրած վայրից, Ձեր նախընտրած ժամանակ՝ Դուք կարող եք ստանալ ԵՊՀ մասնագիտական վերապատրաստման վկայական և պետական նմուշի կրթական այլ փաստաթղթեր:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչություն, ք. Իջևան, Ուսանողական 3:

Հեռ. 093 41 51 22, 093 20 65 05

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2013-2014 ուստարվա ընդունելություն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2013-2014 ուստարվա ընդունելություն` «Կիրառական արվեստ» մասնագիտությամբ:

Ընդունելությունը կատարվում է երեք փուլով:

Դիմել կարող են ընթացիկ տարվա շրջանավարտները և ՀՀ պետական և ըստ տվյալ մասնագիտության հավատարմագրված ոչ պետական բուհերի բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող նախորդ տարիների շրջանավարտները:

Առաջին փուլով դիմում են «Կիրառական արվեստ» մասնագիտության տվյալ ուսումնական տարվա շրջանավարտները:

Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ,
  • բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնագրերն ու պատճեններ,
  • 4 լուսանկար (3×4 չափսի),
  • զինվորական գրքույկի բնագիրն ու պատճեն  (առկայության դեպքում),
  • ընդունելության ծառայությունների համար գանձվող 1000 դրամի վճարի անդորրագիր։

Ընդունելության փաստաթղթերն ընդունվում են` 1-ին փուլով` մայիսի 20-ից մինչև հունիսի 4-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 10-ից մինչև հունիսի 25-ը, 3-րդ փուլով` օգոստոսի 20-ից մինչև օգոստոսի 30-ը։

Ընդունելությունը կատարվում է` 1-ին փուլով՝ հունիսի 8-ից մինչև հունիսի 13-ը, 2-րդ փուլով՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը, 3-րդ փուլով` սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 6-ը։

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (0263) 4-00-35 հեռախոսահամարով:

ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՌԴ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ 25 կրթաթոշակային տեղի համար

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) քարտուղարության հայտի հիման վրա 2013-2014 ուստարում Ռուսաստանի Դաշնության բուհերում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ՀՀ ԿԳ նախարարությունը հայտարարում է մրցույթ 25 կրթաթոշակային տեղի համար (բակալավր և դիպլոմավորված մասնագետ):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների շրջանավարտները կամ ավարտական դասարանում սովորող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են ռուսաց լեզվին:Դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  • դիմում՝ մրցույթին մասնակցելու համար,
  • դիմում-հարցաթերթիկ,
  • ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկներ (տպատառ լրացրած),
  • միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի կամ ավարտական դասարանի առաջադիմության տեղեկանք (գնահատականներով)` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
  • անձնագրի պատճենը` նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
  • ծննդականի պատճենը՝ նոտարի կողմից ռուսերեն թարգմանված,
  • բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և
    ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ (ռուսաց լեզվով),
  • 6 գունավոր լուսանկար՝ 3×4 չափսի,
  • արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի պատճենը, դրան փոխարինող կցագրման վկայականը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:Պահանջվող փաստաթղթերի փաթեթը պետք է ներկայացնել 3 օրինակով (փաթեթ + 2 պատճեն):

    Մրցույթն անցկացվում է բակալավրի կրթական ծրագրով՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի:

    Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 01.06.2013 թ-ը (ներառյալ):
    Մրցույթը տեղի կունենա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 միջնակարգ դպրոցում (Այգեստան 9, փող. 4) ս/թ հունիսի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում:

    Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ.՝ 52-52-07):