Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

2017թ. սեպտեմբերի 14-20-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպումներ ունեցավ Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ:

Սեպտեմբերի 14-ին կայացավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողության հետ հանդիպումը, սեպտեմբերի 19-ին՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի, սեպտեմբերի 20-ին՝ Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

Բոլոր հանդիպումներին մասնակցում էին ֆակուլտետների դեկանները,  վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչները՝ մասնավորապես ամբիոնների վարիչները, մասնագիտություննների կրթական ծրագրերի պատասխանատուները, ուսումնական խորհրդատուները:    

 

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին, դասավանդման և ուսումնառության առավել արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

Տնօրենը առաջին կուրսեցիներին ներկայացրեց մասնաճյուղի տրամադրած ռեսուրսները (տեխնիկական միջոցներով կահավորված լսարաններ, մասնագիտական գրականություն, ընթերցասրահ, բուժկետի ծառայություններ, անվտանգության ապահովման համակարգ, սննդի և հանգստի պայմաններ և այլն), կառուցվածքային ստորաբաժանումները (Տնօրենություն, Ուսումնամեթոդական վարչություն, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին, Հաշվապահություն, Գրադարան, Էլեկտրոնային կայք և այլն):

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

Հատուկ ուշադրություն դարձվեց ուսումնական  խորհրդատուի (կուրատոր/կուրսղեկ), Օրինականության պահպանման և ուսանողների իրավունքների պաշտպանման հանձնաժողովի, Ուսանողական խորհրդի գործառույթներին, թե մասնավորապես ինչ հարցերով կարող են նրանց դիմել ուսանողները:

Տնօրենը ուսանողներին և հատկապես նորաթուխ համալսարանականներին կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ուսանողական նախաձեռնություններում, ուսումնագիտական միջոցառումներում, մասնակցել բանավեճերի, ինտելեկտուալ խաղերի, կրթաթոշակային ու դրամաշնորհային ծրագրերի, ապրել ուսանողական լիարժեք կյանքով:

Կայացան Կիրառական արվեստի, Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները

Սեպտեմբերի 19-ի տնօրենության նիստում

2017թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Սեպտեմբերի 19-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի I լուծարքային շրջանը, քննարկվեցին 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների նախապատրաստական աշխատանքներին, ԵՊՀ ԻՄ-ում կառուցվածքային փոփոխություններին վերաբերող և մի քանի այլ ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի I լուծարքային շրջանում առկա ուսուցման համակարգից II լուծարքային շրջան է անցել 18 ուսանող, Հեռակա ուսուցման համակարգից՝ 212 ուսանող: Ներկայացվեց, որ II լուծարքային շրջանը կավարտվի ս.թ. սեպտեմբերի 23-ին:

Ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց ԵՊՀ ռեկտորատի՝ ս.թ. սեպտեմբերի 14-ի որոշման (I լուծարքային շրջանը հանձնելուց հետո 21 և ավելի կրեդիտ պարտք ունեցող ուսանողներին հեռացնել համալսարանից) մասին իրազեկել ուսանողներին և այն մասնաճյուղում կիրառել 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակից:

Սեպտեմբերի 19-ի տնօրենության նիստում

Մյուս հարցի կապակցությամբ Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 6-ը ներկայացնել 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների ժամանակացույցները:

Տնօրենության նիստի ընթացքում ներկայացվեցին նաև ԵՊՀ ԻՄ-ում Գիտակազմակերպական  բաժին ստեղծելու, Անձնակազմի կառավարման բաժինը Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժին վերակազմավորելու,  վարչատնտեսական վարչությունը լուծարելու վերաբերյալ կառուցվածքային փոփոխությունները:

Ազգային տեղեկատվական համաժողով

Տեղեկատվական համաժողով

Համաժողովի շրջանակում կներկայացվեն նախագծի նպատակներն ու արդյունքները, կքննարկվի տրանսազգային բարձրագույն կրթության որակի ապահովման միջազգային և ազգային փորձը, դրա կիրառումը Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության համակարգերում:  

Համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 26-27-ը Հայաստանում ամերիկյան համալսարանի Մանուկյան դահլիճում:

Խնդրում ենք ձեր մասնակցությունը մինչև 2017թ. սեպտեմբերի 25-ը հաստատել tne_qa_emt@ufar.am էլ. փոստի հասցեով: 

26-ը սեպտեմբերի, երեքշաբթի

Մոդերատոր. Շարիստան Մելքոնյան, Որակի ապահովման բաժնի տնօրեն, Հայաստանի ամերիկյան համալսարան

09:30 – 10:00 Մասնակիցների գրանցում
10:00 – 10:15 
Ողջույնի խոսք

Արմեն Տեր-Կյուրեղյան, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ,
Ժան-Մարկ Լավեստ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր,
Լևոն Մկրտչյան, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար /ենթակա է հաստատման/
Լանա Կարլովա, Էրազմուս+ հայաստանյան ազգային գրասենյակի համակարգող

Տեմպուս TNE_QA նախագծի ներդրումը և ազդեցությունը բարձրագույն կրթության որակի արտաքին ապահովմանը Հայաստանում և Վրաստանում

10:15 – 11:00  Տեմպուս TNE_QA նախագծի նպատակները, հիմնական ձեռքբերումները և ներդրումը տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս 

Սուսաննա Կարախանյան, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի նախկին նախագահ, INQAAHE 2016-2018թթ. նախագահ
Քննարկում

11:00 – 11:20 Սուրճի ընդմիջում

11:20 – 12:00 Տրանսազգային բարձրագույն կրթությունը Հայաստանում. իրավիճակը, կանոնակարգման մարտահրավերները և Տեմպուս TNE_QA նախագծի ներդրումը

Սասունիկ Մելիքյան, Հայաստանի Կրթության և գիտության նախարարության Մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման վարչության պետ
Քննարկում

12:00 – 12:40 Տրանսազգային բարձրագույն կրթությունը Վրաստանում. իրավիճակը, կանոնակարգման մարտահրավերները և Տեմպուս TNE_QA նախագծի ներդրումը

Մայա Շուկհոշվիլի, Վրաստանի Կրթության և գիտության նախարարության Բարձրագույն կրթության զարագացման վարչության պետ
Քննարկում

12:40 – 13:30 Ճաշի ընդմիջում

13:30 – 14:15  TNE_QA նախագծի փորձառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի` տրանսազգային բարձրագույն կրթության որակի ապահովման օրակարգի համատեքստում. տրանսազգային կրթության առանձնահատկությունները տարածաշրջանում

Միքաելա Մարտին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի ծրագրերի պատասխանատու
Քննարկում

14:15 – 15:00  Տրանսազգային բարձրագույն կրթության որակի արտաքին և ներքին ապահովման չափորոշիչներ և ընթացակարգեր. առանձնահատկություններ ըստ երկրների ու տարածաշրջանի

Քրիստոֆ Տեռաս, Մենեջմենթի զարգացման եվրոպական ասոցիացիայի միջազգային նախագծերի բաժնի տնօրեն 
Քննարկում

15:00 – 15:45 TNE_QA նախագծի արդյունքների ներդրումը և ակընկալվող ազդեցությունը որակի ապահովմանը Վրաստանում

Մայա Գելաշվիլի, Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի Կրթական հավատարմագրման վարչության պետ
Քննարկում

15:45 – 16:00 Սուրճի ընդմիջում
16:00 – 16:45  TNE_QA նախագծի արդյունքների ներդրումը և ակընկալվող ազդեցությունը որակի ապահովմանը Հայաստանում

Ռուբեն Թոփչյան, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն
Քննարկում

16:45 – 17:30 Տրանսազգային կրթության որակի ապահովման նախագծի դասերը գլոբալ համատեքստում

Ռըյֆ Սմոլմեն, Միացյալ թագավորության Որակի ապահովման գործակալության Որակի մասնագետ
Քննարկում

 

27-ը սեպտեմբերի, չորեքշաբթի

Մոդերատոր. Ժան-Մարկ Լավեստ,  Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր

Տեմպուս TNE_QA նախագծի ներդրումը և ազդեցությունը բարձրագույն կրթության որակի ներքին ապահովմանը Հայաստանում և Վրաստանում բարձրագույն 

10:00 – 10:45 Բաթ Սպա համալսարանի փորձառությունը. համագործակցության ստեղծում, պահպանում և փոխազդեցություն՝ ներառյալ դրան աջակից որակի ապահովման գործընթացների դիտարկում

Մեթյու Հոլթ, Բաթ Սպա համալսարանի Որակի ապահովման բաժնի ղեկավար 
Քննարկում

10:45 – 11:30 Տրանսազգային բարձրագույն կրթությունը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում. փորձառություն, գործընթաց, ազդեցություն և արդյունքներ

Ժան Բատիստ Կարտիե, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Ծրագրի ղեկավար 
Քննարկում

11:30 – 11:45  Սուրճի ընդմիջում

11:45 – 12:30 TNE_QA նախագծի ներդրումը և ազդեցությունն Ակակի Ծերեթելի պետական համալսարանում

Իրմա Գրձելիձե, Ակակի Ծերեթելի պետական համալսարանի Որակի ապահովման ծառայության ղեկավար
Քննարկում

12:30 – 13:10 TNE_QA ծրագրի ներդումն ու ազդեցությունը Հայաստանում ֆրանսիական համալսարանում

Արայիկ Նավոյան, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր
Քննարկում

13:10 – 14:15 Ճաշի ընդմիջում

14:15 – 15:00 Հատելով սահմանները. Հավատարմագրման ամերիկյան և հայկական որակավորման չափորոշիչները

Մարիա Մարտիրոսյան, Հայաստանում ամերիկյան համալսարանի Հավատարմագրման բաժնի փորձագետ
Քննարկում

15:00 – 15:45 TNE_QA ծրագրի ներդումն ու ազդեցությունը Բաթումիի ծովային ակադեմիայում

Նինո Կուրշուբաձե, Բաթումիի ծովային ակադեմիայի ԻՍՕ ստանդարտի ապահովման ծառայության ղեկավար
Քննարկում

15:45 – 16:00 Կովկասի համալսարանի մոտեցումը տրանսազգային կրթական ծրագրերի որակի ապահովմանը

Թերեզա Ջապարիձե, Կովկասի համալսարանի Որակի ապահովման բաժնի ղեկավար 
Քննարկում

16:00- 16:45 Հայ-ռուսական համալսարանը որպես տրանսազգային կրթության հաստատություն. TNE_QA նախագծի ներդումն ու ազդեցությունը

Լարիսա Ավետիսյան, Հայ-ռուսական համալսարանի Որակի ապահովման բաժնի առաջատար մասնագետ 
Քննարկում

16:45 – 17:00 Սուրճի ընդմիջում

17:00-17:15 Փակման խոսք

Ժան-Մարկ Լավեստ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր
Լանա Կարլովա, Էրազմուս+ հայաստանյան ազգային գրասենյակի համակարգող

17:15 – 18:00  TNE_QA նախագծի համակարգման վերջին ժողով

Աղբյուրը՝ https://armacad.info

Գիտաժողով՝ «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» խորագրով

conferance

2017 թ. հոկտեմբերի 30-31-ը Երևանի պետական համալսարանի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տանը տեղի է ունենալու «Էներգախնայողության և էներգաարդյունավետության հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հոկտեմբերի 5-ն ուղարկել զեկուցման թեզիսը։ Թեզիսները հրատարակվելու են գիտաժողովի նյութերի ժողովածուում։ Թեզիսից զատ, անհրաժեշտ է ներկայացնել նաև վերջնական աշխատանքը՝ էլեկտրոնային տարբերակով։

Աշխատանքների ձևավորման համար սահմանված են հետևյալ պահանջները.

Հոդվածի համակարգչային շարվածքը` Word-97-2003 ծրագրով:

Ծավալը` թեզիսների համար 2 էջ, իսկ վերջնական աշխատանքի համար՝ 7 էջ,
Էջի ֆորմատը` A5 (148×210 մմ), լուսանցքները. ձախից` 18 մմ, վերևից` 18 մմ, աջից` 18 մմ, ներքևից` 16 մմ:

Տեքստի տառատեսակը. հայերեն` Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն` Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 11 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, դասախոս, գիտաշխատող, գիտությունների թեկնածու): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլ. փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը` 10 pt, տողերի հեռավորությունը` 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից` TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիրեն. տրվում են տողատակում` 8pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած ինֆորմացիայի էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Աշխատանքները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ vmarukhyan@yahoo.com

 Չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին

2017թ. սեպտեմբերի 14-ին  «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության կողմից կրթաթոշակ փոխանցվեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի քանի ուսանողուհիների՝ Անի Ամիրաղյանին, Անի Չոբանյանին, Վարդուհի Առաքելյանին (IV կուրս) և Սյուզաննա Պետրոսյանին (2017թ. շրջանավարտ):

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության ներկայացուցիչներ Պոլետ Կուտանտը (ծագումով հայ) և Բեռնար Կուտանտը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

2012-2013 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ է տրամադրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների, 2014թ.` 13 ուսանողների, 2015թ. 100-ական եվրո կրթաթոշակ  է հատկացրել «ՖԼԳ» մասնագիտության 9 (3-րդ կուրսի 3 և 2-րդ կուրսի 6) ուսանողների, 100 եվրո «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին՝ որևէ մշակութային կոթող տուրիստական այց կատարելու նպատակով, 300 եվրո Օտար լեզուների ամբիոնին՝ «ՖԼԳ» մասնագիտության ուսանողների հետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, 2016թ. տրամադրել է կրթաթոշակ չորրորդ կուրսի ուսանողներին և  դրամական պարգևներ նույն մասնագիտության՝ անվճար հիմունքներով սովորող II-IV կուրսի 5 ուսանողուհիների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին