Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սեպտեմբերի 11-ի տնօրենության նիստում

2017թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Սեպտեմբերի 11-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակազմի հրամանագրման գործընթացին, մասնաճյուղի՝ 2018թ. ընդունելության մասնագիտություննների ցանկին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ Անձնակազմի կառավարման բաժնին հանձնարարվեց մինչև շաբաթվա վերջը ավարտին հասցնել ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հրամանագրման գործընթացը: 

Սեպտեմբերի 11-ի տնօրենության նիստում

Քննարկելով 2018թ. ընդունելության մասնագիտություննների ցանկը,  ելնելով տարածաշրջանում դրանց եղած պահանջարկից, աշխատաշուկայի պահանջներից՝   առաջակվեցին «Դիզայն» (Կիրառական արվեստի ֆակուլտետ), «Ինֆորմատիկա» (Բնական գիտությունների ֆակուլտետ), «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» (Տնտեսագիտության ֆակուլտետ), «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ) մասնագիտությունները:

 

Մրցույթ «Բանավեճ ԵՍ-իս հետ» խորագրով

Մրցույթ «Բանավեճ ԵՍ-իս հետ» խորագրով

Սիրու՞մ ես ստեղծագործել:

#ԱլեքՄանուկյան1 ամսագիրը հայտարարում է ստեղծագործական մրցույթ «Բանավեճ ԵՍ-իս հետ» խորագրով (առավելագույնը 400 բառ):
Մինչև սեպտեմբերի 17-ը կարող ես ուղարկել քո ստեղծագործությունը aleqmanukyan1@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Լավագույն աշխատանքները կտպագրվեն ՀՀ ամենաուսանողական ամսագրի հերթական համարում:

Ուսանողներին հետաքրքրող հարցերը՝ բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

 2017թ. սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների, հատկապես  առաջին կուրսեցիների հետ հանդիպումներ ունեցան բուհի ղեկավարության ներկայացուցիչները՝ տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական և Վարչատնտեսական վարչությունների պետեր Ա.Դավթյանը և Կ.Այվազյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ, իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, ֆակուլտետների դեկանները:

Ուսանողներին հետաքրքող հարցերը՝  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Հանդիպումները նպատակ ունեին ուսանողների հետ անմիջական շփման միջոցով վերհանելու ուսումնական գործընթացին վերաբերող՝ նրանց հուզող խնդիրները, քննարկելու դասավանդման և ուսումնառության արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանն ուղղված հարցեր:

Ուսանողներին հետաքրքող հարցերը՝  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Քննարկված հարցերը մասնավորապես վերաբերում էին նոր ուսումնական տարվա հետ կապված նախապատրաստական աշխատանքներին, դասացուցակներին, դասախոսների կողմից տրամադրված հարցաշարերին, ներկայացված առարկայական փաթեթներին, բուհի ուսումնական պայմաններին և նյութատեխնիկական ռեսուրսներին (լսարանների կահավորում և տեխնիկական միջոցներով հագեցվածություն, մասնագիտական գրականության առկայություն, ընթերցասրահի հարմարավետություն, սանիտարահիգիենիկ վիճակ, սննդի ու հանգստի պայմաններ և այլն):

Ուսանողներին հետաքրքող հարցերը՝  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Այս համատեքստում առանձնապես կարևորվեց ուսումնական խորհրդատուների (կուրատոր/կուրսղեկ) և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների արդյունավետ գործունեության դերը: 

Մասնաճյուղի գրական-գեղարվեստական ակումբին անդամագրվելու հրավեր

 

Alisa_Hasanyan

Սիրելի՛ համալսարանականներ, 2017թ. սեպտեմբերից ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին կից ստեղծվել է «Հինգշաբթի» գրական-գեղարվեստական ակումբը, որի աշխատանքները կղեկավարի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը:

Ակումբին կարող եք անդամագրվել՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայանալով գրադարան կամ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  library_ib@ysu.am:        

Կայացավ տնօրենի հանդիպումը մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ

 2017թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների աշխատանքներին, ծրագրերում կատարվելիք փոփոխություններին, ՈԱՇ-ի պահանջներին համապատասխան կրթական վերջնարդյունքներին վերաբերող հարցեր:

Կայացավ տնօրենի հանդիպումը մասնագիտությունների  կրթական ծրագրերի պատասխանատուների հետ

Եվս մեկ անգամ ընդգծվեց ՄԿԾ-ների պատասխանատուների գործառութային պարտականությունների արդյունավետ իրականացման դերը ուսումնական գործընթացի շարունակական բարելավման մեջ:

Նշվեց, որ տնօրենի խորհրդական Ա.Մակարյանի հետ առաջիկա հանդիպման ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն և կներկայացվեն կրթական ծրագրերի պատասխանատուներին կոնկրետ ժամանակամիջոցում հանձնարարված և ավարտին հասցված աշխատանքները: