Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողներին հետաքրքրող հարցերը՝ բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

 2017թ. սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների, հատկապես  առաջին կուրսեցիների հետ հանդիպումներ ունեցան բուհի ղեկավարության ներկայացուցիչները՝ տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական և Վարչատնտեսական վարչությունների պետեր Ա.Դավթյանը և Կ.Այվազյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ, իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, ֆակուլտետների դեկանները:

Ուսանողներին հետաքրքող հարցերը՝  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Հանդիպումները նպատակ ունեին ուսանողների հետ անմիջական շփման միջոցով վերհանելու ուսումնական գործընթացին վերաբերող՝ նրանց հուզող խնդիրները, քննարկելու դասավանդման և ուսումնառության արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանն ուղղված հարցեր:

Ուսանողներին հետաքրքող հարցերը՝  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Քննարկված հարցերը մասնավորապես վերաբերում էին նոր ուսումնական տարվա հետ կապված նախապատրաստական աշխատանքներին, դասացուցակներին, դասախոսների կողմից տրամադրված հարցաշարերին, ներկայացված առարկայական փաթեթներին, բուհի ուսումնական պայմաններին և նյութատեխնիկական ռեսուրսներին (լսարանների կահավորում և տեխնիկական միջոցներով հագեցվածություն, մասնագիտական գրականության առկայություն, ընթերցասրահի հարմարավետություն, սանիտարահիգիենիկ վիճակ, սննդի ու հանգստի պայմաններ և այլն):

Ուսանողներին հետաքրքող հարցերը՝  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Այս համատեքստում առանձնապես կարևորվեց ուսումնական խորհրդատուների (կուրատոր/կուրսղեկ) և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների արդյունավետ գործունեության դերը: 

Մասնաճյուղի գրական-գեղարվեստական ակումբին անդամագրվելու հրավեր

 

Alisa_Hasanyan

Սիրելի՛ համալսարանականներ, 2017թ. սեպտեմբերից ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին կից ստեղծվել է «Հինգշաբթի» գրական-գեղարվեստական ակումբը, որի աշխատանքները կղեկավարի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը:

Ակումբին կարող եք անդամագրվել՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայանալով գրադարան կամ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  library_ib@ysu.am:        

Կայացավ տնօրենի հանդիպումը մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ

 2017թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների աշխատանքներին, ծրագրերում կատարվելիք փոփոխություններին, ՈԱՇ-ի պահանջներին համապատասխան կրթական վերջնարդյունքներին վերաբերող հարցեր:

Կայացավ տնօրենի հանդիպումը մասնագիտությունների  կրթական ծրագրերի պատասխանատուների հետ

Եվս մեկ անգամ ընդգծվեց ՄԿԾ-ների պատասխանատուների գործառութային պարտականությունների արդյունավետ իրականացման դերը ուսումնական գործընթացի շարունակական բարելավման մեջ:

Նշվեց, որ տնօրենի խորհրդական Ա.Մակարյանի հետ առաջիկա հանդիպման ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն և կներկայացվեն կրթական ծրագրերի պատասխանատուներին կոնկրետ ժամանակամիջոցում հանձնարարված և ավարտին հասցված աշխատանքները: 

Հրավիրում ենք մասնակցելու «Կրթության և գիտության   դերը  պետության զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողովին

Հրավիրում ենք մասնակցելու «Կրթության և գիտության   դերը  պետության զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողովին

 2017թ. հոկտեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում կկայանա ուսանողների  և  երիտասարդ  գիտնականների  միջազգային գիտաժողով՝ «Կրթության   և  գիտության   դերը  պետության զարգացման գործում» թեմայով՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի 20-ամյակին:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը:

Գիտաժողովի կազմկոմիտեն ուսանողներին  և  երիտասարդ  գիտնականներին  հրավիրում է մասնակցելու միջազգային գիտաժողովին։

Գիտաժողովի մասնախմբերն են՝

  1. Իրավունք, քաղաքագիտություն, փիլիսոփայություն,
  2. Պատմություն, մշակութաբանություն և արվեստաբանություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն,
  3. Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
  4. Հայոց լեզու և գրականություն, լրագրություն,
  5. Ռուսաց լեզու և նրա դասավանդման մեթոդիկա, գրականություն, օտար լեզուներ, թարգմանչական գործ,
  6. Մանկավարժություն, հոգեբանություն, կենսաբանություն, բնագիտական առարկաների դասավանդման մեթոդիկա:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը էլեկտրոնային տարբերակով mmashtots.sss@yandex.ru էլ.հասցեին ուղարկել

  1. գիտաժողովի մասնակցության հայտը (ձևը կցվում է)
  2. հոդվածի տեքստը:
  3. գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Ի գիտություն՝

Գիտաժողովի նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլով և համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Հոդվածի ծավալը՝ մինչև 8 էջ /«Մեթոդիկա» մասնախմբի համար 8 էջից ոչ պակաս,/
  • Տեքստում ունենալ հղումներ /տե՛ս հոդվածի ձևավորման նմուշը/,
  • Ունենալ անոտացիա՝ հոդվածի շարադրման լեզվով և 2 այլ լեզուներով /հոդվածի գրման լեզվից տարբեր/,
  • Բանալի բառեր՝ 3 լեզուներով,
  • Բոլոր հոդվածները պետք է շարված լինեն.
    • Ռուսերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12
    • Հայերեն՝ Sylfаen,  տառաչափ՝ 12
    • Անգլերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12

Հոդվածները ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկույցները չեն քննարկվելու:

Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են մասնակիցները:

Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:

Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուի ձևով:

   Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի հեղինակի ազգանվան հետ:

Գիտաժողովի կազմկոմիտեի  նախագահ՝ փ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ղարիբ Միքայելի Բաբայան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ուսանողական  գիտական  ընկերության  նախագահ  Հովիկ Սերժի Ավանեսովին  (e-mail: avanesov_90@inbox.ru,+37497-21-23-96)  

Տեղեկատվական նամակը տեղադրված է www.mashtots.am կայքում:

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Գիտական աստիճան, կոչում, պաշտոն

 

Ուսումնական հաստատություն (ֆակուլտետ, ամբիոն)

 

Զեկույցի անվանումը

 

Գիտական ղեկավար (ԱԱՀ, գիտական աստիճան, կոչում)

 

Երկիրը և քաղաքը

 

Հեռախոսահամարներ

 

Էլեկտրոնային փոստի հասցե

 

 

 ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՆՄՈՒՇ

Արցախահայության պատմությունն ու մշակույթը

Ի.Ի.Սարգսյան

 

ՀՀ, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց Համալսարան

e-mail: sarkisyan@mail.ru

 

Անոտացիա (ծավալը 7-10 տողից ոչ պակաս, տառաչափը՝ 12) – հոդվածի շարադրման լեզվով,

Բանալի բառեր (5 – 9) – հոդվածի շարադրման լեզվով,

Հոդվածի տեքստ (տառաչափը՝ 12),

Հղումներ՝ [1, էջ. 12],

Օգտագործված գրականության ցանկ (այբբենական կարգով),

Ամփոփում՝ հոդվածի շարադրման լեզվից տարբեր 2 լեզուներով,

Բանալի բառեր (5 – 9)՝ հոդվածի շարադրման լեզվից տարբեր 2 լեզուներով:

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթ:
 
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
 
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները: 
 
Մրցույթի հիմնական խնդիրներն են` 
 
• երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը 
 
• երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը և հնարավոր ներդրումը 
 
• սոցիալական և հասարակական կարևոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարման պետական մարմինների միջև բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը 
 
• երիտասարդության սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում: 
Մրցույթի կազմկոմիտեի (այսուհետ՝ Կազմկոմիտե) կողմից ընդունված մրցութային հայտերը գնահատելու նպատակով ստեղծված մրցույթի փորձագիտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կիրականացնի մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը։
 
Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն Մրցույթի եզրափակիչ փուլ: 
 
2017 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին Երևան քաղաքում կկազմակերպվի Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա Հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենա նախագծերի պաշտպանություն (ներկայացման ձևով) հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից և նախագծերի վերջնական գնահատում: 
 
Հանձնաժողովի նիստի ավարտին Հանձնաժողովը ըստ հաստատված անվանակարգերի կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և կներկայացնի դրանք Կազմկոմիտեին: 
 
Կազմկոմիտեն կամփոփի Հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն մրցույթի երեք հաղթող նախագծերը: 
 
Մրցույթում հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցութի երեք հաղթող նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին: 
 
 
2017 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ 
 
• Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա 
 
• Կենդանի համակարգեր (բժշկություն, կենսատեխնոլոգիա, դեղագիտություն, կենսատեխնոլոգիական լուծումներ բժշկության համար, կենդանի համակարգերի հետազոտման կենսատեղեկատվական և համակարգչային մեթոդներ, նանոտեխնոլոգիաներ) 
 
• Ճշգրիտ գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, ճշգրիտ ճարտարագիտություն՝ բարձր ճշգրտությամբ կամ գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական մշակումներ): 
 
Նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել թղթային և էլեկտրոնային կրիչով (Word Document (մինչև 10 էջ) և Power Point Presentation (մինչև 25 սլայդ)): Չեն բացառվում էլեկտրոնային ներկայացման այլ հավելյալ միջոցներ՝ վիդեո, աուդիո նյութեր, գրաֆիկական սխեմաներ, համակարգչային ծրագրեր և այլն: 
 
 
Կիրառվելու են նախագծի գնահատման հետևյալ չափանիշները՝ 
 
• ներկայացված թեմայի արդիականությունը և նախագծի գործնական նշանակությունը 
 
• մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականությունը 
 
• գաղափարի նորույթը կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականությունը 
 
• նորարարական նախագծի (հետազոտության) նպատակների, խնդիրների հստակությունը և տրամաբանական հիմնավորվածությունը և դրանց հասնելու ուղիների հստակությունը 
 
• թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակությունը: 
 
Լրացուցիչ առավելություն են ստանում ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները: Մրցութային հայտերն ընդունվում են 2017 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը: 
 
Հայտերն (ձևը կցվում է) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ) կամ ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով: 
Կից ներկայացվում է մրցույթի անցկացման կարգը և կարգում կատարված փոփոխությունները:
 
Աղբյուրը՝ http://erit.am