Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթացի հայտագրում

 Այլընտրանքային լուսաբանման կարճ դասընթացի հայտագրում

Զանգվածային լրատվական միջոցների արտադրանքի և վավերագրական ֆիլմերի վերլուծություն, ծանոթացում այլընտրանքային լուսաբանման ձևերին և գործիքներին։


  • Ինչու՞ և ինչպե՞ս է ստեղծվում զանգվածային լրատվական միջոցների արտադրանքը:
  • Ու՞մ շահերին է ուղղված դրանց աշխատանքը:
  • Հնարավո՞ր է արդյոք հանրության շահերին նպաստող լրատվամիջոցներ ունենալ և ինչպե՞ս կարող են այսօր դրանք գոյատևել:
  • Որքանո՞վ է նպատակահարմար անշտապ և սևեռուն լուսաբանումը, օրինակ, վավերագրական ֆիլմերի միջոցով։

Այս հարցերի շուրջ «FOCUS» արվեստի հասարակական կազմակերպությունն իր ACTV նախագծի շրջանակում իրականացնում է տեսական և պրակտիկ դասընթաց, որի ընթացքում մասնակիցները․

  • կստանան ԶԼՄ-ների արտադրանքի նկատմամբ քննական հայացք ձևավորելուն նպաստող տեսական գիտելիքներ,
  • ներկա կգտնվեն լրատվական միջոցների աշխատանքային պրոցեսին,
  • կծանոթանան վավերագրական ֆիլմի միջոցով լուսաբանման առանձնահատկություններին,
  • կծանոթանան լուսանկարի միջոցավ լուսաբանման առանձնահատկություններին,
  • հնարավորություն կունենան կիրառել ստացված գիտելիքները դասընթացի պրակտիկ մասում` պատրաստելով սեփական նյութերն իրենց հետաքրքրող թեմաների շուրջ:

Նախագծին կարող են մասնակցել 16-35 տարեկան անձինք:

Ողջունվում է մարզերից, ինչպես նաև տեխնիկական հմտությունների տիրապետող և տարբեր սոցիալական նախաձեռնություններում ակտիվ դիմորդների մասնակցությունը։

Դասընթացի առաջին փուլը կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում։ Այն մասնակիցները, որոնք առաջին փուլի ավարտին կներկայացնեն վավերագրական ֆիլմի, ֆոտոշարքի, լրագրողական ռեպորտաժի կամ լուսաբանման այլ ձևի պատշաճ հայտ, մտահղացումն ի կատար ածելու հնարավորություն կստանան հետագա ամիսների ընթացքում՝ նախագծի երկրորդ փուլում։

Դասընթացներն անվճար են: Կազմակերպությունը կապահովի մարզերից ներգրավված մասնակիցների կացարանը և սնունդը: Մարզերից ներգրավված մասնակիցները պարտավոր են հոգալ իրենց ճանապարհածախսը:

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ դիմում հայտը՝ https://goo.gl/fJC9wU
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 15-ը՝ ժամը 18:00:
Վերջնաժամկետի խախտումով հայտերը չեն դիտարկվի: Լրացված հայտի արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն մինչև հունիսի 23-ը ներառյալ։

Հավելյալ հարցերի կամ մանրամասների դեպքում կարող եք կապվել․

Նախագծի կոորդինատոր`
Նորա Գալֆայան
հեռ.` 055 781874
nora.galfayan@gmail.com

Նախագծի ղեկավար`
Դավիթ Ստեփանյան
հեռ.` 094 799795
davitstepanyan81@gmail.com

Աղբյուրը՝  http://armscoop.com

«Բազե-2017»-ի համար ընդունվում են հայտեր

«ԲԱԶԵ»

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այն այս տարի հոբելյանական է. նշվում է երիտասարդական այս ծրագրի 15-ամյակը։

Այս պահին ընթանում է «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքի ջոկատների անդամների հավաքագրման գործընթացը։ Ջոկատների կազմավորման նախընտրական փուլին մասնակցելու համար մարզերի երիտասարդները պետք է դիմեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ տվյալ մարզային կենտրոն, ուսանողները՝ իրենց բուհերի ուսանողական խորհուրդներ։

Նշենք, որ ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցութային միջոցառումներում՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, ֆիլմ, հումոր, նորաձևություն, նկարչություն, լուսանկարչություն, բրեյն ռինգ, «Բազե բանալի»։

Ջոկատը կազմված է 9 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 25։

Հայտը կարող եք ներբեռնել այստեղ:

Ինեկոթիմը հրավիրվում է համագործակցության

Աղբյուրը՝ http://youthcanal.do.am

ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

 

ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

2017թ. մայիսի 19-30-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը` ինը մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

2017թ. մայիսի 19-ին տեղի ունեցավ «Պատմություն»  մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր Համլետ Մարտիկի Գևորգյանը:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Քննությանը մասնակցում էր 18 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 8-ը, «լավ»` 8-ը, «բավարար»` 2-ը:

Մայիսի 20-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

10 ուսանող ստացավ «գերազանց», 6-ը` «լավ», 2-ը` «բավարար»:

«Պատմություն»  մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը լավ գնահատեց մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, ազատ հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունները, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների բարելավման ուղղությամբ  առաջարկվեց մասնագիտական կարողությունները զարգացնելու համար առավել խորությամբ ուսումնասիրել սկզբնաղբյուրները:

Ավարտական աշխատանքների հետագա բարելավման հետ կապված՝ շեշտը դրվեց ուսանողների ինքնուրույնության զարգացման վրա,  առաջարկվեց ընտրել այնպիսի թեմաներ, որոնք դեռևս պատշաճ մակարդակով ուսումնասիրված չեն:

 Մայիսի 19-ին կայացավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պրոռեկտոր, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Սերյոժայի Սողոյանը:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Քննությանը մասնակցում էր 19 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 4-ը, «լավ»` 11-ը, «բավարար»` 4-ը:

Մայիսի 20-ին տեղի ունեցավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

7 ուսանող ստացավ «գերազանց», 12-ը` «լավ»:

«Մանկավարժություն և հոգեբանություն»  մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը  լավ  գնահատեց մասնագիտական գիտելիքների իմացության, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունները, բավարար գնահատեց ձեռք բերած գիտելիքների և պատկերացումների կիրառման կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց մեծ ուշադրություն դարձնել  գործնական հետազոտությունների արդյունքների մշակմանը:

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության վերաբերյալ դարձյալ առաջարկվեց ընտրել տարածաշրջանային հիմնախնդիրների բացահայտմանն ու լուծմանն ուղղված  թեմաներ:

Մայիսի 20-ին տեղի ունեցավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մելանյա Սմբատի Ղազարյանը:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Քննությանը մասնակցում էր 10 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 4-ը, «լավ»` 4-ը, «բավարար»՝ 2-ը:

Մայիսի 21-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

5 ուսանող ստացավ «գերազանց», 5-ը` «լավ»:

«Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը  բարձր  գնահատեց   շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունների մակարդակը, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, ազատ հաղորդակցվելու, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը: Ընդգծվեց, որ, ի տարբերություն գործնական ֆրանսերենի, տեսական առարկաների ներկայացումը երբեմն կաղում էր:

Ավարտական աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց, ցածր կուրսերից սկսած, ուսանողներին ներկայացնել հետազոտական աշխատանք գրելու հիմնական սկզբունքներն ու պահանջները, հետևողական լինել նախապաշտպանությունների նկատմամբ:

Մայիսի 20-ին տեղի ունեցավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»  մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ՏՏ դեպարտամենտի ծառայության պետ,  ֆիզմաթ. գի­տ. թեկնածու, դոցենտ Հարություն Վոլոդյայի Գասպարյանը:

Մասնաճյուղում ընթանում է 2016-2017 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

Քննությանը մասնակցում էր 21 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 9-ը, «լավ»` 4-ը, «բավարար»` 8-ը:

Մայիսի 21-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

9 ուսանող ստացավ «գերազանց», 8-ը` «լավ», 4-ը` «բավարար»:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի կարծիքը տվյալ մասնագիտությամբ շրջանավարտների ընդհանուր պատրաստվածության մակարդակի վերաբերյալ  մանրամասն տե՛ս հանձնաժողովի նախագահի հետ հարցազրույցում:

Մայիսի 20-ին կայացավ «Սերվիս»  մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Վեմիրի Ապրեսյանը:

ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

 

Քննությանը մասնակցում էր 14 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 7-ը, «լավ»` 6-ը, «բավարար»` 1-ը:

Մայիսի 27-ին տեղի ունեցավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

9 ուսանող ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ», 1-ը` «բավարար»:

«Սերվիս»  մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքի համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բավարարում է «Սերվիս բակալավր» պատրաստելու պահանջներին և ոլորտում պահանջարկին համապատասխանող կադրեր պատրաստելու զգալի ներուժ ունի:

Ամփոփիչ քննության և ավարտական աշխատանքների պաշտպանության հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց քննարկել այդ գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների առավել արդյունավետ կիրառման և ինովացիոն մոտեցումների ներդրման հնարավորությունը, կատարելագործել հարցաշարերը՝ հաշվի առնելով ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ նախատեսվող փոփոխությունները, աշխատանքներում պահպանել ու զարգացնել վերլուծական և պրակտիկ մոտեցումները, առավել ուշադրություն դարձնել դրանց կիրառական կողմին:

Մայիսի 21-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության  ամփոփիչ  քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ Կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի ֆինանսահաշվային վարչության պետ, գլխավոր հաշվապահ Հովիկ  Գուրգենի Հովհաննիսյանը:

ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

Քննությանը մասնակցում էր 21 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 3-ը, «լավ»` 13-ը, «բավարար»` 5-ը:

Մայիսի 28-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

8 ուսանող ստացավ «գերազանց», 11-ը` «լավ», 2-ը` «բավարար»:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը լավ գնահատեց  շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության մակարդակը,  բավարար համարեց ինքնուրույն մտածելու և արտահայտվելու կարողությունները:

 Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց բարձրացնել ուսանողների տնտեսագիտական գիտելիքների մակարդակը՝ առավելագույնս նրանց հանձնարարելով տարբեր դասագրքեր և ժամանակակից տնտեսագիտական հոդվածներ ու վերլուծություններ, զարգացնել ուսանողների գործնական հմտություններն ու կարողությունները՝ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերի համար ինքնուրույն վերլուծություններ կատարելու համար:  

Մայիսի 22-ին տեղի ունեցավ «Կիրառական արվեստ»  մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ նկարիչների միության նախագահի տեղակալ-քարտուղար, պրոֆեսոր Խաչատուր Սուրենի Ազիզյանը:

ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների  ավարտական աշխատանքների պաշտպանությունը Ենոքավանում

Քննությանը մասնակցում էր 15 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 2-ը, «լավ»` 8-ը, «բավարար»` 5-ը:

Մայիսի 25-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը: Աշխատանքներն աչքի էին ընկնում թեմատիկ, ոճական, ժանրային բազմազանությամբ և մեծ մասամբ արժանացան հանձնաժողովի նախագահի ու անդամների դրվատանքին: 8 ուսանող ստացավ «գերազանց», 7-ը` «լավ»:

«Կիրառական արվեստ» մասնագիտության ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանության մասին մանրամասն տե՛ս հետևյալ հղումով:

Մայիսի 26-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերեն լեզվի բառագիտության և ոճաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լիլիթ Ասատուրի Բադալյանը:

ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

Քննությանը մասնակցում էր 29 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 9-ը, «լավ»` 16-ը, «բավարար»` 4-ը:

Մայիսի 27-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

12 ուսանող ստացավ «գերազանց», 15-ը` «լավ», 2-ը` «բավարար»:

«Անգլերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց մասնագիտական գիտելիքների իմացության և կիրառման կարողությունները, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու, ազատ հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունների և ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց պրակտիկայի համար տրամադրել ավելի լայն հնարավորություններ:

Ավարտական աշխատանքների իրականացման և դրանց ներկայացման մակարդակը ևս բարձր գնահատվեց: Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց աշխատանքներում պահպանել տեսական և գործնական մասերի հավասարակշռությունը, որպեսզի հնարավորություն տրվի լիարժեք գնահատելու ուսանողների վերլուծական հմտությունները:

Մայիսի 29-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության  ամփոփիչ  քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լավրենտի Աշոտի Միրզոյանը:

ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց 2016-2017 ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

Քննությանը մասնակցում էր 18 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 1-ը, «լավ»` 12-ը, «բավարար»` 5-ը:

Մայիսի 30-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

3 ուսանող ստացավ «գերազանց», 15-ը` «լավ»:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը  բավարար  գնահատեց   շրջանավարտների մասնագիտական գիտելիքների իմացության մակարդակը, իրենց մասնագիտության շրջանակներում ինքնուրույն դատողություններ անելու և հաղորդակցվելու նրանց կարողությունները, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը, բարձր գնահատեց նրանց ձեռք բերած գիտելիքների կիրառման կարողությունները:

Ավարտական աշխատանքների վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը բարձր էր հատկապես որակավորմանը թեմայի համապատասխանության, մասնագիտական գրականությունից օգտվելու և համադրելու կարողությունների տեսանկյուններից: 

Աշխատանքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց, որ թեմաները լինեն ժամանակակից, աշխատանքները զերծ լինեն գրքայնությունից ու արտագրություններից, ընդգծվի շրջանավարտի ինքնուրույնությունը: