Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում

2014թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառում, որը վարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Խ.Վարդանյանը:

Ներկա էին մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները:

Նախ ելույթ ունեցավ Խ.Վարդանյանը` ազդարարելով միջոցառման բացումը:

Խոսելով Պ.Սևակի մեծության, նրա և իր գործերի անմահության, կյանքի, ապրած տարիների ու գրչի հզորության մասին` դոցենտ Խ.Վարդանյանը պատմեց նաև իր հուշերը Պ. Սևակի կյանքի, նրա` վերջնականապես չբացահայտված մահվան մասին:

Այնուհետև ուսանողները հանդես եկան բանաստեղծություններով, որոնք ընտրված էին Պարույր Սևակի տարբեր ժողովածուներից («Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս», «Մայրամուտից առաջ», «Նորից քեզ հետ»):

Ուսանողների կողմից ներկայացված բանաստեղծություններից հատկանշական են հետևյալները` «Մարդ էլ կա, մարդ էլ», «Որդուս», «Վարք Մեծաց», «Եվ այր մի Մաշտոց», «Ղողանջ եղեռնական», «Գլխապտույտ», «Դու ես մեղավոր», «Ծերանում ենք Պարույր Սևակ» և այլն:

Միջոցառման վերջում իրենց գոհունակությունն արտահայտեցին ներկաները:

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների առաջին կուրսերի թիմը

2014թ. նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի ինտելեկտուալ խաղը, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Ժյուրիի կազմում էին մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Արա Հովսեփյանը և փոխնախագահ Լիա Բլբուլյանը:

Խաղին մասնակցում էին առաջին և երկրորդ կուրսերի ուսանողները:

Ինտելեկտուալ խաղի ընթացքում հնչեց տասը հարց:

Երկու միավորի առավելությամբ հաղթեց «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների առաջին կուրսերի թիմը, որն իր ուժերը կփորձի համալսարանական խաղի ժամանակ:

Վերջում ելույթ ունեցավ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը` ողջունելով և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին ու մասնակիցներին:

Անգլերեն լեզվով դասախոսություն կարդաց Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը  

2014թ. նոյեմբերի 5-ին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մանվել Զաքարյանը անգլերեն լեզվով դասախոսություն կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության II կուրսի ուսանողների համար:

Ներկա էին Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա. Ցուցուլյանը, ամբիոնի աշխատակիցները, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Պամելա Ուոտքինսը և Էմմա Թեմրազյանը:

Դասախոսությունը «Ածանցյալ» թեմայով էր:

Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար օտար լեզվով դասախոսություն լսելը նորություն չէր. մեկ շաբաթ առաջ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Արտակ Ցուցուլյանը «Քառակուսային ձևեր: Իներցիայի թեորեմը» թեմայով դասախոսություն էր կարդացել ռուսերեն լեզվով:

Երկու դասախոսությունների ժամանակ էլ ներկաները մեծ գոհունակությամբ արտահայտվեցին օտար լեզվով դասախոսություններ կարդալու` Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի նախաձեռնության կապակցությամբ:

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի թիմը

2014թ. նոյեմբերի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Տնտեսագիտության ֆակուլտետի ինտելեկտուալ խաղը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Խաղին մասնակցում էին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին ու երրորդ և «Սերվիս» մասնագիտության երկրորդ ու երրորդ կուրսերի թիմերը:

Ինտելեկտուալ խաղն անցկացվեց երկու փուլով:

Առաջին փուլից հետո վեցական միավորով երկրորդ փուլ անցան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին ու երրորդ կուրսերի թիմերը:

Երկրորդ փուլում տրվեց 10 հարց:

Միավորների 5:4 հարաբերակցությամբ հաղթող ճանաչվեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի թիմը:

Ինտելեկտուալ խաղում հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը

2014թ. նոյեմբերի 3-ին մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ինտելեկտուալ խաղը, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:

Խաղին մասնակցում էին «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Մանկավարժություն և հոգեբանություն», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված հավաքական թիմերը:

Ինտելեկտուալ խաղն անցկացվեց 2 փուլով` յուրաքանչյուրը 10-ական հարց (հարցերը հիմնականում տրամաբանական էին):

Եզրափակիչ փուլ դուրս եկան «Հայոց լեզու և գրականություն» ու «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված թիմերը:

Մեկ միավորի առավելությամբ հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը, որն իր ուժերը կփորձի համալսարանական խաղի ժամանակ: