Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայագիտական կոնֆերանս Արցախում

2014 թ-ի նոյեմբերի 21-ից 23-ը Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) ԵՊՀ և ԱրՊՀ ՈՒԳԸ-ների ջանքերով կազմակերպվում է հայագիտության արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով:

 Գիտաժողովին մասնակցելու համար երկու բուհերի ուսանողներն ու ասպիրանտները կարող են իրենց աշխատանքները ուղարկել մինչև նոյեմբերի 7-ը ԵՊՀ ՈՒԳԸ-ի էլ. փոստի պաշտոնական հասցեին՝ sss@ysu.am:

 Զեկուցումները պետք է գրված լինեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներում տպագրվող հոդվածների համար նախատեսված չափորոշիչներին համապատասխան (տե՛ս ՈՒԳԸ կայքում՝ ssspub.ysu.am):

 Աշխատանքներն ուղարկելիս նամակի վերնագրային հատվածում պետք է գրել «Հայագիտական գիտաժողովի մասնակցության հայտ» արտահայտությունը:

Աղբյուրը` ysu.am

Հեռակա ուսուցման բաժնի 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի ուսանողներին ներկայացնում ենք 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը.

• առաջին ընթացիկ քննություններ և ստուգումներ – 2014թ. դեկտեմբերի 1-13,

• երկրորդ ընթացիկ քննություններ և ստուգումներ – 2015թ. հունվարի 12-24,

• քննաշրջան – 2015թ. հունվարի 26-ից մարտի 21:

Կրթաթոշակների հնարավորություն Էրազմուս Մունդուսի Գործողություն 2-ի ծրագրերի ներքո

Էրազմուս Մունդուսի Գործողություն 2-ի որոշ ծրագրեր բաց են դիմելու համար:

Գործողություն 2-ի ծրագրերը իրենցից ներկայացնում են համագործակցություն եվրոպական և երրորդ երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև և առաջարկում են շարժունության կրթաթոշակներ բոլոր կրթական մակարդակներում (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, հետդոկտորական մակարդակ, այդ թվում` համալսարանի աշխատակիցների փոխանակում):

Հայաստանի քաղաքացիների մասնակցության համար բաց ծրագրերի ցանկը հետևյալն է`

Ծրագրի անվանումը Ծրագրի վեբկայքը Վերջնաժամկետ

1. ALRAKIS II

www.alrakis2.eu Փակ է դիմումների համար

2. EUROEAST

www.euroeast.polito.it Հունվարի 12, 2015 թ.

3. BACKIS

www.wbackis.univ-montp2.fr/backis-project Դիմումների ընդունումը կսկսվի 2014 թ. նոյեմբերին

4. IANUS I

www.ianus.uaic.ro Դիմումներ չեն ընդունվի

5. IANUS II

www.ianus.uaic.ro/ianusII Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 3-ից 2015 թ. հունվարի 20-ը

6. MID

www.utu.fi/en/sites/mid/Pages/home.aspx Դեկտեմբերի 2, 2014 թ.

7. WEBB

www.unibo.it/WEBB/default.htm Հունվարի 15, 2014 թ.

8. EMINENCE I

www.mundus.amu.edu.pl/EMINENCE/ Փակ է դիմումների համար

9. EMINENCE II

www.mundus.amu.edu.pl/EMINENCEII/ Փակ է դիմումների համար

10. TEMPO

www.tempo.fa.utl.pt Փակ է դիմումների համար

11. ELECTRA

www.electra-project.eu Փակ է դիմումների համար

12. ACTIVE

www.active.meil.pw.edu.pl Դիմումների ընդունումը կսկսվի 2014 թ. նոյեմբերի 1-ին 

13. EFFORT

www.erasmusmunduseffort.teithe.gr Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 15-ից 2014 թ. դեկտեմբերի 31-ը

14. EMBER

www.ember.us.es Փակ է դիմումների համար

15. HERMES

www.erasmusmundus-hermes.uoa.gr Դեկտեմբերի 5, 2014 թ.

16. HUMERIA

www.humeria.eu Դեկտեմբերի 23, 2014 թ.

17. INFINITY

www.infinity.fa.ulisboa.pt Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 20-ից 2015 թ. հունվարի 31-ը

18. MEDEA

www.ema2-medea.com Դեկտեմբերի 15, 2014 թ.

Աղբյուրը` erasmusplus.am

 

Հավելավճար՝ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին

2014թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:

Մրցույթի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծախսային ծրագրի ֆինանսական միջոցներից:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթի արդյունքում` առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատողների մեկ տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 դրամ հավելավճար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, ինչպես նաև Հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանի Հանրապետությունում:

Աղբյուրը` www.edu.am

Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում

2014թ. հոկտեմբերի 27-ին Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Հասանյանը:

Միջոցառմանը ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Համո Սահյանին նվիրված դաս-միջոցառումը հայ մեծ բանաստեղծի ծննդյան 100-ամյակին հարգանքի փոքր տուրք էր:

Միջոցառումը բացեց Ա.Հասանյանը` արժևորելով Հ.Սահյանի քնարերգությունը, ներկայացնելով հիմնական մոտիվները (բնապաշտություն, հայրենապաշտություն, սեր և այլն), ընդգծելով բանաստեղծի գրական ժառանգության արդիականությունը:

Այնուհետև «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողները ներկայացրին Համո Սահյանի բանաստեղծություններից` համեմված ինքնատիպ վերլուծություններով, կատարեցին Սահյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Բավականին տպավորիչ էր ոչ միայն դասախոսի` Ա.Հասանյանի, այլև ուսանողների` մասնավորապես Նառա Մնացականյանի, Արամայիս Օհանյանի, Հակոբ Դավթյանի ասմունքը:

Միջոցառումն ուղեկցվում էր համապատասխան շնորհանդեսով:

Ունկնդիրներին հուզեցին Համո Սահյանի ձայնը, Օֆելյա Համբարձումյանի, Սիլվա Յուզբաշյանի կատարումները:

Հետաքրքիր է, որ Բնական գիտությունների ֆակուլտետում առկա էր քնարերգության` մասնավորապես սահյանական պոեզիայի այդպիսի նուրբ ընկալում:

Վերջում իրենց հիացմունքն արտահայտեցին Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, ֆակուլտետի դասախոսներ: