Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչը մասնաճյուղը ներկայացրեց միջազգային ամառային դպրոցում

612664395a40232133447d33247d3833373833343231392018թ. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանը մասնակցեց Գերմանիայի Ֆրանկֆուրտ Օդեր քաղաքի Վիադրինայի Եվրոպական Համալսարանի երիտասարդ մասնագետների համար նախատեսված “Transsectoral PeaceLab. Hybrid Solutions to Hybrid Conflicts? Academia, Civil Society, and the Arts” խորագիրը կրող ամառային դպրոցին, որտեղ ներկայացրեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղն ու ԳԱԱ Արվեստի ինստիտուտը:

40219551_2205220056389525_421874176261881856_n

Միջազգային ամառային դպրոցին մասնակցում էին հիմնականում տարածքային կոնֆլիկտներ ունեցող երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Ուկրաինա, Լեհաստան, Գերմանիա, Դանիա, Կորեա, Թուրքիա) ներկայացուցիչներ:

Ներգրավված էին շուրջ 35 մասնակիցներ՝ լրագրողներ, արվեստի ներկայացուցիչներ և պատմաբաններ:

40397892_1045172005664595_6398159244083855360_o

Ամառային դպրոցի ընթացքում ներկայացվեցին մի շարք հոդվածներ, բազմաթիվ դասախոսություններ:

40232980_1045171088998020_5250327954327601152_o

Արվեստի ներկայացուցիչները պատրաստեցին վիդեոհոլովակներ՝ նվիրված կոնֆլիկտներին ու դրանց լուծումներին:

20140907_113956

Մանրամասները՝ https://viadrinicum.blog/ կայքում:

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՊՀ ԻՄ-Ի ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

directorate-team-approved«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի՝ 2018թ. սեպտեմբերի 01 №164 հրամանով հաստատվել է ԵՊՀ ԻՄ–ի տնօրենության կազմը. 

  • Ցուցուլյան Արտակ Վոլոդյայի  –  ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
  • Աթոյան Մհեր Սերգեյի – գիտական խորհրդի քարտուղար, Գիտակազմակերպական բաժնի վարիչ,  տնօրենության նիստերի քարտուղար
  • Մխիթարյան Մելանյա Մեսրոպի – գլխավոր   հաշվապահ
  • Դավթյան Արկադի Ցոլակի  –   Ուսումնամեթոդական վարչության պետ
  • Այվազյան Կամո Բենիկի – ՄՌԿ  բաժնի վարիչ
  • Նազարյան Նարեկ Ռուբենի – իրավախորհրդատու
  • Ճաղարյան Մարիետա Ալբերտի – ՄԿՈԱ  բաժնի  վարիչ
  • Վանյան Հասմիկ Սամվելի –  հասարակայության հետ կապերի և մամուլի պատասխանատու
  • Ավետիսյան Գայանե Հրաչիկի – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի   ԺՊ
  • Պողոսյան Կարինե Պողոսի  –  Հումանիտար  գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ
  • Մարգարյան Ալեքսան Շամիլի  –  Կիրառական արվեստի  ֆակուլտետի   դեկանի ԺՊ, արհբյուրոյի նախագահ
  • Զաքարյան Մանվել Աշոտի   –   Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ
  • Զուրաբյան Մարատ Հովիկի –  Հեռակա ուսուցման բաժնի վարիչ:

 

 

 

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկեց նոր՝ 2018-19 ուսումնական տարին

2018թ. սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Մասնաճյուղը նոր ուստարում դիմավորեց 73 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

DSCN3419

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

DSCN3442

Տոնական միջոցառումը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնության խոսքով ու աղոթքով:

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Տավուշի թեմի առաջնորդը մասնավորապես նշեց. «ԵՊՀ ԻՄ հարգելի՛ տնօրենի պաշտոնակատար, սիրելի՛ դասախոսական կազմ, շատ սիրելի՛ ուսանողություն, աշակերտություն, միանալով բոլոր շնորհավորանքներին, ձեզ մի խնդրանք-հորդոր ունեմ. ձեր ողջ ուսումնական տարին մնացեք այնպես գեղեցիկ, ինչպես այս առաջին օրն եք՝ հոգով, մտքով և ձեր արտահայտությամբ: Սիրելի՛ ուսանողներ, չափազանց կարևոր առաքելություն ունեք դուք այսօր. մենք՝ Տավուշ աշխարհը, սահմանների անվտանգության երաշխավոր է ոչ միայն զենքով, զինականությամբ, այլև հատկապես ձեր ուսումնառությամբ, լավագույն որակներով կրթության, ձեր բարձրագույն արժեքների ձգտումով: Չսպառե՛ք, չվատնե՛ք ձեր ժամանակը, այն դարձրե՛ք արդյունավոր, պտղաբեր, հավաքե՛ք, ամբարե՛ք ձեզ համար այն ամենը, ինչը կտրվի ձեզ համալսարանական կյանքում, վայելե՛ք կյանքը համալսարանական լիուլի, բայց զգացե՛ք նաև այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր միջոցով կոչված է մեր կյանքը բարեփոխվելու, և շարժիչ ուժը, միջոցը, խթանը դուք եք…»:

 DSCN3422

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ բոլոր համալսարանականներին՝ առաջին կուրսեցիներին, դասախոսներին, ուսանողներին, բուհի մյուս աշխատակիցներին, հյուրերին, շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, բոլորին մաղթեց համարձակություն, ջանք, եռանդ՝ հաջողությունների հասնելու ճանապարհին.

DSCN3429
«…Մեծագույն չարիքի պատճառ հանդիսացող ծուլությունը թո՛ղ բոլորիցս դուրս գա: Պատկերացրեք, որ եթե չլիներ ծուլությունը, չէր լինի աշխարհի վրա աղքատ և անկիրթ մարդ…: Ես, ևս մեկ անգամ շնորհավորելով, բոլորիս ցանկանում եմ եռանդ, կամք, համարձակություն, աշխատենք, դրսևորվենք, հասնենք այն նպատակներին, որ յուրաքանչյուրս մեզ համար դրել ենք: Շնորհակալություն»:   

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ներկաներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեց Իջևանի զորամասի և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Վահագն Չոբանյանը:  

 

DSCN3454

Առաջին կուրսեցիներին ամենալավն ու բարին մաղթեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Չիբուխչյանը: Որպես ավագ կուրսի ուսանող՝ Տիգրանը գիտելիքի բանալին հանձնեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Զբոսաշրջություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լաուրա Ուլիխանյանին:

DSCN3472

Այնուհետև տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Տոնական միջոցառումը շարունակվեց գրական-երաժշտական գեղեցիկ կատարումներով:

Բուհի շնորհալի ուսանողներն իրենց ընկերներին ու դասախոսներին շնորհավորեցին բարեհունչ ասմունքով, երգ ու պարով:

DSCN3436

Միջոցառումից հետո Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները առաջին կուրսեցիներին ուղեկցեցին լսարաններ, նրանց ծանոթացրին բուհի առօրյային, ներկայացրին գործող ամբիոններն ու ստորաբաժանումները:      

DSCN3492

 

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին նվիրաբերվեցին գրքեր

 library-offers

2018-2019 ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ պարոն Սամվել Դանիելյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանին նվիրաբերեց շուրջ 300 միավոր գրականություն:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը և գրադարանի աշխատակազմը խորին երախտագիտություն և մեծ գոհունակություն են հայտնում բուհի նկատմամբ ցուցաբերված ուշադրության և գրքերի նվիրատվության համար:

Նրանք համոզմունք են արտահայտում, որ նվիրաբերված գրքերը մասնաճյուղի ընթերցողների լայն շրջանում հետաքրքրություն կառաջացնեն հայ և համաշխարհային գրականության, բնական գիտությունների առանձին գիտակարգերի վերաբերյալ:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային խորհուրդը նաև պատրաստակամություն է հայտնում պարոն Դանիելյանի հետ շարունակելու համագործակցությունը համատեղ միջոցառումների, քննարկումների շրջանակում:

 

Կիրառական արվեստի ֆակուլտետի ներկայացուցիչները աշխատանքի տոնավաճառում

2018թ. օգոստոսի 18-ին Իջևանի Քանդակների այգում «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ թիմը Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի աջակցությամբ, Եվրոպական միության և ՀՀ Կառավարության կողմից համաֆինանսավորվող «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ»:

18-08-2018-5

Տոնավաճառում իրենց տաղավարներով ընդգրկված էին Տավուշի մարզի մոտ 50 կազմակերպություններ և անհատներ:

18-08-2018-2

Առանձին տաղավարով ներկայացված էին և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանների, շրջանավարտների, մասնավորապես՝ Վարդան Եգանյանի, Անգին Մամյանի աշխատանքները:

18-08-2018-3

Տոնավաճառի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:   

18-08-2018-4

Իր ողջույնի խոսքում հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Ազիբեկյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպություններին տոնավաճառի կայացմանն աջակցելու համար, նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են տոնավաճառով և առաջարկեց գնումներ կատարել ու աջակցել տեղական արտադրողին:

18-08-2018-1

Մասնակից կազմակերպությունները և անհատները ներկայացրին իրենց արտադրանքը, թափուր աշխատատեղերը, վերցրեցին կոնտակտներ և CV-ներ, պատախանեցին տոնավաճառի այցելուների հարցերին: