Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հոգեբանական առցանց դաս-քննարկումներ

1. գլխավոր ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Մ․Ազիզյանը 2023թ. հունվար-փետրվար ամիսներին կազմակերպել է մի շարք հոգեբանական առցանց սեմինարներ և դասախոսություններ «Հոգեբանություն» կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար:

Առաջին՝ «Երազների վերլուծությունը վերլուծական հոգեբանության շրջանակում» թեմայով սեմինարի բանախոսն էր Վերլուծական հոգեբանության հայկական ասոցացիայի հիմնադիր-անդամ, կլինիկական հոգեբան, երազներում առկա սիմվոլների վերլուծության մասնագետ Անի Պապիկյանը։ Սեմինարի ընթացքում քննարկվեց, թե յուրաքանչյուր տարիքային խմբում ինչպես են երազներում դրևսորվում կոլեկտիվ անգիտակցականում առկա արխետիպերը, ինչ նշանակություն ունեն այդ սիմվոլները, թե ինչպես կարող է այդ սիմվոլների հետ աշխատել հոգեթերապևտը։

Երկրորդ հանդիպման բանախոսն էր Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հոգեբան, գեշտալտ թերապևտ, օժտված անձանց հետ աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող մասնագետ Վիկտորյա Ծատուրյանը, ով ներկայացրեց Հայաստանի համար շատ արդիական և քիչ ուսումնասիրված թեմա՝ «Օժտվածության  էությունը։ Ինչպե՞ս աշխատել օժտված անձանց հետ»։ Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան օժտված մարդկանց էությանը, բնութագրիչներին, տեսակներին, թե ինչպիսի դժվարություններ են ունենում օժտված դեռահասները դպրոցում, հասարակության մեջ, ինչպես կարող է իրենց աջակցել դպրոցի, կրթության հոգեբանը։

Երրորդ՝ «Աուտիզմի սպեկտորի խանգարման էությունը, հիմնական մոտեցումները» թեմայով դասախոսությունը վարեց հ․գ․թ․, դոցենտ, կիրառական վարքի վերլուծության մագիստրոս (ԱՄՆ-ում) Լիլիթ Գարգրցյանը: Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան աուտիզմի սպեկտրի խանգարման էությանը, դրևսորումներին, ախտորոշմանը, ինչպես նաև հոգեբանական աշխատանքներ կատարելու մոտեցումներին։

Չորրորդ սեմինարի թեման («Ծնողների հետ աշխատանքի մեթոդական մոտեցումները») ուղղված էր ծնողավարությանը, այցելու երեխաների ծնողների հետ տարվող հոգեբանական աշխատանքին, և այն վարում էր անալիտիկ հոգեբան, թերապևտիկ աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող հոգեթերապևտ Լիլիթ Մանուկյանը: Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան մանկան թերապիայում ծնողների դերին, կարևորությանը, իմացան, թե ինչպես կարող են ներգրավել ծնողներին այցելու երեխայի խնդրի լուծման մեջ, և որոնք են ծնողի ներգրավման մեթոդական մոտեցումները:

Հինգերորդ՝ «Ոչ վերբալ վարքի հոգեբանություն» թեմայով սեմինարը վարեց հոգեբան, պրոֆայլինգի մասնագետ, ռազմական հոգեբանության, ոչ վերբալ հաղորդակցման մասնագետ Գրիգորի Բադալյանը: Սեմինարի շրջանակում նա խոսեց ոչ վերբալ հաղորդակցման, ժեստերի, տեմբրի, ձայնի էության, նշանակության, փոփոխության մասին, թե ինչպես կարող ենք դրանք «կարդալ», որոնք են հույզերի դրսևորման ձևերը և այդ դրսևորումների փոփոխման պատճառները: Սեմինարի ընթացքում ուսանողները փորձեցին վերլուծել մի շարք քաղաքական գործիչների ոչ վերբալ ազդակները:

Այս արտալսարանային առցանց դասերի շնորհիվ ուսանողները կարողացան ընդլայնել իրենց մասնագիտական գիտելիքները և զարգացնել պրակտիկ որոշ հմտություններ:

ԵՊՀ ԻՄ-ում շարունակվում են «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով վերապատրաստումները

1. գլխավոր Ելնելով ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի 1.1.4 խնդրի (Բարձրորակ մարդկային ռեսուրսներ) 3-րդ գործողության պահանջներից՝ 2023թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 7-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքային գործընթացում» թեմայով՝ 10 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստումը:

 Դասընթացը վարում է Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի աշխատակից Աննա Մանուչարյանը:
ԵՊՀ ԻՄ-ի վարչական անձնակազմի և գրադարանի աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստմանը մասնակցում են շուրջ 2 տասնյակ աշխատողներ:
Վերապատրաստման առաջին օրը տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը և փոխտնօրեն Մ.Օթարյանը իրենց խոսքում ընդգծեցին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գրագետ և արդյունավետ կիրառման կարևորությունը աշխատանքային գործընթացներում:

 Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց. «Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման սահմանները գնալով ավելի ու ավելի են ընդլայնվում: Եվ այս համատեքստում պատահական չէ այն փաստը, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը համարվում է կրթական գործընթացի կատարելագործման և բարեփոխման անհրաժեշտ գործոններից մեկը: Մասնավորապես՝ համակարգչային աջակցությունն ուսումնական և աշխատանքային գործընթացին հնարավորություն է տալիս բարձրացնելու կրթության հասանելիության մակարդակը, որն էլ իր հերթին նպաստում է անձնային և մասնագիտական կոմպետենցիաների զարգացմանը, աշխատանքների կատարման որակի բարելավմանը»:

 Շեշտվեց, որ ուսումնական գործընթացներում տեղի ունեցող արմատական փոփոխություններն ինքնին ստիպում են նպատակաուղղված բարեփոխումներ իրականացնել վարչական և օժանդակ անձնակազմի աշխատանքներում, մշակել աշխատակիցների վերապատրաստման նոր ծրագրեր, արդյունավետ ուղիներ և մեթոդներ, որոնցից մեկն էլ տվյալ վերապատրաստման ծրագիրն է:

Ամփոփվեցին Վերոնիկ Նուեի՝ մասնաճյուղ կատարած այցի արդյունքները

1. գլխավոր

 Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի և փոխտնօրեն Մհեր Օթարյանի հետ 2023թ. մարտի 3-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ամփոփվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ Վերոնիկ Նուեի կատարած երեքշաբաթյա այցի արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մարդանյանը:

Ս.թ. փետրվարի 10-ից Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վ.Նուեն ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների համար վարում էր ֆրանսերենի բանավոր հաղորդակցման հմտությունները զարգացնող դասընթաց:

Տիկին Նուեն հանդիպման ընթացքում խոսեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների՝ ֆրանսերենով հաղորդակցվելու հմտությունների բարձր մակարդակի մասին, որպես ուրախալի փաստ՝ նշեց, որ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներն էլ ազատ հաղորդակցվում են ֆրանսերենով և սիրում են այդ լեզուն:

Վերոնիկ Նուեն անչափ տպավորվել էր ոչ միայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի  ղեկավարության, դասախոսական անձնակազմի և ուսանողների կողմից իր հանդեպ ցուցաբերված ջերմ վերաբերմունքով և ընդունելությամբ, այլև Տավուշի գողտրիկ բնությամբ, մարդկանց հյուրընկալությամբ ու տեսարժան վայրերով: Նշենք, որ մասնաճյուղ կատարած այցի ընթացքում ֆրանսիացի հյուրի համար իրականացվել է էքսկուրսիա դեպի Գոշավանք, Հաղարծնի վանական համալիր, Մակարավանք, Ենոքավան (Լաստիվեր), Ակնաղբյուր (Վարդան Մամիկոնյանի կաղնին), որտեղ կազմակերպվել է նաև գյուղական հյուրասիրություն: Այդ ամենի համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենությանը իր գոհունակությունն ու շնորհակալությունն արտահայտեց Վ.Նուեն և հույս հայտնեց՝ կրկին այցելելու մասնաճյուղ:

Պարոն Մակարյանը ևս շնորհակալություն հայտնեց տիկին Նուեին արդյունավետ փոխգործակցության համար՝ ակնկալելով, որ համագործակցությունը կշարունակվի առկա կամ առցանց դասընթացների ձևաչափով՝ ֆրանսիացի այլ գործընկերների ևս ներգրավելու հնարավորությամբ:

Հանդիպման վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը մասնաճյուղի անունից Վերոնիկ Նուեին նվիրեց «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Իննա Եգանյանի «Գարուն» վերնագրով աշխատանքը (ղեկ.՝ Ա.Չիբուխչյան):

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության ներկայացուցիչները մասնաճյուղում

1. գլխավոր 2023թ. մարտի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ ՀԿ նախագահ Արշակ Շահենյանը, որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը, միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը և դասընթացների պատասխանատու Արտաշես Թադևոսյանը:

Հյուրերը հանդիպեցին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի և փոխտնօրեն Մ.Օթարյանի հետ, քննարկեցին երկկողմ համագործակցության մոտակա ծրագրերը:

2023թ. փետրվար ամսից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկած «Պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մասնագիտական պրակտիկաները, որոնք ղեկավարում են Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ Ն.Գրիգորյանը և Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դեցենտ Վ.Աղաբաբյանը, իրականացվել են «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում: Վերջինիս նպատակն է զարգացնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու ուսանողների հմտությունները, բարելավել հայերենով պատմության և գրականության թեմաներով համացանցում առկա հոդվածները և ստեղծել նորերը:

Իրականացվող մասնագիտական պրակտիկաների շնորհիվ ուսանողները ներգրավվում են խմբային աշխատանքներում, հավաքագրում և համակարգում են Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին տեղեկությունները, իրականացնում են սկզբնաղբյուրների հետ աշխատանքներ:

ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները կարևորեցին մեր ուսանողների և դասախոսների կողմից կատարվող աշխատանքները, վերլուծեցին նրանց պատրաստած նյութերը և հեղինակներին տրամադրեցին անհրաժեշտ խորհրդատվություն:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

Նորութ. նկարը

 Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողներին։

♦♦♦
«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի
Սվետլանա Կարենի Մելիքբեկյան

1

♦♦♦
«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնա¬գի¬տության «Դեկորատիվ-կիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Քրիստինե Վարդանի Գրիգորյան

2

♦♦♦
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Հասմիկ Լևոնի Ստեփանյան

3

♦♦♦
«ԻՋԵՎԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Մանե Վահանի Փիրումյան

4

♦♦♦
«ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի
Իննա Հրայրի Հարությունյան

5

♦♦♦
«ԱՐՏԱԿ ՑՈՒՑՈՒԼՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Մանե Արտակի Սարհատյան

6

♦♦♦
«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Ռուզան Սմբատի Խառատյան

7

♦♦♦
«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնա¬գի¬տության «Դեկորատիվ-կիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի
երրորդ կուրսի ուսանողուհի
Ալիսա Էդգարի Ոսկանյան

8

♦♦♦
«ՆԱՐԵԿ ՌԵՎԱԶՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի
Լիլիա Արտավազդի Եղոյան

9

♦♦♦
«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Տաթևիկ Վարուժանի Վասիլյան

10

♦♦♦
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Ֆրանսերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Լուսյա Արամի Շախպարյան

11

♦♦♦
«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Մերի Արթուրի Ստեփանյան

12

♦♦♦
«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի
երրորդ կուրսի ուսանողուհի
Հասմիկ Կարենի Մարգարյան

13

♦♦♦
«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի
Ագնեսա Արսենի Դալլաքյան

14