Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ներկայացվեց “Երիտասարդությունը շարժման մեջ” ծրագիրը

2012թ. սեպտեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում Եվրոպական հանձնախմբի “Երիտասարդությունը շարժման մեջ” ծրագրի համակարգողների (Արթուր Սարգսյան, Պետրա Հուլտման, Օդրի Էտաբլի), շվեդ ու ֆրանսիացի կամավորների հետ: Հանդիպմանը մասնակցեցին ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի դասախոս Անժելա Վանեսյանը, աշխատողներ, ուսանողներ:

Կարդալ ավելին

Երեք գեղանկար՝ ղեկավարի հայացքով

   2011-2012 ուստարում կիրառական արվեստի ֆակուլտետի «Գծանկար, գունանկար» ամբիոնի վարիչ Ա. Միրզոյանը ղեկավարել է արցախյան թեմայով երեք ավարտական աշխատանք («Ճակատամարտ», «Դադիվանք»/«Ղողանջ փրկության»/, «Գանձասար»), որոնք, ըստ նրա, առանձնանում են իրենց այլաբանական նշանակությամբ ու կատարողական արվեստով:

Համլետ Նալբանդյանի «Ճակատամարտ» աշխատանքում պատկերված են հայազգի Եսայի իշխանի և արաբ զորավար Բուղայի հավաքական կերպարները: Գեղանկարում կատարվել է պատմական զուգահեռ 852-853թթ. արցախահայության մղած հերոսական պայքարի և մերօրյա հերոսամարտերի միջև: Ամպերի մեջ ծվարած անառիկ ու կանգուն բերդերի միջոցով ընդգծվել է Արցախի՝ ներկայիս անկախ, բայց  անորոշ կարգավիճակը:

Կարդալ ավելին

Բացվեց համակարգչային նոր սրահ

ԵՊՀ ԻՄ և “ՎիվաՍել-ՄՏՍ” ՓԲԸ փոխպայմանավորվածության համաձայն` 2012 թ. hունիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում ստեղծվել է համակագչային նոր սրահ, որի վերանորոգումը, կահավորումը և ներքին ցանցի ապահովումն իրականացրել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, իսկ “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը տրամադրել է 7 համակարգիչ, փոխանջատիչ, լազերային տպիչ, 3G երթուղիչ և Wi-Fi անկյուն:

Կարդալ ավելին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ավարտվեց 2012 թ. առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորումը

 

Բնական գիտությունների ֆակուլտետ

2012թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԿԳ նախարարության գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ, ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր Լ. Մարդոյանը:

Քննությանը մասնակցում էին 26 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 5-ը, «լավ»` 11-ը, «բավարար»` 10-ը:

Մայիսի 26-ին կայացավ կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 28 շրջանավարտներից 8-ն ստացավ «գերազանց», 14-ը` «լավ», 6-ը` «բավարար»: Կարդալ ավելին

Մեր ուսանողը՝ բազկամարտի Եվրոպայի չեմպիոն

2012 թ. մայիսի 13-20-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ բազկամարտի Եվրոպայի  22-րդ առաջնությունը, որին մասնակցում էին շուրջ 20 պետություններից ավելի քան հազար մարզիկ-մարզուհիներ:

Գդանսկում Հայաստանը ներկայացավ 13 մարզիկներով, որոնցից հինգը վերադարձան մեդալներով:

70 կգ քաշային կարգում հանդես եկավ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի II կուրսի ուսանող Դերենիկ Ստեփանյանը՝ աջ և ձախ ձեռքի մրցապայքարում նվաճելով ոսկե մեդալներ:

Կարդալ ավելին