Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նորություններ

  • Բադմինթոնի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին 1. գլխավոր

    2024 թ. մարտի 7-ին մասնաճյուղում կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված բադմինթոնի՝ աղջիկների և կանանց բաց առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի կանանց՝ բադմինթոնի սիրողական խումբը, Իջևանի մարզադպրոցի բադմինթոնիստները և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները: Առաջնության կազմակերպման նպատակն էր մարզի բնակիչներին խթանել վարելու առողջ ապրելակերպ, բարձրացնել նրանց ֆիզիկական պատրաստվածության մակարդակը, մասսայականացնել սպորտը մարզում: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ կանանց տոնի առթիվ շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին, անդրադառնալով բաց առաջնության կազմակերպման նպատակին և կարևորությանը, մասնակիցներին և ներկաներին մաղթելով հաջողություն և դիտարժան խաղ:  Մրցապայքարը … Կարդալ ավելին

  • ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Սերգեյ Ազարյանի գրքի շնորհանդեսը 1. գլխավոր

    2024 թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում տեղի ունեցավ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանի “Дорога их жизни” եռահատորյակի շնորհանդեսը: Սերգեյ Ազարյանը, լինելով գիտնական-մանկավարժ, ընթերցողի սեղանին է դրել “Дорога их жизни” եռահատոր վեպը, որի հիմքում ընկած են գլխավոր հերոսներ Միհրանի (Միրո) և Ստարիկի (Սերգեյ) կյանքն ու հետախուզական գործունեությունը: Վեպի գործողությունները հիմնված են Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ երկրներում տեղի ունեցող փաստական իրողությունների վրա, և դրանում բացահայտված են տարբեր հատուկ ծառայությունների աշխատանքի և գործողությունների հետաքրքիր դրվագներ: Գրքի շնորհադեսին բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով․ «Այսօր ընթերցողի սեղանին է դրված գրող, գիտնական, … Կարդալ ավելին

  • ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՄԱՐՏԻ 8 ԵՊՀ ԻՄ (23)

    Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով նրանց անսահման սեր և երջանկություն, կանացի անխոնջ գեղեցկություն և հմայք, գարնանային գունեղ տրամադրություն, ամենայն բարիք: Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ցանկանում ենք, որ լինեք միշտ սիրված և գնահատված, պարուրված ջերմ հոգատարությամբ և ձեր մեջ ամփոփած լույսն ու ջերմությունը, սերն ու բարությունը քնքշորեն սփռեք ձեր շուրջը, գարնան շնչով ու գեղեցկությամբ համակեք աշխարհն ու մարդկանց…   Տոնի նախապատմությունը Ամբողջ աշխարհում մարտի 8-ը նշվում է որպես Կանանց միջազգային օր: Այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857 թ. մարտի 8-ն էր, երբ Նյու … Կարդալ ավելին

  • Համալսարանականների այցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն 1. գլխավոր

    Օրերս ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան հրավերով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսները և նույն կրթական ծրագրի ուսանողները՝ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի գլխավորությամբ, այցելեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանդիպումն անցավ հյուրընկալ և ջերմ մթնոլորտում: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Օլիվիե Դըկոտինյին ողջունեց հյուրերին, ներկայացրեց Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման հեռանկարային ծրագրերը: Անմիջական հաղորդակցությունն ուսանողներին առավել ոգևորեց: Խոսեցին հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության մասին՝ որպես վառ օրինակ հիշատակելով Միսաք Մանուշյանին, անդրադառնալով ս.թ. փետրվարի 21-ին Ֆրանսիայի Անմահների պանթեոնում տեղի ունեցած ֆրանսիական Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությանը: Դեսպանատուն այցի ընթացքում քննարկվեցին նաև մասնագիտական վերապատրաստումների … Կարդալ ավելին

  • Համալսարանականների այցը Աչաջրի միջնակարգ դպրոց 1. glxavor

    2024 թ. փետրվարի 28-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակ­ցության (ՊԿՇՀ) բաժնի նախաձեռնությամբ Աչաջրի միջնակարգ դպրոցում իրականացվել են ակնարկային դասախոսություններ և «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը։ «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը վարել են ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանը և Ուսանողական գիտական ընկերության երեք անդամ՝ «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Անի Թիրաբյանը, Ասյա Վարդապետ­յանը, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Աբազյանը։ Խաղին մասնակցել է 11-րդ և 12-րդ դասարանի բարձր առաջադիմություն ունեցող 10 աշակերտ։ Խաղի կանոնների համաձայն՝ առաջին փուլում մասնակիցներին տրվել է ընդհանուր զարգացվածությունը ստուգող 12 հարց, որից առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտ խաղը շարունակել է երկրորդ փուլում։ Երկրորդ փուլում յուրաքանչյուր … Կարդալ ավելին

  • Տնօրենության նիստ 1․ գլխավոր

    2024 թ. փետրվարի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվեցին 2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանի արդյունքներին (առանց լուծարքային շրջանի), 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակների տրամադրմանը (ներառյալ՝ Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան), 2024 թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, 2023-24 ուստարվա ընթացքում «E-learning» և «Registrar» համակարգերում ծագած խնդիրներին, ավարտական աշխատանքների կատարման ընթացքին, ուսանողների իրավունքների վերականգնման գործընթացին, հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպմանը վերաբերող օրակարգային հարցերը: 2023-24 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանի (առանց լուծարքային շրջանի) արդյունքներն ամփոփելիս նշվեց, որ ըստ հաստատված ժամանակացույցի՝ քննաշրջանն իրականացվել է … Կարդալ ավելին

  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիր 1. գլխավոր

    2024 թ. փետրվարի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի միջև վերակնքվեց համագործակցության հուշագիր՝ կարևորելով կրթության և համագործակցության միջոցով Դիլիջան քաղաքում զբոսաշրջության ոլորտի զարգացումը, հաշվի առնելով, որ հիմնադրամի նպատակներից է Դիլիջանի, ինչպես նաև ՀՀ այլ համայնքների վերածումը միջազգային ճանաչում ունեցող զբոսաշրջային և կրթական կենտրոնների: Հուշագրի ստորագրմանը մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, «ԴԻԼԻՋԱՆ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» հիմնադրամի զբոսաշրջային պրոդուկտների զարգացնող Անի Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Սվետա Սաֆարյանը: 2022 թ. հոկտեմբերին  ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղի և «ԳոԹուԴիլի» հիմնադրամի միջև արդեն կնքվել էր համագործակցության հուշագիր, որի իրականացման շրջանակներում «Զբոսաշրջություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողներն իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնում  … Կարդալ ավելին

  • «Գնահատումը Moodle կրթական վիրտուալ միջավայրում» թեմայով վերապատրաստման դասընթաց 1. գլխավոր

    2024 թ. փետրվարի 21-22-ը ԵՊՀ ԻՄ կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել էր «Գնահատումը Moodle կրթական վիրտուալ միջավայրում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որը վարեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը: Դասընթացը, որին մասնակցում էին բուհի երկու տասնյակ դասախոսներ, նպատակ ուներ աջակցելու դասախոսներին ԵՊՀ ուսուցման կառավարման «E-learning» առցանց հարթակում («Moodle»), բացի դասընթացների տեղադրումից, կազմակերպելու և իրականացնելու ուսանողների ձեռքբերումների ընթացիկ ստուգումներ և գնահատումներ՝ կիրառելով համակարգի տված լայն հնարավորությունները: Մ. Ճաղարյանը ներկայացրեց, որ «E-learning» համակարգի կիրառությունը ուսումնական գործընթացում հեշտացնում է դասախոս-ուսանող համագործակցությունը, այն տեղափոխում է միասնական ընդհանուր էլեկտրոնային հարթակ, հնարավորություն է տալիս ուսանողներին աշխատանքային մեկ … Կարդալ ավելին

  • Մասնագիտական պրակտիկա «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ glxavor

     2024 թ. փետրվարի 8-9-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էին այցելել «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության աշխատակիցները՝ որակյալ բովանդակության պատասխանատու Մհեր Բեքարյանը և միջոցառումների համակարգող Դավիթ Սարգսյանը: Այցելության նպատակն էր աջակցել ԵՊՀ ԻՄ չորս կրթական ծրագրերի ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպմանը: Հյուրերը նախ հանդիպեցին տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի հետ և քննարկեցին երկկողմ համագործակցության ծրագրերն ու հեռանկարները: 2024 թ. փետրվարի 8-ից ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկել են «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ուսանողների մասնագիտական պրակտիկաները, որոնք իրականացվելու են «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Դրանք ղեկավարում են Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, … Կարդալ ավելին

  • Գիտական խորհրդի նիստ 1․ գլխավոր

    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ Գիտական խորհրդի՝ 2024 թ. առաջին նիստը, որի ընթացքում ներկայացվեցին ԵՊՀ ԻՄ կրթական ստորաբաժանումների ղեկավարների (ֆակուլտետների դեկանների)՝ 2022-2023 ուստարվա հաշվետվությունները՝ ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2022-2023 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները: Առաջարկված փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ում դասագրքերի և ուսումնամեթոդական այլ գրականության հրատարկման երաշխավորման գործընթացի կանոնակարգը, քննարկվեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Արա Կամոյի Ազատյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելու և միջնորդելու մասին հարցը: ԵՊՀ ԻՄ ֆակուլտետների (Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի, Հումանիտար գիտությունների) դեկանները ֆակուլտետների կողմից մշակված … Կարդալ ավելին

Հարց – Պատասխան

–Բարև Ձեզ, բակալավրի հեռակա ուսուցման համար ե՞րբ կարող ենք դիմել: Դիանա

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25–ը (մինչև ժամը 18:00-ն): Մանրամասները՝ այստեղ:

 ԵՊՀ ԻՄի ընդունող հանձնաժողով

___________________________________________________________________

-Ե՞րբ է մեկնարկելու 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանը։ Մարիամ

-ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում։ 

ԵՊՀ ԻՄի ուսումնամեթոդական վարչություն

___________________________________________________________________

Իրադարձություններ

Գիտաժողովներ, կոնֆերանսներ