Նիստը տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի նիստերի դահլիճում, ս.թ. փետրվարի 8-ին` ժամը 14:15-ին:
Նիստի ընթացքում կքննարկվի մասնաճյուղի ՈՒԳԸ կիսամյակային գործունեության ծրագիրը:
Կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները:
ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ
Առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներին հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը կրթաթոշակ տրամադրելու նպատակով հայտարարում է մրցույթ:
Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին.
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։
Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):
Կրթաթոշակի տրամադրման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում` http://heh.am:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը արդեն երրորդ անգամ «Facebook» սոցիալական ցանցում կազմակերպում է ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
2011թ. հոկտեմբերին ստեղծված և այսօր շուրջ 1700 անդամ ունեցող «Ինտելեկտուալ հարցեր» խմբում (https://www.facebook.com/groups/hartser) կազմակերպված հերթական մրցույթին կարող են մասնակցել ոչ միայն ԵՊՀ ԻՄ-ի, այլև տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև շրջանավարտներ ու դպրոցականներ:
Այս անգամ փոքր-ինչ փոխվել է մրցույթի անցկացման կարգը: Հարցեր տեղադրելու համար ստեղծվել է մրցույթին չմասնակցող մի քանի կամավորներից կազմված խումբ: Առավելագույն միավորներ հավաքած 10 մասնակիցների համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կկազմակերպվի ոչ վիրտուալ խաղ, որի ընթացքում կորոշվեն հաղթողները: Նրանք կստանան մրցանակներ և պատվոգրեր: Առավել ակտիվ մյուս մասնակիցներին ու հարց տեղադրողներին կտրվեն շնորհակալագրեր և խրախուսական նվերներ:
Մրցույթի մեկնարկը տրված է. այն կընթանա մինչև մարտի 13-ը:
Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գրքահավաք՝ Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի դպրոցներին և գյուղական գրադարաններին հատկացնելու համար:
Գրքերը կարող են լինել ցանկացած լեզվով և ցանկացած ուղղվածության:
Յուրաքանչյուր ուսանող կարող է իր փոքրիկ ներդրումն ունենալ այս հայրենանվեր գործին:
Գրքերը կարող եք տրամադրել Ձեր ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին կամ թողնել Ձեր ֆակուլտետի դեկանատում մինչև 2013 թ. փետրվարի 24-ը:
Ցանկության դեպքում գրքերի մեջ կարող եք գրել Ձեր անունը, ազգանունը, մասնագիտությունը և կուրսը:
ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերություն