Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

Ս.թ. փետրվարի 11-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը:

Նիստին մասնակցում էին խորհրդի 7 անդամներ` դեկան, խորհրդի նախագահ Ա.Ցուցուլյանը, ֆակուլտետի քարտուղար Հ.Գասպարյանը, բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, անտառագիտության ամբիոնի վարիչ Ա.Ալավերդյանը, ասիստենտ Է.Օսիպովան, արհմիության նախագահ Գ.Գուլակյանը, ՈՒԳԸ-ի նախագահ Մ.Մելիքյանը: Նիստին հրավիրվել էր նաև Կ/ՄՖ III կուրսի ուսանող Ա.Մարդանյանը:

Նախ Ա.Ցուցուլյանը ներկայացրեց ֆակուլտետի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթները՝ ընդգծելով ծրագրի անհրաժեշտությունը և կարևորությունը:

Որոշվեց հաստատել ֆակուլտետի զարգացման տարեկան ռազմավարական ծրագիրը:

Այնուհետև խորհրդի նախագահը ըստ մասնագիտությունների ներկայացրեց մագիստրատուրայի հավակնորդների ցուցակը.

  1. Ալավերդյան Սլավիկ Սամվելի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  2. Գրիգորյան Մարիաննա Արայի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  3. Եգանյան Հասմիկ Բաբկենի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  4. Պետրոսյան Սյուզաննա Ռուբենի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  5. Պողոսյան Դիանա Սամվելի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  6. Մելիքյան Մարիամ Կառլենի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  7. Մխիթարյան Արմինե Ստեփանի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  8. Սուքիասյան Սաթինե Անատոլիի (ԿՄ/Ֆ IV կուրս),
  9. Ավետիսյան Նինա Ասլանի (Բ/Բ IV կուրս),
  10. Ստեփանյան Գոհար Սերյոժայի (Բ/ԲIVկուրս),
  11. Փաշինյան Գեղամ Հայկի (Բ/Բ IV կուրս):

Որոշվեց մագիստրատուրայի հավակնորդների ցուցակը ներկայացնել տնօրենություն` հաստատելու:

Քննարկվեց նաև ժամանակակից համակարգչային բազայով, լաբորատոր նյութերով և սարքավորումներով ապահովված  մասնագիտական լաբորատորիա ստեղծելու հարցը` կապված ֆակուլտետում մասնագիտությունների փոփոխման հետ:

Որոշվեց դիմել տնօրենություն` ստեղծելու նոր մասնագիտական համակարգչային լաբորատորիա:

Ա.Ցուցուլյանը նշեց, որ ֆակուլտետում ՈՒԽ-ի նախագահի ընտրությունների արդյունքում նոր նախագահ է ընտրվել, և ըստ գործող կանոնակարգի` ֆակուլտետի խորհրդի կազմում ընդգրկվում է Արթուր Գուրգենի Մարդանյանը:

Կայացավ ՈՒԳԸ ընդլայնված նիստը

2013 թ. փետրվարի 8-ին տեղի ունեցավ մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության ընդլայնված նիստը: Նիստին ներկա էին 30-ից ավելի ուսանողներ` ԵՊՀ ԻՄ բոլոր ֆակուլտետներից: Նիստը վարում էր ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

Զեկուցողը հակիրճ ներկայացրեց վերջին տարվա (իր նախագահ ընտրվելուց ի վեր) ծավալած գործունեության մասին՝ թվարկելով առավել նշանակալից միջոցառումները:

Այնուհետև ներկայացվեց Ընկերության գիտական խորհրդի կողմից մշակված կիսամյակային գործունեության ծրագրի նախնական տարբերակը: Ներկաները հանդես եկան դիտողություններով և առաջարկներով, որի արդյունքում էլ հաստատվեց ծրագիրը:

Զեկուցողը կարևորեց ՈՒԳԸ կառուցվածքում նոր միավորների՝ տեղեկատվական հանձնաժողովի և աշխատակազմի ստեղծումը: Նշվեց  նաև Ընկերության անդամների` նախորդ ուսումնական կիսամյակում մասնաճյուղի Կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի աշխատանքներին մասնակցելու մասին և ուսանողներին կոչ արեց ընդգրկվել այդ աշխատանքներում:

ՈՒԳԸ-ն արդեն սկսել է մարզի սահմանամերձ գյուղերի համար գրքերի հավաքագրման գործը, իսկ առաջիկայում կկազմակերպի սեմինար-քննարկումներ, դասեր դպրոցներում, ֆիլմերի ցուցադրություններ, ինտելեկտուալ խաղ, ինչպես նաև պլանավորված է դեկտեմբերին կազմակերպված գիտաժողովի հոդվածների և վերջին 2 տարիների ընթացքում ընթերցված գիտական զեկուցումների ժողովածուների տպագրություն:

Այս ամենի մասին ավելի մանրամասն կհաղորդվի կայքի և հայտարարությունների տախտակների միջոցով:

Բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստում

Ս.թ. փետրվարի 1-ին  տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի խորհրդի նիստ, որը նախագահում էր ֆակուլտետի դեկան Ա.Ցուցուլյանը:

Նիստին մասնակցում էին խորհրդի նախագահ, դեկան Ա.Վ.Ցուցուլյանը,  ֆակուլտետի քարտուղար Հ.Գասպարյանը, բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Մ.Զաքարյանը, անտառագիտության ամբիոնի վարիչ Ա. Ալավերդյանը, ասիստենտ  Է.Օսիպովան, ֆակուլտետի արհմիության նախագահ Գ.Գուլակյանը, ֆակուլտետի ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի նախագահներ Մ.Մելիքյանը և  Պ.Ամիրխանյանը:

Խորհրդի նախագահ Ա.Վ.Ցուցուլյանը ներկայացրեց 2012-13 ուստարվա II կիսամյակի դասացուցակները (համարիչ և հայտարար)՝ կազմված ուսումնական պլանի համաձայն:

Խորհրդի նախագահ Ա.Վ.Ցուցուլյանը ներկայացրեց, որ խորհրդի կազմում տեղի է ունենալու փոփոխություն` Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆակուլտետի խորհրդի անդամ Մհեր Սերգեյի Աթոյանի՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նշվեց, որ ֆակուլտետի խորհրդի աշխատանքներում Մ. Աթոյանին ժամանակավորապես կփոխարինի նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Հայկարամի Մակարյանը:

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

Հարգելի՛ ուսանողներ (15-25 տարեկան), հայտնում ենք ձեզ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ճապոնական “Goi Peace Foundation” կազմակերպությունը հայտարարել են “The Power of Culture to Create a Better Future” խորագրով շարադրությունների մրցույթ:

 Շարադրությունն անհրաժեշտ է ներկայացնել անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, գերմաներենով (700 բառից ոչ ավել) կամ ճապոներենով (1600 գրանշանից ոչ ավել): Այն պետք է ունենա մեկ հեղինակ և մինչև ներկայացվելը որևէ տեղ հրատարակված չլինի:

Առաջին էջում պետք է նշվի.

  • վերնագիրը,
  • հեղինակի անուն, ազգանուն, հայրանունը,
  • հասցեն,
  • հեռախոսահամարը,
  • էլեկտրոնային հասցեն,
  • ազգությունը,
  • տարիքը,
  • սեռը,
  • ուսումնական հաստատության տվյալները (առկայության դեպքում):

Մրցույթում հաղթողների համար նախատեսված են հետևյալ մրցանակները.

  • մեկ առաջին մրցանակ` վկայական և 100,000 յեն (մոտավորապես 1,140 ԱՄՆ դոլար), հրավեր Տոկիոյում կայանալիք մրցանակների հանձնման արարողությանը,
  • երկու երկրորդ մրցանակ` վկայական և 50,000 յեն (մոտավորապես 570 ԱՄՆ դոլար),
  • հինգ երրորդ մրցանակ` վկայական և նվեր,
  •  25 պատվո հիշատակում` վկայական և նվեր:

Մինչև 2013թ. հունիսի 10-ը շարադրությունները կարող եք ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարության  տուն 3, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.edu.am: