2015թ. հոկտեմբերի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:
Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:
Նիստում քննարկվեցին ԵՊՀ-ի` 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի և դրա իրականացման ժամանակացույց-պլանի նախագծերին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետների կանոնադրությունների նախագծերին, ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Առաջին հարցի կապակցությամբ մասնաճյուղի ստորաբաժանումների ղեկավարներին, ֆակուլտետների դեկաններին, ամբիոնների վարիչներին հանձնարարվեց ծանոթանալ ԵՊՀ-ի` 2016-2020 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի և դրա իրականացման ժամանակացույց-պլանի նախագծերին և մինչև նոյեմբերի 1-ը ԵՊՀ որակի ապահովման կենտրոն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Հաջորդ հարցի հետ կապված` մասնաճյուղի իրավախորհրդատուին, ֆակուլտետների դեկաններին, գիտքարտուղարին հանձնարարվեց, ֆակուլտետների կանոնադրությունների նախագծերից ելնելով, վերամշակել մասնաճյուղի չորս ֆակուլտետների կանոնադրությունները և ներկայացնել մասնաճյուղի գիտական խորհրդի հաստատմանը:
Մյուս հարցի կապակցությամբ մասնաճյուղի բոլոր ստորաբաժանումներին հանձնարարվեց մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը ՄԿՈԱ բաժին ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015թթ. զարգացման ռազմավարական ծրագրի կատարողականի վերաբերյալ իրենց հաշվետվությունները: