Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԿԱՅԱՑԱՎ ԱՄԱՆՈՐԻՆ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

48358951_128878021363324_6203237711042576384_n 2018թ. դեկտեմբերի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված գրական-երաժշտական միջոցառում (անգլերեն), որը կազմակերպել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնը (հանձինս ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանի և ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Կարապետյանի):

Ամանորյա միջոցառմանը մասնակցում էին «Օտար լեզու և գրականութուն» մասնագիտության 1-ին, «Ֆրանսերեն լեզու և գրականութուն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մի շարք  երկրների (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան) Ամանորյա և Սուրբ Ծնդյան ավանդույթները, սովորույթները, խորհրդանիշները, տոնական հագուստը, ուտեստները և այլն:

Մասնակիցները ներկայացրին ամանորյա պատմվածքներ, երգեր, հեքիաթներ և բանաստեղծություններ:

Հնչեցին ամանորյա երգեր ոչ միայն անգլերեն, այլև ֆրանսերեն և նույնիսկ չինարեն:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ամանորյա անհատական մաղթանքներ յուրաքանչյուր ուսանողի համար:

Վերջում ուսանողները խաղացին ամանորյա մի խաղ՝ «Գաղտնի Սանտան», որի ընթացքում փոխանակեցին նվերներ:

Նոր տարին նոր որոշումների և նպատակների սկիզբ է համարվում, և բոլոր ուսանողները վճռեցին լինել ավելի նպատակասլաց և աշխատասեր ուսման մեջ, ջանք չխնայել լավ մասնագետներ դառնալու ճանապարհին:  

Միջոցառման բոլոր լուսանկարները տես Պատկերասրահում:

«ՀԼԳ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողների այցը Լուսաձորի հիմնական դպրոց

20181214_125648[1]

 2018թ. դեկտեմբերի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսերի ուսանողները Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանի նախաձեռնությամբ այցելեցին Լուսաձոր գյուղի հիմնական դպրոց, որտեղ արժանացան պատշաճ ընդունելության դպրոցի տնօրեն Արմեն Սարդարյանի և ուսուցիչների կողմից:

Այցելության նպատակն էր Լուսաձորի դպրոցում անցկացնել միջոցառում՝ նվիրված գյուղի հիմնադիր ու մեծ տոհմերի՝ Եգանյանների, Սարդարյանների և Այվազյանների ծագման պատմություններին:

Ժողովրդական հետաքրքիր զրույցներով հագեցած զեկուցումներով հանդես եկան լուսաձորցի ուսանողներ Տաթևիկ Այվազյանը, Շուշան Հակոբյանը և Տաթևիկ Եգանյանը:

Շուշանի զեկուցման մեջ ներկայացվեց նաև գյուղի  ազդեցիկ մարդկանցից մեկը՝ Էլիզբար Սարդարյանը, ում գրած բանաստեղծություններից և «33-ը չվերադարձան» պոեմից ուսանողները ներկայացրին պատառիկներ:

Զեկուցումների ընթերցումներն ընդմիջվում էին ասմունքով և երգով:

Միջոցառումից անմասն չմնացին և դպրոցի աշակերտները՝ հանդես գալով ասմունքով:

Հյուրերից և վերոնշյալ տոհմերի ներկայացուցիչներից նույնպես ելույթ ունեցան:

Միջոցառումը եզրափակեցին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան, բ.գ.թ., դոցենտ Վ.Աղաբաբյանը:

Ի պատասխան՝ շնորհակալություն հայտնեցին դպրոցի տնօրենն ու հյուրերը՝ կազմակերպելով փոքրիկ հյուրասիրություն:

Նման հանդիպումների շնորհիվ ընդլայնվում և խորանում է բուհ-դպրոց համագործակցությունը:  

ՍԻՐՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ…

Happy-birthday

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք  Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, մ.գ.թ. Հռիփսիմե Մկրտիչի Ազիզյանին՝ ծննդյան հոբելյանի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, երջանկություն, ուսումնագիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, անսպառ եռանդ, կանացի անանց հմայք, ամենալավն ու բարին: