Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Արմինե և Կարապետ Զամբակ» կրթաթոշակ ՀՀ բուհերի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար 2017-2018

Ի գիտություն ՀՀ պետական համալսարանների 2017 – 2018 ուս. տարվամագիստրատուրայի առաջին կուրսեցիների

«Մաթևոսյան կրթավճար» առաջին կուրս ընդունվածների համար, ՀՕՖ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (սննդի անվտանգություն մասնագիտության), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի 4 կրթավճար: Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Արմինե և Կարապետ Զամբակների կողմից հատկացրած միջոցներից: 

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր. 

  • ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին/լավ և գերազանց գնահատականներ/,
  • ընդգրկված են հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններում:

«Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2017թ. օգոստոսի 10ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ   ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և նշված ԲՈՒՀ-երի մագիստրատուրայի բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու դիպլոմի հավելվածի պատճեն,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • նպատակի հիմնավորում` հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում: Նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին (1 համակարգչային էջի սահմաններում):

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

 Ընտրություն

Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում
  2. Հարցազրույց
  3. Տնայց` անհրաժեշտության դեպքում 

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +347 60 52 66 60, կամ գրել հետևյալ էլ. հասցեներին՝ EKarapetyan@far.am , MKhachatryan@far.am :

Աղբյուրը՝  armacad.info

Հրավիրում ենք  «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները` խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկմանը

Հրավիրում ենք  «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները` խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկմանը

2017թ. մայիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Ն. Խուդավերդյանը:

Սիրով հրավիրում ենք:

«ԱՐՓԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«ԱՐՓԱ»-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է նորարարության ամենամյա մրցույթ ՀՀ մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականների (ներառյալ ուսանողների) համար:

Դիմումների ներկայացման վերջին ժամկետը ս.թ. մայիս 31-ն է:

 Մանրամասներն՝ այստեղ:

«Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. Հիմախնդիրները և արդի լուծման ուղիները»

«Էկոտուրիզմը  գյուղական համայնքներում. Հիմախնդիրները և արդի լուծման ուղիները»

“Հանուն Մարդկային Կայուն Զարգացման” ասոցիացիան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է “Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. Հիմախնդիրները և արդի լուծման ուղիները” խորագիրը կրող սեմինար, որը նախատեսված է գործող և ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար:
Ծրագիրը նախատեսվում է անցկացնել ք.Ծաղկաձորում մայիսի 26-28 ընկած ժամանակահատվածում:

Միացյալ ազգերի կազմակերպությունը 2017թ-ը հայտարարել է որպես Կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարի (A/RES/70/193), որը եզակի հնարավորություն է ընձեռնում բարձրաձայնել Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարներն ու առկա խոչընդոտները: Միևնույն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունը զարգացման գերակա ուղղություններից մեկը է հայտարարել կայուն տուրիզմը: Ուստի սույն ծրագիրն ուղղված է նպաստելու և խրախուսելու կայուն տուրիզմը Հայաստանում առհասարակ՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա:

Ծրագրի նպատակն է՝

• խթանել Հայաստանում կայուն տուրիզմի բիզնեսի զարգացման և դեպի նշված ոլորտ ներդրումների հոսքի ակտիվացմանը;
• նպաստել բնության պահպանվող տարածքների անքակտելի ու կայուն զարգացմանը, խնայողաբար օգտագորմանը և հաջորդ սերունդներին հնարավորինս անձեռնմխելի փոխանցմանը;
• աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։

Ծրագիրը կնպաստի գյուղական համայնքներում կայուն էկոտուրիզմի զարգացմանը։
Ծրագիրը կլուսաբանի էկոտուրիզմի զարգացման հիմնախնդիրները, կտրվեն հնարավոր լուծման ուղիները և կվերլուծվի համայնք-պահպանվող տարածք-տուրօպերատոր եռակողմ կապը:

Ծրագրի առանցքային թեմաներն են ՝

1. Զբոսաշրջության կառավարման ձևեր և առաջարկություններ;
2. Գյուղական համայնքի զարգացման մոդելները, առավելություններն ու սահմանափակումները;
3. Համայնք-գործակալություն համագործակցության հիմնական քայլերը;
4. Պատմամշակութային վայրեր և կոթողներ;
5. Համայնքում զբոսաշրջության ռեսուրսների և ենթակառուցվացքի գնահատում;
6. Առաջարկվող զբոսաշրջության տեսակներ և երթուղիներ;
7. Բիզնես ծրագրերի կազմում զբոսաշրջության ոլորտում:

Ընտրության կարգ

Մասնակիցները պետք է լինեն գործող և ուսանող

• տուրիստական գործակալներ,
• զբոսավարներ,
• էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցներ

Լրացված հայտերն ուղարկել nersisyan.liana@gmail.com էլ.հասցեով մինչև 22.05.2017, ժամը 24.00:

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 23.05.2017

Ծրագրի բոլոր ծախսերը ֆինանսավորում է կազմկոմիտեն:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած
դրամաշնորհի մրցույթի շրջանակներում:

Աղբյուրը՝ http://heh.am

Տեղի կունենա ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն

 Մինի ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն

2017թ. մայիսի 20-ին՝ ժամը 13:30-ին, Իջևանի մարզադպրոցի ֆուտբոլի դաշտում տեղի կունենա ֆուտբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցելու համար մինչև մայիսի 19-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն: