Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժինը տեղեկացնում է  Polixis-ում վճարովի պրակտիկայի մասին

Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄի միջազգային կապերի բաժինը տեղեկացնում է Polixis-ում վճարովի պրակտիկայի մասին:  

ԵՊՀ ԻՄ-ի միջազգային կապերի բաժինը տեղեկացնում է   Polixis-ում վճարովի պրակտկայի մասին  

Polixis-ի մասին

Հիմնադրվել է Ժնևում (Շվեյցարիա):  Polixis-ն իրականացնում է մասնագիտացված հետազոտություն ու խորհրդատվություն քաղաքական և կարգավորիչ ռիսկերի զարգացող շուկաներում, որոնց հաճախորդների բազան հիմնականում ներառում է բանկային, ֆինանսական և ռիսկերի կառավարման ոլորտները:

Պրակտիկան կտևի վեց ամիս: Այն կանցկացվի  հիմնականում Երևանում, կկազմակերպվեն նաև ուսումնական ճանապարհորդություններ դեպի Ժնևի գրասենյակ: Պրակտիկայի հաջող ավարտին  պրակտիկանտին կարող է առաջարվկել աշխատանք:

Առաջադրանքներ

Պրակտիկանտից  կպահանջվի աջակցել թիմի աշխատանքին, մասնավորապես՝ հետազոտության և ծրագրային ապահովման զարգացմանը:

Հետազոտության առումով խնդիրները ներառում են.

–  Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից եկող  համապատասխան ֆինանսական և կարգավորիչ նորություններ, ամենօրյա մոնիթորինգ,

– Քաղաքական, կարգավորիչ և ռիսկային թեմաներին առնչվող նորությունների մասին վերլուծական նշումների կատարում,

–  Վեբ ծրագրավորողների մասնակցությունը թիմային տվյալների կառավարմանը,

– Մասնակցի կողմից քաղաքականություն և բիզնես, ֆինանսներ և բանկային կառավարում փոխազդեցությունների հանդեպ առանձնահատուկ հետաքրքրության դրսևորում,

– Անգլերեն և ռուսերեն գրավոր ու բանավոր խոսքի գերազանց իմացություն (ծրագրավորման մասին գիտելիքները կհամարվեն մեծ առավելություն:

Կրթություն

Քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, լրագրություն կամ իրավաբանություն:

 

Մրցակցային վարձատրությունը   ամսական 250.000 դրամ է:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները և վերլուծական աշխատանքի որևէ  նմուշ jobs@polixis.com էլեկտրոնային հասցեին:

Ուշադրություն ուսանողներին

 Brainiest-2017

Մեկնարկել է «Ամենախելացին» նախագծի 5-րդ եթերաշրջանը, որին կարող են մասնակցել բակալավրիատի ու մագիստրատուրայի բոլոր ուսանողները:

Հայտագրվելու համար ուսանողները կարող են այցելել www.armeniatv.am կայքի «Ամենախելացին» բաժինը և լրացնել հայտադիմումի օրինակը: 

Հայտագրման փուլն ավարտվելուց հետո ուսանողները կստանան հեռախոսազանգ և կհրավիրվեն գրավոր քննության: Նշված օրը պետք է մասնակցել քննասրահում անհատական թեստի լրացմանը և 20 րոպեում պատասխանել 40 հարցի: 

Եթե անհատական թեստի արդյունքները լինեն բավարար, պետք է մասնակցել բանավոր տեսանկարահանվող քաստինգին, որի ժամանակ ուսանողն իր նախընտրած մեկ թեմայի շրջանակներում մեկ րոպեի ընթացքում պետք է պատասխանի հնարավորինս շատ հարցերի:

Այս փուլերին մասնակցելուց հետո հեռուստախաղի խմբագրական և պրոդյուսերական աձնակազմը կտա իր գնահատականը, և եթե մասնակիցն իր ունակություններով բավարարի խաղին մասնակցելու բոլոր պահանջներին, ապա կստանա հեռախոսազանգ և կդառնա «Ամենախելացին» հեռուստախաղի 5-րդ եթերաշրջանի մասնակիցը:

Հարցերը և թեմաներն ուսանողներին նախապես չեն տրամադրվում, նրանք հարցերին պատասխանելու են իրենց ունեցած գիտելիքներով: Ընդգրկված կլինեն նաև հարցեր, որոնց ճիշտ պատասխանելու դեպքում ակնհայտ կլինի ուսանողի ընդհանուր զարգացվածության մակարդակը: 

Մանրամասների համար զանգահարեք (+374) 93 36 12 13 հեռախոսահամարով, հետևեք «Ամենախելացին» նախագծի ֆեյսբուքյան էջին, այցելեք www.armeniatv.am կայք:

ՄԵԾ ՍԻՐՈՎ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է վաստակավոր մանկավարժ, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աիդա Սարհատյանի ծննդյան տարեդարձը, մաղթում անսահման երջանկություն, նոր հաջողություններ ու ձեռքբերումներ կյանքում և իր բազմամյա գիտամանկավարժական գործունեության մեջ, ստեղծագործական անսպառ եռանդ, խինդ ու բերկրանք…

Սիրելի՛ Սարհատյան, մասնաճյուղի ողջ անձնակազմի անունից ցանկանում ենք, որ Ձեր կանացի անխոնջ հմայքով, գարնանային թարմությամբ ու քնքշանքով մշտապես պարուրեք մեզ, Ձեր շրջապատը: 

Տեղի կունենա կանանց տոնին նվիրված վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն


Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2017թ. մարտի 9-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա կանանց տոնին նվիրված վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որին կարող են մասնակցել բուհի առկա և հեռակա ուսուցման համակարգերի բոլոր ուսանողուհիները:

Մասնակցելու համար մինչև մարտի 7-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Դպրոցականների օլիմպիադա – 2017

Դպրոցականների օլիմպիադա

2017թ. Երևանի պետական համալսարանի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադան կանցկացվի 2 փուլով:

Մարտի 4-ին` ժամը 1100ին, ԵՊՀում և ՀՀ բոլոր մարզերում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի I փուլը:

Մարտի 18-ին՝ ժամը 1100ին, Երևանի պետական համալսարանում կանցկացվի դպրոցականների օլիմպիադայի II փուլը, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Օլիմպիադան կանցկացվի հանրակրթական հետևյալ առարկաների գծով`

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն     
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

 

Օլիմպիադան նախատեսվում է 12-րդ դասարանի աշակերտների համար:

Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ:

 Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժին (հեռ.՝ 096-987-654, 096-557-556, էլ.հասցե՝ vahanagha@yandex.ru):

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին՝ ժամը 1500-ին, Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):