Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողական գիտական զեկուցումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

2015թ. ապրիլի 21-ին` ժամը 12:30-ին, ԵՊՀ Իմ-ի գրադարանում կներկայացվի ուսանողական գիտական զեկուցումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները իրենց զեկուցումներում կանդրադառնան Հայոց ցեղասպանության պատմաիրավական նշանակությանը և հոգեբանական ու տնտեսական հետևանքներին:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերություն

Մասնաճյուղում անգլերեն լեզու սովորելու լավ հնարավորություն

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անգլերեն լեզվի ուսուցման կենտրոնը կազմակերպում է անգլերեն լեզվի ուսուցման դասընթաց:

Ուսման տևողությունը 3 ամիս է` 2015թ. ապրիլի 21-ից հուլիսի 15-ը:

Ուսման վճարը ամսական 5000 ՀՀ դրամ է (վճարումն անհրաժեշտ է կատարել մասնաճյուղի հաշվապահությունում):

Գրանցվելու և լրացուցիչ հարցերի համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 20-ը ներառյալ դիմել Անգլերենի ռեսուրս կենտրոն (English resource centre, մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ) կամ զանգահարել 077-701-703 հեռախոսահամարով:

Դասերը կվարեն Օտար լեզուների ամբիոնի դասախոս Էմմա Թեմրազյանը և ԱՄՆ Խաղաղության կորպուսի դասախոս Պամելա Ուոտքինսը (Pamela Watkins):

«Նեմեսիս» գործողության մասին գիտական զեկուցում և «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի բեմադրության տեսանյութի ցուցադրություն

2015թ. ապրիլի 17-ին` ժամը 13:50-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում կներկայացվի «Նեմեսիս» գործողության մասին գիտական զեկուցում և տեղի կունենա  2012թ. ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ի կազմակերպած «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի բեմադրության տեսանյութի ցուցադրությունը:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների համակարգող Սլավիկ Ալավերդյան

«Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի ցուցադրություն

2015թ. ապրիլի 15-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի կունենա «Արմին Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» վավերագրական ֆիլմի ցուցադրություն` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների համակարգող Ս. Ալավերդյան

Աշխատանքի հնարավորություն մեր շրջանավարտների համար

2015թ. ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի կունենա հանդիպում «Կրթություն Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

«Կրթություն Հայաստան» ՀԿ-ի համանուն ծրագրի շրջանակներում ավելի քան 20 շրջանավարտներ այս տարվա սեպտեմբերին հնարավորություն կստանան բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելու Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի դպրոցներում:

ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որը միացել է առաջնորդության հմտությունները զարգացնող ծրագրին, իսկ ընդհանուր առմամբ` այս ծրագրից օգտվում է 36 երկիր:

«Կրթություն Հայաստան» ծրագիրը նախատեսում է Հայաստանի և Սփյուռքի համալսարաններից հավաքագրել և ընտրել լավագույն շրջանավարտներին, ովքեր հնգամսյա վերապատրաստման դասընթացներից հետո հնարավորություն կունենան աշխատելու ցածր եկամուտ ունեցող մարզային դպրոցներում:

Ըստ այդմ էլ` ծրագրում ներառված յուրաքանչյուր դպրոցում աշխատանքի կտեղավորվեն երկու մասնագետներ: Բացի բարձր աշխատավարձից՝ նրանց կտրամադրվի նաև կրթաթոշակ, որը բավարար կլինի առօրյա ծախսերը հոգալու համար:

«Կրթություն Հայաստան» ծրագրի նախաձեռնողներն այդ երկու տարիների ընթացքում իրականացնելու են շարունակական վերահսկողության գործառույթ և վերապատրաստման գործընթաց, իսկ մարզիչները կապահովեն մասնակիցների մասնագիտական և առաջնորդության զարգացումը:

Ծրագրին կարող են մասնակցել նաև դպրոցում դասավանդվող համապատասխան առարկաներին մոտ մասնագիտություններ ունեցող շրջանավարտները: Օրինակ` Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած շրջանավարտը դպրոցում կարող է աշխատել որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

«Կրթություն Հայաստան» ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը www.teachforarmenia.org կայքում, որտեղ կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ նախաձեռնության և մասնակիցների ընտրման ընթացակարգի, ինչպես նաև կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ: