2014թ. դեկտեմբերի 3-ին` ժամը 9:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի կունենա «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի անգլերենի բաց դասը` նվիրված Վ.Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին:
Հարգելի՛ ուսանողներ, 2015թ. մայիսի 7-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան:
Զեկուցումների թեմատիկան ազատ է:
Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները տպագրվելու են ՎՊՀ ՈՒԳԸ «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:
Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը, տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջները, ամբիոնի երաշխավորագրի ձևաթուղթը և մասնակցության հայտաձևը:
Հարվարդի համալսարանի բնապահպանության կենտրոնը 2015 թվականի համար ունի 6 կրթաթոշակներ:
Բնապահպանական կենտրոնի կրթաթոշակակիրները երկու տարի շարունակ կաշխատեն իրենց ընտրությամբ ցանկացած ամբիոնի կամ կենտրոնի աշխատակիցների հետ՝ նոր իմացություն ու գիտելիք ստեղծելու ինչպես նաև համալսարանի տարբեր կենտրոնների կապն ամրապնդելու համար:
Ցանկացած ոլորտում թեկնածուական աստիճան ունեցող կամ չունեցող ՀՀ քաղաքացիները կարող են դիմել:
Մանրամասները` armacad.blogspot.com կայքում:
Սիրելի՛ ուսանողներ,
2014թ. նոյեմբերի 29-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը, որին հրավիրված են տնօրեն Ս. Առաքելյանը և ֆակուլտետների դեկանները:
Սիրով սպասում ենք ձեզ:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերություն