Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աղավնի Օրդինյանը

2016թ. մարտի 10-ին «Օզոնային շերտը» թեմայով զեկուցում կարդաց ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աղավնի Օրդինյանը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աղավնի Օրդինյանը

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աղավնի Օրդինյանը

Ներկայացրեց, թե ինչ է օզոնային շերտը, ինչ կարևոր դեր ունի այն երկրագնդի համար:

Ընդգծվեց, որ օզոնային շերտը երկրագնդի պաշտպանիչ վահանն է, կազմված է օզոնից և վնասազերծում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումը, պաշտպանում աստղային փոշուց՝ ապահովելով կյանքը Երկրի վրա: Օզոնային շերտը գտնվում է վերնոլորտում՝ մթնոլորտից 20-30 կմ բարձրության վրա, հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆարրի և Անրի Բոքսոնի կողմից 1913 թվականին:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աղավնի ՕրդինյանըԶեկուցողը մանրամասնեց, որ օզոնային շերտի խոռոչները հայտնաբերվել են անցյալ դարի 70-ական թվականներին: 1974թ. Կալիֆորնիայի համալսարանի 2 քիմիկոսներ` Շերվուդ Ռուսլանդն ու Մարի Մոլինան, հրապարակեցին մի քանի արդյունաբերական քիմիական նյութեր, որոնք սպառնալիք են օզոնային շերտի համար:

Վերջում իրականացվեց աշխույժ քննարկում՝ հարց ու պատասխանի ձևով:

«Կառավարում-ռիսկեր-հսկողություն» խորագրով դասընթացներ

«Կառավարում-ռիսկեր-հսկողություն» խորագրով դասընթացներ

Հարգելի համալսարանականներ,

Ջի-Ար-Սի գիտելիքի կենտրոն» ընկերությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համատեղ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում 2016 թ.-ի մարտի 16-ից ապրիլի 4-ը  հատուկ ԵՊՀ ուսանողների և դասախոսական անձնակազմի համար կազմակերպում է «Կառավարում-ռիսկեր-հսկողություն» խորագրով դասընթացներ:

Դասախոսությունների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել կորպորատիվ կառավարման համակարգում ռիսկերի կառավարմանը և ներքին հսկողության ոլորտների ժամանակակից մարտահրավերներին և դրանց հաղթահարման լուծումներին: Հատուկ անդրադարձ է կատարվելու կորպորատիվ կառավարման բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության խնդիրներին:

Դասընթացներն առավել պահանջարկ են վայելում կառավարման, տնտեսագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտներում աշխատելու ցանկություն ունեցող ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանակում:

Դասախոսությունները վարելու են միջազգային ճանաչում ունեցող տեղական և արտասահմանյան փորձագետները, ովքեր ունեն երկարամյա դասախոսական փորձ և աշխատում են միջազգային հեղինակություն վայելող խոշոր կազմակերպություններում:

Առցանց դասընթացների մի մասը կվարեն արտերկրի մասնագետները (լեզուն՝  անգլերեն):

Դասախոսությունները տեղի կունենան ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում  (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)՝ կից ներկայացվող դասացանկի համապատասխան:

Դասընթացներին մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար դիմել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, e-mail: acc@ysu.am, հեռ.  (060) 71-01-79):

Դասընթացների ծրագիրը՝ ներկայացված է ԵՊՀ պորտալում՝ http://www.ysu.am/uploaded/Training%20program_GRC-fin.pdf

«Արդիական գիտական հետազոտությունները ժամանակակից աշխարհում» XI միջազգային գիտագործնական համացանցային կոնֆերանսը

iscience

Հարգելի՛ համալսարանականներ, 2016թ. մարտի 26-27-ը տեղի կունենա «Արդիական գիտական հետազոտությունները ժամանակակից աշխարհում» XI միջազգային գիտագործնական համացանցային կոնֆերանսը:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուներից են հայերենը, ռուսերենը, անգլերենը, ուկրաիներենը, բելառուսերենը, ղազախերենը, լեհերենը, ուզբեկերենը, ղրղզերենը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 25-ը (ներառյալ) ուղարկել հոդվածը կազմկոմիտեի էլեկտրոնային հասցեին` iscience.in.ua@gmail.com:

Մանրամասները՝ www.iScience.in.ua կայքում:

 

Ուսանողական հանրապետական գիտաժողով Գյումրիում

Ուսանողական հանրապետական գիտաժողով Գյումրիում

2016թ. ապրիլի 19-ին Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում կայանալու է ամենամյա ուսանողական հանրապետական գիտաժողով հետևյալ ուղղություններով.

  • Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ
  • Բնագիտություն և աշխարհագրություն
  • Հայոց լեզու և գրականություն
  • Օտար լեզուներ և գրականություն
  • Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  • Տնտեսագիտություն
  • Մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք
  • Մշակույթ
  • Սպորտային մանկավարժություն

Հանրապետական ուսանողական գիտաժողովի ընթացքում զեկուցված այն աշխատանքները, որոնք կընտրվեն սեկցիաների նախագահների կողմից, կտպագրվեն առանձին ժողովածուի մեջ: Ընտրված աշխատանքների հեղինակներին կտեղեկացվի այդ մասին:

Ուսանողական գիտական նստաշրջանին մասնակցելու համար հարկավոր է մինչև 2015 թ. մարտի 30-ը լրացնել կից ներկայացված մասնակցության հայտը և ուղարկել sss@gspi.am էլ. hասցեին` բովանդակության բաժնում (Subject) նշելով «Գիտաժողով» բառը:

Տպագրության համար ընտրված աշխատանքները գիտաժողովից հետո հարկավոր է ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեին:

Տպագրության տրվող հոդվածների չափորոշիչները:

Մանրամասների համար դիմել ԳՊՄԻ-ի Գիտության և արտաքին կապերի բաժին՝ զանգահարելով 077 64-31-84, 031 269 494 հեռախոսահամարներով կամ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sss@gspi.am, ԳՊՄԻ-ի ՈՒԳԸ նախագահ Բեն Վարդանյանին:

Նորություններին կարող եք հետևել ԳՊՄԻ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջից:

Աղբյուրը՝ armscoop.com