2017թ. սեպտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Տեսասարք»-ի գնման մրցույթի արդյունքները:
Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Տեսասարք» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/69 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:
Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Տեսասարք»-ի 6 մատակարարներին:
Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 6 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց «Ինո-Թեքնոլոջի» ՍՊԸ-ն:
Գնումների մատակարարման և պահեստավորման
բաժնի վարիչ Ս. Սարգսյան