Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲԵՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

2016թ. մարտ ամսվա ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության մինչհամալսարանական կրթության և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Բերդի տարածաշրջանի մի շարք ուսումնական հաստատություններում (Բերդի ավագ դպրոց, Բերդի վարժարան, Բերդի պետական քոլեջ, Վերին Ծաղկավան, Պառավաքար, Կարմիրաղբյուր (Ներքին և Վերին), Տավուշ, Չինչին, Չորաթան, Մովսեսգեղ, Վարագավան գյուղերի միջնակարգ դպրոցներ): 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲԵՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մասնակցում էին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, կրթական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲԵՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Հանդիպումների ընթացքում ընդհանուր գծերով ներկայացվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետները, ամբիոնները, մասնագիտությունները:

Նշվել է, որ 2016թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, գործող մասնագիտություններից բացի, ընդունելություն է իրականացնելու նոր` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» մասնագիտություններով:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲԵՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Յուրաքանչյուր մասնագիտության համար ներկայացվել է ընդունելության քննությունների ցանկը: Շեշտվել է, որ 2016-2017 ուստարվա համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օտար լեզուների հետ կապված կատարվել են փոփոխություններ («Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները հավասար ժամաքանակով կանցնեն ֆրանսերեն և հակառակը), որոնց արդյունքում մասնաճյուղը կտա 2 օտար լեզվի համահավասար իմացությամբ շրջանավարտներ:

Բերդի պետական քոլեջի շրջանավարտների հետ քննարկվել են շարունակական կրթության հնարավորություններն ու առանձնահատկությունները: Նշվել է, որ բարձր առաջադիմությամբ քոլեջն ավարտած շրջանավարտները կարող են մասնաճյուղում հեռակա ուսուցմամբ կրթությունը  շարունակել  2-րդ կուրսից:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԲԵՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Քննարկվել են ընդունելության քննությունների, շտեմարանների, օրեր առաջ մասնաճյուղում կազմակերպված օլիմպիադաների և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպումների ընթացքում աշակերտներին հետաքրքրել են գլխավորապես կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների՝ մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը, հանրակացարանից օգտվելու հնարավորությանը վերաբերող հարցեր: