Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բանակցում են ուսանողները

Ս.թ. հոկտեմբերի 13-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում տեղի ունեցավ բանակցային խաղ, որը կազմակերպել էր «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ` տարբեր բուհերից (գլխավորապես տնտեսագիտական և քաղաքագիտական ուղղվածության): ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից բանակցային խաղին մասնակցում էր ՈՒԳԸ նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

Կարդալ ավելին

Ասմունքի համալսարանական մրցույթ

ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ն կազմակերպում է ասմունքի մրցույթ` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է պատրաստել երկու բանաստեղծություն` մեկը Սայաթ-Նովայի, մյուսը որևէ հայ գրողի գրածներից:

Բոլոր ցանկացողները մինչև հոկտեմբերի 29-ը կարող են դիմել իրենց ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին կամ մասնաճյուղի ՈՒԳԸ փոխնախագահ Հայրապետ Առուստամովին` հետևյալ հեռախոսահամարով` 098-33-83-73:

Տնօրենության նիստում

Ս.թ. հոկտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս. Առաքելյանի նախագահությամբ: Նիստին հրավիրված էին Համամասնաճյուղային համակարգչային կենտրոնի վարիչ Կ. Ուլիխանյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչի տեղակալ Վ. Եգանյանը:

Կարդալ ավելին

Հեռակա ուսուցման համակարգի առաջին կուրսեցիների ուսման վարձի մուծման վերջնաժամկետ

Հայտնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման 2012թ. ընդունելության քննությունների արդյունքներով մրցույթով անցած դիմորդներին, որ 2012-13 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վճարի մուծման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 2-ն է:

Ստորև ներկայացվում են վճարաչափերն` ըստ մասնագիտությունների.

ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցման բաժին