Ս.թ. մարտի 21-ին ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Եվրասիա համագործակցության հիմնադրամի միջոցով իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի iRegion բաղադրիչով կազմակերպված քառամսյա «Նոր մեդիա դպրոցի» ամփոփիչ միջոցառումը:
![Ավարտվեց «Նոր մեդիա դպրոց» քառամսյա ծրագիրը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2013/03/iregion-4.jpg)
Ծրագրի նպատակն էր քաղաքացիական լրագրությամբ զբաղվող անձանց ծանոթացնել խոսքի ազատության մասին օրենքին, նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին և դրանց պրակտիկ կիրառությանը:
Միջոցառման ընթացքում կազմակերպված «Բլոգ-էքսպոյի» միջոցով մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին:
![Ավարտվեց «Նոր մեդիա դպրոց» քառամսյա ծրագիրը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2013/03/iregion-1.jpg)
Ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մեկ տասնյակից ավելի ուսանողներ, շրջանավարտներ, դասախոսներ, որոնք ստեղծել են բլոգներ, կատարել գրառումներ՝ համայնքներում կատարվող իրադարձությունների, հանրությանը հուզող խնդիրների վերաբերյալ:
Միջոցառման մասնակիցներին տրվեցին համապատասխան սերտիֆիկատներ, խրախուսական և դրամական պարգևներ:
![Ավարտվեց «Նոր մեդիա դպրոց» քառամսյա ծրագիրը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2013/03/iregion-2.jpg)
ԵՊՀ ԻՄ ուսանողները ևս ձեռնունայն չէին մեկնել: Նրանք իրենց շնորհակալությունը հայտնեցին ծրագրի համակարգող Աննա Մուրադյանին և նվիրեցին մասնաճյուղի ուսանող Շուշան Բաղդասարյանի գեղեցիկ բնանկարներից մեկը: Բացի այդ՝ մեր մասնակիցները պատրաստել էին տեսանյութ իրենց հաջողությունների, ձեռքբերումների և ուսումնառության վերաբերյալ:
![Ավարտվեց «Նոր մեդիա դպրոց» քառամսյա ծրագիրը](http://ijevan.ysu.am/wp-content/uploads/2013/03/iregion-3.jpg)