Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հաստատվել են գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը

Հաստավել են գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը

Հարգելի՛ համալսարանականներ, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2017 թ. փետրվարի 2-ի N 07-Ա հրամանով հաստատվել են  ՀՀ 2017 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկերը:

2017 թ. Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

2017 թ. Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

Մասնաճյուղում կկայանա «Պետության հզորացման միտումները և երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով ուսանողական միջբուհական գիտաժողով

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2017թ. փետրվարի 17-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի  մասնաճյուղը  կազմակերպում է «Պետության հզորացման միտումները  և երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Գիտաժողովի ուղղություններն են.

  1. Հայագիտություն
    • Հայ բանասիրություն
    • Պետություն և իրավունք
  2. Տնտեսագիտություն
  3. Մանկավարժություն, հոգեբանություն, սոցիոլոգիա
  4. Ինֆորմատիկա / Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  5. Փիլիսոփայություն
  6. Լեզվաբանություն / գրականագիտություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ. հունվարի 15-ը լրացնել մասնակցության հայտը ( https://goo.gl/forms/CvuooRS2DUpxkn0z1), հետևյալ էլ.փոստին (university.ysu.ib@gmail.com) ուղարկել հոդվածը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագիրը:

Նամակում որպես վերնագիր նշել՝ անուն, ազգանուն, հայրանուն , իսկ որպես տեքստ՝ հոդվածի վերնագիրը:

Լավագույն աշխատանքները կտպագրվեն ԵՊՀ ԻՄ-ի «Ակունք»  գիտական հոդվածների ժողովածուի հերթական համարում:

 

Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի ծավալը պետք է լինի 3-7 էջ և պետք է ներկայացվի 5-ից 7 րոպեում:

Մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ.

FB – https://web.facebook.com/sssysuib/

Phone. 093206213 (Զուրաբյան Ալբերտ, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ),

077748252 (Շաղբաթյան Իսկուհի, ԵՊՀ ԻՄ ՈՒԽ նախագահ):

 

 

 

Փետրվարի 1-ի տնօրենության ընդլայնված նիստում

2017թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուները, պրակտիկայի ղեկավարները:

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուսումնական տարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին,  նույն կիսամյակի ուսումնական, արտադրական և մանկավարժական պրակտիկաների անցկացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ 2017թ. հունվար ամսվա ընթացքում կազմվել են 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցները:

Փետրվարի 1-ի տնօրենության ընդլայնված նիստում

Ուսումնական ծրագրերն իրականացնելու նպատակով առկա ուսուցման համակարգի` 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները որոշված է սկսել փետրվարի 6-ից:

2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը սկսելու նպատակով նախատեսված է 2017թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 2-ն իրականացնել ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստեր և դրանցում քննարկել 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակում դասախոսական անձնակազմի դրույքաչափերի աշխատանքային գրաֆիկների հաստատման, ինչպես նաև առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման հարցերը:

Որոշվել է առաջին լուծարքային շրջանն սկսել հունվարի 30-ից և անցկացնել մինչև փետրվարի 11-ը, երկրորդը` փետրվարի 13-23-ն ընկած ժամանակահատվածում:

2017թ. հունվարի 9-ից մասնաճյուղում անցկացվել են հանրագումարային քննությունները:

Քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, քննությունների ընթացքը պարբերաբար վերահսկվել է Ուսումնամեթոդական վարչության կողմից:

Հաջորդ հարցի հետ կապված՝ մասնավորապես նշվեց, որ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում նախատեսված է անցկացնել 7 ուսումնական, 2 արտադրական և 5 մանկավարժական պրակտի­կա­ներ՝ 203 ուսանողների մասնակցությամբ:

Ուումնական, արտադրական և մանկավարժական պրակտիկաների բոլոր ղեկավար­ները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել պրակտիկայի իրենց ծրագրերը` հաստատված ամբիոնների վարիչների կողմից, որոնցով առաջնորդվում են ուսանողները պրակտիկաների ընթացքում:

Մանկավարժական պրակտիկան չորս մասնագիտությունների գծով չորս շաբաթ տևողությամբ երրորդ և չորրորդ կուրսերում պետք է անցկացվի հունվարի 30-ից մինչև փետրվարի 25-ը: Պրակտիկաներն անցկացնելուց հետո դրանց արդյունքները կամփոփվեն պրակտիկաների ղեկավարների կողմից և կներկայացվեն Ուսումնամեթոդական վարչություն: