Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի կունենա «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկում

Ամբիոնի վարիչ` մանկ. գիտ. թեկն., դոցենտ  Վ.Ա.Բրուտյան

 2017թ. փետրվարի 20-ին՝ ժամը 13:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Վ. Ա. Բրուտյանը:

Սիրով հրավիրում ենք:

Երեխաներ ունեցող ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին՝ ուսման վարձի փոխհատուցման համար

Երեխաներ ունեցող ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին՝ ուսման վարձի փոխհատուցման համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում (բուհ ընդունվելու պահից սովորել են առկա համակարգում) սովորող, 36 տարին չլրացած ուսանողների ուսման վարձը, որոնք ունեն երկու կամ ավելի երեխա։

Ուսանող-ծնողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 2-ը:

Հայտատուները պետք է ներկայացնեն՝

  • Դիմում (լրացվում է տեղում)
  • Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը
  • Մեկ լուսանկար (3×4)
  • Ուսանողական տոմսի պատճենը
  • Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
  • Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)
  • Երեխաների ծննդյան վկայականների պատճենները
  • Փոխանցման հաշիվ

 

Աղբյուրը՝ http://heh.am

Հրապարակվել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2015-2016 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը

Հրապարակվել է

Հարգելի՛ համալսարանականներ,  մասնաճյուղի պաշտոնական կայքէջի «Փաստաթղթեր» բաժնի «Հաշվետվություններ» էջում տեղադրվել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2015-2016 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:

Այն գրվել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2015-16 ուստարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվության հիման վրա և առավել հանգամանորեն ներկայացնում է մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղությունները հաշվետու ուստարում:

Հաշվետվությունը բաղկացած է նախաբանից, ութ բաժիններից («Մասնագիտությունների կրթական ծրագրեր», «Որակի ապահովում», «Ուսումնական գործընթաց», «Համագործակցություն», «Տեղեկատվական համակարգեր, տեղեկատվական ռեսուրսների զարգացում», «Հասարակայնության հետ կապ», «Ուսանողական կառույցներ, աշխատանք ուսանողների և շրջանավարտների հետ», «Գիտական խորհուրդ»), վերջաբանից և երկու հավելվածից:

«Արտ ֆեստ 2017»-ի հայտերն ընդունվում են

 «Արտ ֆեստ 2017»-ի հայտերն ընդունվում են
 
 
Փետրվարի 3-ից ազդարարվել է «ԱրտՖեստ» երիտասարդական միջազգային 5-րդ բաց փառատոնի հայտերի ընդունման մեկնարկը։

«Արտֆեստը» հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո, թատերական արվեստի, կինոարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, հագուստի մոդելավորման եւ երգարվեստի ճյուղերի հետ մեկտեղ այս տարվանից կներառի նաեւ   գրականություն՝ դրամատուրգիա և կինոսցենար ճյուղը, որին կարող են մասնակցել բացառապես անտիպ ստեղծագործությունները:  

Ի դեպ, գրականություն ճյուղը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:

Փառատոնի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 5-ն է:

Մանրամասն տեղեկությունների և հայտերի լրացնելու համար այցելեք  www.artfest.am փառատոնի պաշտոնական կայք: