2019թ. մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում կանցկացվի «Դիլիջան Ֆաբ Լաբ» նախագծի վերաբերյալ տեղեկատվական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն Ֆաբ Լաբ-ում սովորելու, աշխատելու, նախագծեր իրականացնելու հնարավորությունները, և կքննարկվի ուսանողների ներգրավվածությունը Ֆաբ Լաբ-ի աշխատանքներում:
«Ֆաբ Լաբ» ծրագիրը սկսվել է Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտի Media Lab-ում՝ որպես Grassroots Invention Group-ի և Center for Bits and Atoms-ի միջև համագործակցության արդյունք: Ֆաբլաբը (fabrication laboratory, «խելացի» լաբորատորիա) տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է նորարարության և գյուտերի համար, որը խթանում է տեղական ձեռներեցությունը: Ֆաբլաբի հնարավորություններից կարող են օգտվել բոլոր տարիքային խմբերի, տարբեր մասնագիտությունների և հետաքրքրությունների մարդիկ:
Դիլիջանի ֆաբլաբը նպատակ ունի Տավուշի երիտասարդներին տրամադրել համապատասխան միջոցներ և միջավայր, որոնց շնորհիվ կզարգանան ստեղծագործ միտքը, գիտությունը և ճարտարագիտությունը: