Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Թիմային ինտելեկտուալ խաղի մասնաճյուղային առաջնություն

viber image 2019-05-10 , 17.34.34․․․

 2019թ. մայիսի 10-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ թիմային ինտելեկտուալ խաղի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակեցին 8 թիմեր, ներառյալ՝ ՈՒԳԸ 1 և ՈՒԽ 2 թիմերը։ Ուսանողներին հնարավորություն էր տրված թիմում ներառել ոչ միայն նույն կուրսի ուսանողներին, այլև տարբեր կուրսերի, մասնագիտությունների և ֆակուլտետների ուսանողների։ Այս ձևաչափի նպատակը թիմերի արդյունավետության բարձրացումն է։

Ժյուրիի անդամներն էին «Պատմություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մարգարիտ Թամրազյանը, նույն մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Արփինե Մարտիրոսյանը, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Սարդարյանը։

Առաջնությունն անցկացվեց 1 փուլով, որի ընթացքում տրվեց տրամաբանական և ընդհանուր զարգացվածության բնույթի 20 հարց։

Հետաքրքիր և լարված պայքարից հետո առաջնության հաղթող ճանաչվեց “SPARTA” թիմը (Ղազումյան Լարիդա, Ղալումյան Մհեր, Բալդրյան Ալիխան, Քոչարյան Նունե, Մելիքբեկյան Սուրեն):

Երկրորդ տեղը գրավեց ՈՒԳԸ թիմը, իսկ երրորդ տեղը՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսի թիմը։

Հաղթող թիմը պարգևատրվեց պատվոգրով և հուշանվերով, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած թիմերը՝ պատվոգրերով, մյուս թիմերը՝ հավաստագրերով։

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

«ՔԿԳ» 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների այցը օդերևութաբանական և հիդրոլոգիական կայաններ

IMG-264be50e9c9cf37e4757f51593a2fb14-V

 2019թ. մայիսի 9-ին «Բնական ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ» դասընթացի շրջանակներում «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանի ուղեկցությամբ այցելեցին Իջևանի օդերևութաբանական և Աղստևի գետավազանի հիդրոլոգիական կայաններ:

Կայանի աշխատակազմի անդամները (տնօրեն Ե.Սայադյանի գլխավորությամբ) մեծ պատրաստակամությամբ ու սիրով ուսանողներին ծանոթացրին կատարվող աշխատանքներին:

Ուսանողները մասնակցեցին իրականացվող մոնիթորինգին, ծանոթացան առկա սարքավորումներին և նրանց աշխատանքի սկզբունքներին: Նրանք մասնակցեցին օդի ջերմաստիճանի, քամու ուղղության և արագության (հողմացույց) որոշման աշխատանքներին: «ՔԿԳ» 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները նաև ծանոթացան արևագրիչի (հելիոգրաֆ) աշխատանքի սկզբունքներին և կայանում առկա մյուս սարքավորումներին (տեղումնաչափ, հողի ջերմաչափեր, խոնավությունը որոշող ավտոմատ սարք և այլն):

Օդերևութաբանական կայանի մոնիթորինգի աշխատանքներից հետո ուսանողները ծանոթացան հիդրոլոգիական կայանի աշխատանքային գործունեությանը: Կայանի պետ Օ.Իսկանդարյանը ներկայացրեց կայանում իրականացվող մոնիթորինգի աշխատանքները (ջրի ելքի չափումներ, նիվիլիրացում՝ գետի մաշվածությունը որոշելու համար, արդյունքների գրանցամատյանում գրանցման սկզբունքներ և այլն):

Վերջում ուսանողները շնորհակալություն հայտնեցին կայանների պետերին և ամբողջ աշխատակազմին՝ ջերմ ընդունելության և իրենց ստացած գիտելիքները գործնականորեն ամրապնդելու համար:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:  

«Նորաձևության զարգացման արդի միտումները» թեմայով դաս-քննարկմանը մասնակցելու հրավեր

 faina_13-770x510

 2019թ. մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի հագուստի մոդելավորման արվեստանոցում տեղի կունենա «Նորաձևության զարգացման արդի միտումները» թեմայով դաս-քննարկում, որը կվարի ՀՀ դիզայներների միության անդամ, անվանի դիզայներ Ֆաինա Հարությունյանը: