Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

 

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում

2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության   25-ամյակին:

Բոլորին սիրով հրավիրում ենք:

Միջոցառման ծրագիր 

  • Բացման խոսք (ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Առաքելյան):
  • Ելույթ՝ «25-ամյա անկախություն. ձեռքբերումներն ու բացթողումները» (Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ, պ.գ.դ., պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյան):
  • Գրական-երաժշտական ցերեկույթ (Ուսանողական խորհուրդ):

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2016թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն՝ նվիրված ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:

Մասնակցել ցանկացողները մինչև սեպտեմբեր 21-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Ճամփորդական տեսանյութի մրցույթ ուսանողների համար

 lights-camera-action

 
Ճամփորդական տեսանյութի մրցույթին, որն անցկացնում է InternationalStudent.com-ը , մասնակցել կարող են աշխարհի ցանկացած երկրից այն ուսանողները, որոնք 18 տարեկան են կամ ավելին:

Եթե դուք այժմ սովորում եք ոչ ձեր հայրենի երկրում, տեսանյութում կարող եք պատկերել ցանկացած ճամփորդություն: Իսկ եթե դուք ձեր հայրենի երկրում եք սովորում, մրցութային տեսանյութը պետք է պատկերի որևէ օտար երկիր ուսումնական ճամփորդությունը:

Գլխավոր մրցանակը 4 հազար դոլար է: Սահմանված են նաև Լսարանի, ինչպես նաև երկրորդ կարգի մրցանակներ:

Ներկայացվող տեսանյութի տևողությունը պետք է պակաս լինի 5 րոպեից: Գնահատման հիմնական չափանիշներն են՝ տեսանյութի յուրօրինակությունը, հետաքրքրության աստիճանը, գեղարվեստականությունը և որակը: Նախորդ տարիների մրցանակակիր տեսանյութերը կարող եք դիտել այստեղ

Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 14-ն է:

Լրացուցիչ մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ

Աղբյուրը՝ http://www.media.am

Աշխատանքի տոնավաճառ Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակում

Աշխատանքի տոնավաճառ Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակում

Հարգելի՛ համալսարանականներ, 2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 1100-ին, Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնը հրավիրում է մասնակցելու Իջևանի քաղաքային շատրվանների հրապարակում կայանալիք աշխատանքի տոնավաճառին:

Տոնավաճառին կմասնակցեն տարածաշրջանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 32 գործատու՝ 60 առկա և 6 սպասվելիք թափուր աշխատատեղերով:

Աշխատանքի տոնավաճառում կներկայացվեն թափուր աշխատատեղեր թե՛ փորձառու  մասնագետների և թե՛ աշխատանքային փորձ չունեցողների համար:

«Հայկյան-2016» երիտասարդական մրցանակաբաշխության համար ընդունվում են հայտեր

«Հայկյան» մրցանակաբաշխություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2016» մրցանակաբաշխության մասին։

Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց

• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ

• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ

• Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ

• Լավագույն միջբուհական ծրագիր

• Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում

• Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում

• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:

Հայտերին անհրաժեշտ է կցել նաև լուսանկարներ, տեսանյութեր։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016-ի դեկտեմբերի 20-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 567922: 

Աղբյուրը՝ http://heh.am